Բաց սահմանների սպառնալիքը․ ուր է երկիրը տանում Փաշինյանը
Վերջին շրջանում իշխանական, մերձիշխանական շրջանակները պարբերաբար շրջանառում են մի թեզ, թե պետք է բարելավել հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը վերջերս Հանրային հեռուստաընկերության եթերում նույնիսկ հայտարարել էր, թե բացվելու են թուրքական նավահանգիստները, ինչը լայն հնարավորություններ կընձեռի տնտեսվարողներին, գուցե բացվի նաև Ադրբեջանի շուկան Հայաստանի համար, և մեր շուկան՝ Ադրբեջանի համար։ Մամուլում նույնիսկ գրվեց, թե Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 13-ին տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստում ասել է, որ պետք է բարելավել հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ փորձելով համագործակցության եզրեր գտնել:
Առաջին հայացքից դա լիովին տեղավորվում է ՀՀ սահմանադրության հոդված 13-ում ամրագրված մոտեցմանը․ «Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունն իրականացվում է միջազգային իրավունքի հիման վրա՝ բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու նպատակով»: Բայց սա միայն առաջին հայացքից, այստեղ ամրագրված է մեր նպատակն ու բարի կամքը, իսկ Թուրքիայի ու Ադրբեջանի հարցում ունենք միանգամայն այլ մոտեցում, քան աշխարհի մնացած երկրների, որն էլ ամրագրված է ՀՀ ռազմական դոկտրինում, որտեղ թվարկված են ռազմական անվտանգության արտաքին սպառնալիքները․
-Լեռնային Ղարաբաղի հակամարտության առկայությունը, ՀՀ հանդեպ ռազմական գերազանցության հասնելու և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի ձգտումները, այդ նպատակով ՀՀ և (կամ) ԼՂՀ դեմ ռազմական գործողությունների նախապատրաստումը,
-Անվերահսկելի սպառազինման և վերազինման գործընթացը, սպառազինությունների մրցավազքը, ՀՀ սահմանների մոտ զորքերի խմբավորումների ստեղծումը, տեղաբաշխումը, դրանց խոշորամասշտաբ կուտակումները և տեղաշարժը, այդ թվում` զորավարժությունների անվան տակ,
-ՀՀ դեմ ուղղված դաշինքների ստեղծումը, ամրապնդումն ու ընդլայնումը, մասնավորապես` Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական դաշինքը, վերջինիս կողմից ՀՀ-ը շրջափակելու քայլերը, որոնք դիտարկվում են որպես ուժի կիրառում։
Դիվանագիտական ձախողում, պատերազմ և կապիտուլյացիա
Փաստորեն, այս պատերազմում ի կատար ածվեցին թշնամու սպառնալիքները, ու թեպետ գիտեինք, թե մեզ ինչ է սպասվում, այնուամենայնիվ, պատրաստ չէինք պատերազմին։ Մեր դիվանագիտական ձախողումը հանգեցրեց պատերազմի, որքան էլ մեր իշխանավորները պնդեն, թե դիվանագիտական ֆրոնտում ձախողում չենք ունեցել։ Հենց պատերազմի միջոցով հարցի լուծումն է այն վկայությունը, որ մեր դիվանագիտությունը ձախողվել է, ու կարիք չկա բազում հիմնավորումներ բերելու, թե պատերազմն անխուսափելի էր՝ ինչ էլ, որ անեինք, կամ ասեինք։ Սա մեզ հետ կապված մի հին պատմություն հիշեցրեց, որ երբ Եփրատն անցնելիս Ալեքսանդր Մակեդոնացին պաշարեց հայկական մի բերդ, նրա բանակը երեք օր շարունակ գրոհեց, սակայն հայերը մնացին անսասան, բերդը` անառիկ: Չորրորդ օրը մակեդոնացիները զարմացած նկատեցին, որ բերդի աշտարակից հայերը կախել են մի մեծ լավաշ: «Վերացրե՛ք պաշարումը և շարժվենք առաջ,- կարգադրեց Մակեդոնացին, - երևում է՝ հայերը հացապաշտ ժողովուրդ են, իսկ հացը խաղաղության խորհրդանիշն է»: Բանահյուսության ժանրի այս պատմությունը հուշում է, որ եթե անգամ ամրոցի պատից լավաշ կախող հացթուխ տատիկի մակարդակի դիվանագիտություն չունենք այսօր, պատերազմն իսկապես անխուսափելի կլիներ։
Դիվանագիտությունը ձախողեցինք, պատերազմի արդյունքում կապիտուլյացիայի ակտ ստորագրեցինք ու հիմա էլ ուզում ենք արտաքին քաղաքական հարցո՞ւմ կապիտուլյացիայի գնալ։ Տասնմեկ տարի առաջ փորձ արվեց դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ ու գնալ սահմանների բացման, բայց դեռ այն ժամանակ թուրքերը պայման դրեցին, որ պետք է պատմաբանների հանձնաժողով ստեղծվի, որպեսզի պարզվի Հայոց ցեղասպանության փաստը։ Թեպետ դա հայերիս համար կասկած չէր հարուցում, բայց մեր նախկին իշխանությունները գնացին այդ քայլին, միայն թե սահմանները բացվեին։ Բայց Թուրքիան չվավերացրեց ստորագրված փաստաթուղթը, պահանջ դնելով՝ լուծել ղարաբաղյան հարցը հօգուտ Ադրբեջանի։ Հիմա, երբ մենք պարտվել ենք պատերազմում, կարո՞ղ է արդյոք Թուրքիան ավելի մեղմ պահանջներ դնել մեջ առաջ, քան 2009-ին։ Իհարկե ոչ։ Առնվազն պետք է պահանջի, որպեսզի մենք հրաժարվենք Հայող ցեղասպանության հարցն արծարծելուց, էլ չեմ խոսում, որ ավելի մեծ զիջումների պետք է գնանք Ադրբեջանի հանդեպ, քան ամրագրված է եռակողմ հայտարարությամբ։ Մենք պատրա՞ստ ենք դրան։ Գուցե Փաշինյանը պատրաստ է, բայց ոչ Հայաստան պետությունն ու հայ ժողովուրդը։ Սա այս պահին վարչապետն անում է միայն մեկ նպատակով, որպեսզի իր խայտառակ պարտության մեջ մի դրական բան գտնի, թե՝ տեսեք, սահմանները բացվեցին, հարաբերությունները մեր հարևանների հետ բարելավվեցին, հիմա կարող ենք Հայաստանը զարգացնել։
Տնտեսական և օրենսդրական խոչընդոտներ
Մի կողմ թողնենք, որ բարոյահոգեբանական առումով այս պահին մեր ժողովուրդը պատրաստ չէ խաղաղ գոյակցության մեր թշնամիների հետ՝ այս խայտառակ պարտությունից հետո։ Սահմանները փակել է Թուրքիան, եթե բացի ու տեսնենք, որ մեր տնտեսությունը պատրաստ չէր դրան, ի՞նչ ենք անելու, հիմա էլ մե՞նք ենք փակելու, որպեսզի խուսափենք հավանական վտանգներից։ Եթե Թուրքիային աշխարհը ներել է մեզ հետ սահմանը փակելու համար, սահմանները բացվելուց հետո ոչ ոք մեզ թույլ չի տա փակել սահմանները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։ Բացի այդ, այդ ի՞նչ ունենք արտահանելու Թուրքիա ու Ադրբեջան, որ այդքան հիացած ենք նրանց շուկաներ մտնելու գաղափարով։ Գյուղմթերքով նրանց շուկա մտնելը գրեթե անհնար է, քանի որ այդ երկու երկրները բնակլիմայական ու հողատեսքերի առումով ավելի բարենպաստ վիճակում են, ավելի շուտ իրենք կողողեն մեր շուկան էժան գյուղմթերքով, քան մենք կկարողանանք ընդամենը ոտք դնել նրանց շուկա։ Իսկ երբ սահմանները բացվեն, ապա տեղական արտադրողի շահերը պաշտպանելու համար պրոտեկցիոնիզմի քաղաքականություն իրականացնել չենք կարող, քանի որ այդ ամենը կանոնակարգվում է ԵԱՏՄ անդամ պետությունների ու երրորդ երկրների հետ առևտրային հարաբերություններով, ինչը մեզ հնարավորություն չի տալիս մանևրելու։
Գուցե խոսքը գնում է թեթև արդյունաբերությա՞ն ապրանքների մասին։ Այստեղ էլ չենք կարող մրցակցել Թուրքիայի հետ, քանի որ մինչ վերջերս մեր շուկան ողողված էր թուրքական լայն սպառման ապրանքներով, իսկ նրանց դուրս մղելուց հետո ո՛չ տեղական արտադրությամբ ենք կարողանալու գին-որակ հարաբերակցությամբ մրցունակ փոխարինող ապրանք արտադրել, ո՛չ էլ այլ երկրներից համարժեքը ներկրելու, մենք ի՞նչ ենք արտահանելու Թուրքիա այդ պարագայում։ Եթե հույսներս բարձր տեխնոլոգիական ոլորտն է, այս պահին դա սահմաններ չի ճանաչում ու արդյունք ենք ստեղծում հիմնականում դրսի համար, ուստի միջնորդավորված կամ ուղիղ այն կարող է թափանցել ցանկացած երկիր նաև հիմա, եթե իհարկե մեծ ծավալի նման արտադրանք կարող ենք աշխարհին առաջարկել։ Այսինքն՝ սահմանները բացելու պարագայում Թուրքիայի շուկա մտնելը այդ ոլորտի հարցում էական բան չի փոխելու, էլ չեմ խոսում, որ մեր երկրի համախառն ներքին արդյունքի մեջ IT ոլորտի ծավալը զգալի չէ, որքան էլ զարկ տանք դրան կամ գերակա համարենք։ Այսինքն՝ ստացվում է, որ մեր դռները ճարտակ բացելու ենք մեր թշնամիների առաջ ու դրանից միայն վնասներ կրենք։ Իսկ բաց սահմանների պարագայում հարցի քաղաքական ասպեկտն անհամեմատ ավելի վտանգավոր է մեզ համար։ Թուրքերն ու ադրբեջանցիները լցվելու են Հայաստան, իսկ դա դառնալու է ազգային անվտանգության սպառնալիք։ Չմոռանանք, որ անգամ ԵՄ անդամ ամենաազդեցիկ երկրները հիմա խնդիր ունեն թուրքերի հետ կապված, որքան էլ նրանք պրոպագանդեն մուլտիկուլտուրիզմ, թե իբր իսլամիստներն ու քրիստոնյաները կողք-կողքի ապրում ու հավասարապես օգտվում են ԵՄ քաղաքակիրթ ու զարգացած երկրների ընձեռած հնարավորություններից, այսօր արդեն պարզ է, որ մուլտիկուլտուրիզմն ի սպառ ջախջախված է Եվրոպայում ու ոչ միայն կենսունակ չլինելու պատճառով, այլև՝ Թուրքիայի ագրեսիվ նկրտումների։ Թուրքիայի ղեկավարն ամեն օր հստակ հայտարարում է, որ աշխարհի որ երկրում էլ թուրքն ապրի, նա պետք է սպասարկի Թուրքիայի շահերը, չպետք է ասիմիլացվի, պետք է պահպանի իր ազգային ինքնությունը ու պայքարի այդ երկրների իշխանությունների կողմից վարվող հակաիսլամական ցանկացած դրսևորման դեմ։ Ինչպես տեսնում ենք անգամ աշխարհի հզորները կաշկանդված են Թուրքիայի դեմ պայքարում, հաշվի առնելով իրենց երկրների ներսում հարյուր հազարավոր, եթե չասենք՝ միլիոնավոր թուրքական «կենդանի ականների» առկայության հանգամանքը։
Սպառնալիք ազգային անվտանգությանը
Եթե կարծում ենք, որ սահմանները կբացվեն, Հայաստանը կզարգանա ու հնարավորություն կունենանք մի քանի տարի հետո հասնել ռևանշի, ինչպես Ադրբեջանը 26 տարի առաջ պարտվեց, բայց կարողացավ չէ՞ հետևողականորեն հզորանալ ու հաղթել, դա մեզ չի հաջողվի՝ մեր ներսում լուրջ դերակատարություն ստանձնած թուրքերի ու ադրբեջանցիների առկայության պարագայում։ Դա արդեն անհնարին է դարձնում հետագայում նրանց դեմ պայքարելը, քանի որ նրանք ոչ միայն սահմանից այնկողմ են լինելու, այլ մեր երկրի ներսում։ Մեզ համար չի կարող հանգստացնող հանգամանք լինել, թե օտարերկրացիներին հող չենք վաճառում, չպետք է մոռանալ, որ ազգությամբ հայերին տրվում է ՀՀ քաղաքացիություն պարզեցված կարգով։ Պատկերացնո՞ւմ եք, թե քանի հայ ի հայտ կգա Ադրբեջանում ու Թուրքիայում, որոնք կապացուցեն իրենց հայկական ծագումն ու կստանան ՀՀ քաղաքացիություն։ Իսկ եթե մեր թշնամիներն այդ հարցում անեն նպատակաուղղված քայլեր, ապա շատ կարճ ժամանակում ոչ միայն հողեր ձեռք կբերվեն, այլև շենք-շինություններ, էլ չեմ խոսում, որ կարող են ընտրությունների մասնակցել։ Ու եթե այս պատերազմից հետո մեր երկրի ներսում հազարավոր դավաճան «թուրքերի» ենք հայտնաբերել՝ մեկը մյուսին մեղադրելով, ի՞նչ ենք անելու, երբ հազարներն ու հարյուր հազարները դրսից գան, հնարավոր չէ՞, որ նրանք Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից հավաքագրված լինեն, ավելի ճիշտ՝ գնված։ Մեր ազգային անվտանգությունը պատրա՞ստ է դրան։ Դա մեզ ստիպելու է ավելի մեծացնել կախվածությունը Ռուսաստանից, ու խնդրել, որ ոչ միայն մեր արտաքին սահմանները պաշտպանեն, այլև ներքին անվտանգությունն ապահովեն։ Իսկ դա նշանակում է, որ Թուրքիայի նեոօսմանական նկրտումների դեմը կարող է փակել միայն ՌԴ-ն, որը նույնպես շահագրգռված է, որպեսզի Թուրքիան չմիանա թուրքալեզու պետություններին ու իր ազդեցությունը հասցնի մինչև Չինաստան՝ Ռուսաստանի հարավային սահմանի ողջ երկայնքով։
Այսինքն, բացելով սահմանները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ոչ միայն ձեռք չենք բերելու ճկունություն ու աշխարհի հետ ավելի ազատ հարաբերվելու հնարավորություն, դրանով ամրագրելով մեր սուվերենությունը, այլ ուղղակի ընտրություն ենք կատարելու՝ կա՛մ հայտնվելու ենք Թուրքիայի ճիրաններում, կա՛մ մեր կամքով, բայց բարդ իրավիճակից պարտադրված դիմենք Ռուսաստանին ու մտնենք նրա կազմի մեջ, որպեսզի փրկվենք թուրքերից։
Իսկ, որ Փաշինյանը մեզ կհամոզի, որ այս պահին դա միակ լուծումն էր, այլապես կկործանվեինք, ու կստորագրի համաձայնագիր Հայաստանը Ռուսաստանի կազմ մտնելու համար, սա կասկած չի հարուցում այլևս։ Իսկ չի՞ լինի, որ Փաշինյանին տուն ուղարկենք, որպեսզի ամեն անգամ չհայտնվենք մի այնպիսի վիճակում, որից դուրս գալու լուծումը լինի կա՛մ կործանումը, կա՛մ կապիտուլյացիան։ Մեր ռազմավարական դաշնակցի հետ արժանապատիվ ու փոխշահավետ գործընկերություն չենք կարող ապահովել, անպայման պիտի լինենք ՌԴ ծայրագավառ ու մեր իշխանավորներն էլ վասա՞լ։
Վռամ Սուքիասյան
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Վարչապետի թեկնածուի ցանկացած անուն, բացի Բագրատ Սրբազանից, հիմա կթուլացնի շարժումը․ Հայկ Նահապետյան
Հարսանիք լեռներում է՛լ, դաշտավայրում է՛լ, Շուշիում է՛լ կարող է լինել, բայց դրա համար պետք է նախ ինքնամաքրվենք. Էդուարդ Շարմազանով
Մեր երկրի հոգին և մարմինը պահանջում են՝ այս գրասենյակը զբաղեցնողը պետք է փոխվի, իրենց երդումը խախտել են. Րաֆֆի Հովհաննիսյան
Նիկոլ Փաշինյան,1 ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու․ Բագրատ Սրբազան
Փաշինյանը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի
Եթե հարթակն ու հրապարակը որակյալ լինեն, իշխանությունը կգնա կամ երկխոսության, կամ զիջումների և հեռացման․ Վահե Հովհաննիսյան
Կոնվերս Բանկը ներկայացրել է Converse Markets արտարժույթի փոխարկման առցանց հարթակը
Կաթողիկոսն առաջնորդում է քաղաքական շարժում, թիվ մեկ շահառուն Ռոբերտ Քոչարյանն է․ Նիկոլ Փաշինյան
4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան
Եթե ռուսական ալիքները շարունակեն այսպես, իրենց հեռարձակումը կարգելվի. Փաշինյան
Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան
Շարժման գծին աջակցում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ում ձայնագրել են, ո՞վ ասաց՝ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, նրան հիմա օգտագործում են որպես գործակալ․ Փաշինյան
Տավուշում սահմանազատման նպատակն է՝ անիրագործելի դարձնել պшտերազմը. 90 տոկոսն արված է. Փաշինյան
Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան
Արտահերթի պայման կա՝ Փաշինյանը չպետք է մնա իբրև վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան
Նպատակն է ունենալ ծայրագավառ՝ գավառապետով. այս շարժումն ուղղորդվում է Ռուսաստանի կողմից. Արթուր Հովհաննիսյան
Օդից վերցրած հայտարարությունն ու պնդումը մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն,10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթի՝ հաղթենք. Ալեն Սիմոնյան
Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ Ավինյան
Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում, նրանք այստեղ չեն. Ալեքսանյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
- 15:47 • 10.05.24 Վարչապետի թեկնածուի ցանկացած անուն, բացի Բագրատ Սրբազանից, հիմա կթուլացնի շարժումը․ Հայկ Նահապետյան
- 21:28 • 09.05.24 Հարսանիք լեռներում է՛լ, դաշտավայրում է՛լ, Շուշիում է՛լ կարող է լինել, բայց դրա համար պետք է նախ ինքնամաքրվենք. Էդուարդ Շարմազանով
- 21:14 • 09.05.24 Մեր երկրի հոգին և մարմինը պահանջում են՝ այս գրասենյակը զբաղեցնողը պետք է փոխվի, իրենց երդումը խախտել են. Րաֆֆի Հովհաննիսյան
- 19:18 • 09.05.24 Նիկոլ Փաշինյան,1 ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու․ Բագրատ Սրբազան
- 10:44 • 09.05.24 Փաշինյանը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի
- 20:40 • 08.05.24 Եթե հարթակն ու հրապարակը որակյալ լինեն, իշխանությունը կգնա կամ երկխոսության, կամ զիջումների և հեռացման․ Վահե Հովհաննիսյան
- 17:19 • 08.05.24 Կոնվերս Բանկը ներկայացրել է Converse Markets արտարժույթի փոխարկման առցանց հարթակը
- 16:15 • 07.05.24 Կաթողիկոսն առաջնորդում է քաղաքական շարժում, թիվ մեկ շահառուն Ռոբերտ Քոչարյանն է․ Նիկոլ Փաշինյան
- 15:57 • 07.05.24 4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան
- 14:48 • 07.05.24 Եթե ռուսական ալիքները շարունակեն այսպես, իրենց հեռարձակումը կարգելվի. Փաշինյան
- 14:24 • 07.05.24 Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան
- 14:19 • 07.05.24 Շարժման գծին աջակցում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ում ձայնագրել են, ո՞վ ասաց՝ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, նրան հիմա օգտագործում են որպես գործակալ․ Փաշինյան
- 13:14 • 07.05.24 Տավուշում սահմանազատման նպատակն է՝ անիրագործելի դարձնել պшտերազմը. 90 տոկոսն արված է. Փաշինյան
- 13:13 • 07.05.24 Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան
- 13:03 • 07.05.24 Արտահերթի պայման կա՝ Փաշինյանը չպետք է մնա իբրև վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան
- 12:28 • 07.05.24 Նպատակն է ունենալ ծայրագավառ՝ գավառապետով. այս շարժումն ուղղորդվում է Ռուսաստանի կողմից. Արթուր Հովհաննիսյան
- 11:56 • 07.05.24 Օդից վերցրած հայտարարությունն ու պնդումը մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
- 20:49 • 06.05.24 Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
- 16:14 • 06.05.24 Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն,10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթի՝ հաղթենք. Ալեն Սիմոնյան
- 15:01 • 06.05.24 Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ Ավինյան
- 15:01 • 06.05.24 Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում, նրանք այստեղ չեն. Ալեքսանյան
- 11:47 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 11:46 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 11:49 • 02.05.24 Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
- 11:08 • 02.05.24 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
- 10:59 • 02.05.24 Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
- 10:58 • 02.05.24 Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
- 10:48 • 02.05.24 Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
- 20:36 • 01.05.24 Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
- 17:47 • 01.05.24 Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
- 15:45 • 01.05.24 CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 13:14 • 10/05 Ի հակադրություն ընդդիմության նախկին առաջնորդների, Սրբազանը խարիզմատիկ գործիչ է, նրա անունն արատավորված չէ սկանդալներով. համաշխարհային մամուլի արձագանքը Այս ամենը նյարդայնացնում է Փաշինյանի կուսակցությանը, և նրան մոտ կանգնած լրատվամիջոցները շարժումը վարկաբեկելու արշավ են սկսել՝ մեղադրելով նրան ռուսական հետախուզական ծառայությունների համար աշխատելու և մաֆիայի հետ կապ ունենալու համար՝ առանց ապացույցներ ներկայացնելու։
-
Գիտություն/տեխնիկա 12:09 • 10/05 Շաբաթ օրը Երկրի վրա սպասվում է վերջին 20 տարվա ամենահզոր մագնիսական փոթորիկը «Երեք օրվա ընթացքում Արևը պլազմայի չորս բացառիկ մեծ ամպ է նետել դեպի մեր մոլորակը։ Դրանցից մի քանիսը ճանապարհին կմիավորվեն մեկ, նույնիսկ ավելի մեծ օբյեկտի մեջ, որը, ըստ հաշվարկների, այս գիշեր կհարվածի Երկրի մագնիսական դաշտին»,- ասել է մասնագետը։
-
Քաղաքականություն 21:58 • 09/05 Բացառում եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից որևէ մեկը նման արկածախնդրության մասնակից լինի․ ՔՊ պատգամավոր նհնազանդության և ուժային գործողության հնարավորության վերաբերյալ Ջուլհակյանն ասաց. - «Խաղաղ անհնազանդություն մեր ընդդիմությունը քանիցս արդեն փորձել է: Եթե կհիշեք՝ 20 թվականի պատերազմի ավարտից հետո այս թատրոնը, եթե մի փոքր ավելի սուր և ճշմարիտ խոսեմ՝
-
Քաղաքականություն 15:54 • 10/05 Չպետք է սահմանափակվենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. կարող ենք ավելի հեռուն գնալ. Միրզոյանը՝ Բայրամովի հետ հանդիպմանը Հայաստանը գնում է դեպի խաղաղություն այս մասին Ալմաթիում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը«Մենք շատ կառուցողական ենք ներգրավված բանակցային գործընթացում Ավ
-
Ժամանց 16:49 • 09/05 Ինդոնեզիայի բնակիչն ամուսնությունից 12 օր անց բացահայտել է, որ «կինը» տղամարդ է Ինդոնեզիայի բնակիչը շոկի է մատնվել՝ պսակադրությունից 12 օր անց բացահայտելով, որ իր «կինը» իրականում տղամարդ է 26ամյա ամուսինը ոստիկանություն է կանչել Այս մասին գրում է Oddity CentralըՊարզվել է, որ տղամար
-
Մամուլի տեսություն 10:48 • 09/05 Ցանկացած հոգևորական պետք է առաջնորդվի Սուրբ գրքի պատվիրաններով. Կոտայքի թեմի առաջնորդը բացասական տեսակետ է հայտնել շարժման մասին. «Հրապարակ» «Հրապարակ»ի զրուցակիցն է Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը։ Աստված օգնական, սրբազան հայր։ Ինչպե՞ս եք վերաբերվում Բագրատ Սրբազանի գործունեությանը, ինչո՞ւ եք լռում, երբ գրեթե բ
-
Քաղաքականություն 14:35 • 09/05 Երևանի խնդրանքով՝ Թուրքիայի և Իրանի հետ սահմաններին ՌԴ սահմանապահները կմնան. Կրեմլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են ռուս զինվորների և սահմանապահների դուրսբերման շուրջ Հայաստանի մի շարք շրջաններից, մայիսի 9-ին լրագրողներին ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Իրադարձային 11:14 • 09/05 Պատմությունը խստագույնս պատժում է նրանց, ովքեր անտեսում են իր դասերը․ ՀՀ-ում ՌԴ դեսպան «Մենք բախվում ենք նույն խնդիրների, վտանգների և ռիսկերի հետ։ Ես կարծում եմ, որ շատ մարդկանց համար, ովքեր մինչ այս չէին հասկանում՝ ինչու է հույժ կարևոր հիշել այն, ինչ տեղի է ունեցել , ապա համոզված եմ, որ հիմա շատերը սկսում են հասկանալ։
-
Քաղաքականություն 16:59 • 09/05 Բոլորս սովորել ենք ԽՍՀՄ պատմությունը, աշխարհագրությունը, այնպես որ պարզ է՝ ուր կգնա Պուտինը հաջորդիվ. Զելենսկի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի պատրաստվում կանգ առնել, նա ապրում է իր իսկ հատուկ ծառայությունների կողմից կառուցված տեղեկատվական ակվարիումում. այս մասին Կիևում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլայի հետ մամուլի ասուլիսի ժամանակ:
-
Իրադարձային 13:54 • 09/05 Ոչ ոք իրավունք չունի կպնել եկեղեցուն. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) «Սա սրբազան շարժում է, սա հավատքի շարժում է, որ ամեն մարդ քայլում է իր հավատքով, իր գաղափարով, իր հոգով: Ոչ ոք բարոյական իրավունք չունի կպնելու եկեղեցուն, եկեղեցու շնորհիվ է, որ մինչև այսօր մենք հայ ենք, մինչև այսօր մենք մարդ ենք»,- ասել է նա:
-
Քաղաքականություն 21:58 • 09/05 Բացառում եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից որևէ մեկը նման արկածախնդրության մասնակից լինի․ ՔՊ պատգամավոր նհնազանդության և ուժային գործողության հնարավորության վերաբերյալ Ջուլհակյանն ասաց. - «Խաղաղ անհնազանդություն մեր ընդդիմությունը քանիցս արդեն փորձել է: Եթե կհիշեք՝ 20 թվականի պատերազմի ավարտից հետո այս թատրոնը, եթե մի փոքր ավելի սուր և ճշմարիտ խոսեմ՝
-
Իրադարձային 10:08 • 09/05 Հաղթանակի զորահանդեսին ոչ բարեկամ երկրների դեսպանները և պաշտոնյաները հրավիրված չեն. ՌԴ ԱԳՆ «Այս տարիներին՝ սկսած 2022 թվականից, նրանց չեն հրավիրել, քանի որ այս երկրներում վարչակարգերը վարում են ոչ բարեկամական քաղաքականություն. այս տերմինն է օգտագործվում, բայց իրականում ագրեսիվ քաղաքականություն են վարում մեր երկրի նկատմամբ»,- պարզաբանել է Զախարովան:
-
Իրադարձային 13:25 • 09/05 Վահե՛ Ղազարյան, մենք միասին աղ ու հաց ենք բաժանել, եթե հրահրում եղավ, Դուք ու Ձեր անմիջական ղեկավարն եք մեղավոր լինելու․ Բագրատ Սրբազան «Ես հենց հիմա ասում եմ՝ համբերեք, հայելի օգտագործեք տնից դուրս գալիս և տուն գնալիս հայելի օգտագործեք, եթե որևէ տեսակի բախում, հրահրում, որևէ բան տեղի ունեցավ, հիմա պաշտոնապես ասում եմ՝ իրենց պատասխանատվությունն է և իրենք են մեղավորը։
-
Քաղաքականություն 22:23 • 06/05 Մոտ 35 հազար գերմանացի զինվnր պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնության հասնել դաշնակիցներին․ Շոլց Ինչպես հաղորդել է Գերմանիայի կաբինետի մամուլի ծառայությունը, Լատվիայում Բալթյան երկրների կառավարությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Շոլցն ասել է, որ Գերմանիայի զինված ուժերը կենտրոնացած են լ
-
Ժամանց 16:49 • 09/05 Ինդոնեզիայի բնակիչն ամուսնությունից 12 օր անց բացահայտել է, որ «կինը» տղամարդ է Ինդոնեզիայի բնակիչը շոկի է մատնվել՝ պսակադրությունից 12 օր անց բացահայտելով, որ իր «կինը» իրականում տղամարդ է 26ամյա ամուսինը ոստիկանություն է կանչել Այս մասին գրում է Oddity CentralըՊարզվել է, որ տղամար
-
Մամուլի տեսություն 10:48 • 09/05 Ցանկացած հոգևորական պետք է առաջնորդվի Սուրբ գրքի պատվիրաններով. Կոտայքի թեմի առաջնորդը բացասական տեսակետ է հայտնել շարժման մասին. «Հրապարակ» «Հրապարակ»ի զրուցակիցն է Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը։ Աստված օգնական, սրբազան հայր։ Ինչպե՞ս եք վերաբերվում Բագրատ Սրբազանի գործունեությանը, ինչո՞ւ եք լռում, երբ գրեթե բ
-
Քաղաքականություն 15:40 • 06/05 Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը՝ ՔՊ բարձրաստիճան անդամների՝ իրեն միանալու մասին «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը: Տխուր է արձանագրել այն փաստը, որ սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին»,-ի պատասխան «Արմենպրես»-ի հարցի՝ նշեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
-
Տնտեսություն 17:31 • 08/05 ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվածի ծրագիրը (տեսանյութ) Նոր ասֆալտբետոնե պատվածքով ճանապարհի շնորհիվ կկրճատվի Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը, ներկայիս մեքենաների 50 կմ/ժ միջին արագությունն էլ կբարձրացվի մինչև 100 կմ/ժ-ի։
-
Տնտեսություն 13:52 • 08/05 Կրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունը «Ընդհանուր առմամբ, ինտեգրացիոն գործընթացն ինքնին շատ հաջող է, և այն ապահովում է առաջադեմ զարգացում մասնակից երկրների համար: Դա գիտեն մասնակից երկրները, և, անշուշտ, այս ինտեգրացիոն գործընթացի դերը ԵԱՏՄ երկրների ՀՆԱ-ի տարեկան աճի տեմպերում շատ ու շատ նկատելի է»,- պարզաբանել է Պեսկովը։
Սպորտ
-
08:37 • 09.05.24 Մադրիդի «Ռեալ»-ը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ
Մամուլի տեսություն
-
10:43 • 10.05.24 Սպառնալիքները դեր չխաղացին. «Հրապարակ»
-
10:38 • 10.05.24 Բագրատ Սրբազանի դեմ վարույթ են սկսել. «Հրապարակ»
Իրադարձային
-
16:58 • 10.05.24 Ալիևները մեկնել են օկուպացված Շուշի
Մշակույթ
-
10:51 • 08.05.24 Քանյե Ուեսթը կարող է համերգ տալ Ռուսաստանում
Ժամանց
-
16:13 • 09.05.24 ՌԴ-ում ռեփեր Օքսիմիրոնի նկատմամբ հետախուզում է հայտարարվել