«Հյուսիսային հոսք-2» գազատարի՝ Գերմանիայի բացառիկ տնտեսական գոտում գտնվող հատվածի կառուցումն ավարտվել է

11:17 • 29.12.20

Գերմանիայի բացառիկ տնտեսական գոտում «Հյուսիսային հոսք 2» գազատարի 2.6 կմ հատվածի կառուցման աշխատանքներն ավարտվել են: Այս մասին երկուշաբթի օրը հաղորդել է DPA գործակալությունը ՝ հղում անելով Nord Stream 2 AG ընկերությանը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ակնկալվում է, որ հունվարի կեսերին կսկսվի խողովակների տեղադրումը Դանիայի բացառիկ տնտեսական գոտում գտնվող «Հյուսիսային հոսք 2» գազատարի զուգահեռ ճյուղերում, գրում է գործակալությունը:

Nord Stream 2 AG-ն նշել է, որ «ժամանակին կտեղեկացնի» հետագա ծրագրերի մասին:

«Այլ մանրամասներ  չենք կարող հաղորդել»,-ասել են ընկերությունում:

«Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարությունը վերսկսվել է դեկտեմբերի 11-ին, Գերմանիայի բացառիկ տնտեսական գոտում խողովակների տեղադրման վրա աշխատել է «Ֆորտունա» նավը: