Ինչո՞ւ նոյեմբերի 9-ից հետո Հայաստանում զինվորականները չհեռացրին Փաշինյանին իշխանությունից. ի՞նչ է հուշում աշխարհի փորձը․ Երվանդ Բոզոյան
«Պոլիտէկոնոմիկա» հետազոտական ինստիտուտը ներկայացնում է քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հոդվածը։ Այն ամբողջությամբ՝ ստորև․
«Այսօր այս հարցը շատերն են բարձրացնում՝ նշելով, որ պարտված ղեկավարին իշխանության թողնելը ոչ պակաս խայտառակություն էր, որքան պատերազմում այս տեսակ պարտվելը:
Փորձենք վերլուծել այս հարցը՝ հաշվի առնելով նաև համաշխարհային փորձը:
Ինչո՞ւ և ինչպես են իրականացվում ռազմական հեղաշրջումները այլ երկրներում
Ռազմական հեղաշրջումները բնորոշ են զարգացման անցումային փուլում գտնվող շատ երկրներին:
Երկարատեև տնտեսական, քաղաքական ճգնաժամը, այն հաղթահարելու քաղաքացիական կառավարության անկարողությունը, երկրի մասնատման վտանգը և խրոնիկական քաղաքական անկայունությունը բանակի միջամտության հիմնական աղբյուրներն են: Այս ճանապարհով են անցել Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի և նույնիսկ որոշ եվրոպական երկրներ:
Թայվանը և Հարավային Կորեան, Սինգապուրը և Ֆիլիպինները, Թայլանդը և Կամբոջան, Ինդոնեզիան և Պակիստանը, Բիրման ու Բանգլադեշը, Իրաքը և Սիրիան, Ալժիրը, Եգիպտոսը և Լիբիան, Նիգերիան, Սոմալին, Եթովպիան, Գանան, Զաիրը, Սենեգալը, Չադը, Տանզանիան, Չիլին, Արգենտինան, Բոլիվիան, Պերուն, Ուրուգվայը, Պարագվայը, Հայիթին, Դոմինիկյան Հանրապետությունը, Նիկարագուան, Հոնդուրասը, Գվատեմալան, Կուբան և այլն:
Այս ճանապարհը չի շրջանցել նույնիսկ Եվրոպան: Հունաստանը, Թուրքիան, Իսպանիան, Պորտուգալիան, Լեհաստանը և նույնիսկ Ֆրանսիան 20-րդ դարի հիսունականների վերջին:
Միայն երկրորդ աշխարհամարտից հետո տեղի է ունեցել ավելի քան 500 խռովություն և հեղաշրջում:
Ռազմական հեղաշրջումները խոր հետք են թողել այդ երկրների ու ժողովուրդների կյանքում՝ թե՛ դրական, և թե՛ բացասական իմաստով:
Ե՞րբ են կատարվում ռազմական հեղաշրջումները
Բանակը շատ հաճախ կատարում է պետական հեղաշրջում այն պահին, երբ պետության ղեկավարը բացակայում է երկրից:
Հեղաշրջումները լինում են երկու ձև: Առաջինը՝ այսպես կոչված «միասնական հրամանով», երբ քաղաքացիական իշխանության դեմ դուրս է գալիս ողջ բանակը՝ իր հրամանատարության գլխավորությամբ:
Երկրորդ ձևն այն է, երբ հեղաշրջման է մասնակցում բանակի մի մասը կամ բանակի սպաները, սակայն ոչ հրամկազմը:
Առաջին ձևը կյանքի է կոչվել ավելի զարգացած երկրներում՝ Պորտուգալիայում, Իսպանիայում, Հունաստանում, Թուրքիայում, Չիլիում և այլն:
Երկրորդը կիրառվել է ավելի հետամնաց երկրներում՝ Իրաքում, Ալժիրում, Աֆրիկյան երկրների մեծ մասում և այլն:
Դրակա՞ն, թե՞ բացասական դեր են կատարում այդ հեղաշրջումները
Համաշխարհային պրակտիկան ցույց է տվել, որ եղել են և՛ դրական, և՛ բացասական ազդեցություններ:
Օրինակ, Ուրուգվայի, Արգենտինայի զինվորականները հետ գցեցին իրենց երկրների զարգացումը, իսկ ահա Չիլին կարողացավ դուրս գալ ճգնաժամից հենց գեներալ Պինոչետի հեղաշրջման արդյունքում:
Նույնը Եվրոպայում էր․ գեներալ Սալազարը դրական անցումային դեր կատարեց Պորտուգալիայի համար, իսկ ահա Հունաստանի «սև գնդապետները» միշտ վատ են հիշվելու, քանզի նրանց ժամանակ Կիպրոսն օկուպացվեց Թուրքիայի կողմից:
Նույն Թուրքիայում չորս անգամ բանակը վերցրել է իր ձեռքը իշխանությունը և դրական լիցք է տվել երկրի զարգացման համար:
Լեհաստանում, գեներալ Յարուզելսկին վերցնելով իշխանությունը, փաստացի փրկեց երկիրը խորհրդային ռազմական ներխուժումից:
Խիստ աղետալի էին ռազմական հեղաշրջման հետևանքները Զաիրում, Բիրմայում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում: Իսկ երբեմնի ծաղկող Ուրուգվայը ռազմական հեղաշրջումից հետո հայտնվեց խոր ճգնաժամի մեջ:
Որո՞նք են ռազմական հեղաշրջումների լեգիտիմ հիմնավորումները
Ռազմական հեղաշրջումները կատարվում են երեք գործոնների արդյունքում.
Առաջին
Երբ իշխանությունը կորցնում է իր հանրային լեգիտիմությունը՝ անարդար ընտրության արդյունքում:
Երկրորդ
Երբ իշխանության են գալիս ուժեր, ովքեր սկսում են խախտել երկրի սահմանադրական և գաղափարական կարգերը: Օրինակ, Թուրքիայում և Եգիպտոսում, երբ օրինական կարգով իշխանության եկան իսլամիստները, որոնք, սակայն, փորձում էին փոփոխել երկրի աշխարհիկ կարգը:
Երրորդ
Երբ իշխանությունը անկարող է դառնում պահպանել երկրի տարածքային ամբողջականությունը: Օրինակ, ԽՍՀՄ-ի վերջին տարվա ընթացքում, երբ ԳԿՉՊ-ն փորձեց իշխանությունից հեռացնել Գորբաչովին:
Հեղաշրջումները կատարում են սովորաբար քաղաքականացված բանակները, որոնք ի վիճակի են ոչ միայն կիրառել բռնի գործողություններ, այլև լուծել ոչ ռազմական, քաղաքական բնույթի խնդիրներ:
Ռազմական հեղաշրջումներ կատարվեցին նաև մեր տարածաշրջանի երկրներում:
Օրինակ, Վրաստանում Գամսախուրդիան իշխանությունից հեռացվեց Թենգիզ Կիտովանիի և Ջաբա Իոսելիանիի զինված խմբավորումների ճնշման արդյունքում, երբ պարզ դարձավ, որ Գամսախուրդիան, փաստացի կորցնելով Հարավայի Օսիան, չկարողացավ պահպանել Վրաստանի տարածքային ամբողջականությունը:
Նույնը կատարվեց Ադրբեջանում Էլչիբեյի հետ: Պատերազմում պարտություն կրելուց հետո ադրբեջանի զինվորականները՝ Սուրեթ Հուսեյնովի գլխավորությամբ, սկսեցին Էլչիբեյի իշխանության հեռացման գործնթացը: Պատճառը նույնն էր: Էլչիբեյը պարտվել էր պատերազմում և ուրեմն նա պետք է հեռանար իշխանությունից:
Ի՞նչ հեղաշրջման փորձեր են կատարվել Հայաստանում և ինչո՞ւ
Թեև դասական իմաստով ռազմական հեղաշրջում Հայաստանում չի կատարվել, այնուամենայնիվ, դրա «թավշյա» տարբերակները մեր երկրի քաղաքական կյանքում արձանագրվել են:
1996-ին երկրապահը թույլ չտվեց, որ ընտրություններում փաստացի պարտված Տեր-Պետրոսյանը հեռացվի իշխանությունից:
1998-ին, երբ Տեր-Պետրոսյանը ներկայացրեց Ղարաբաղյան խնդրի կարգավորման իր տարբերակը, երկրում առաջացավ նոր իրավիճակ, որտեղ երկրի ուժային կառույցները փաստացի մերժեցին Տեր-Պետրոսյանի այդ տարբերակը: Արդյունքում առաջացավ քաղաքական ճգնաժամ, որից հետո նույն երկրապահի ճնշմամբ Տեր-Պետրոսյանը ստիպված եղավ հեռանալ իշխանությունից: Կարելի է ասել, որ այդ ժամանակ երկրում իրականացավ «թավշյա» բնույթի հեղաշրջում, որն աջակցություն ստացավ հանրության ճնշող մեծամասնության կողմից:
Հայաստանում քաղաքականացված բանակի դերը կատարում էր երկրապահը:
Նույն երկրապահն էր սպառնում արդեն հեղաշրջում կատարել 1999-ին՝ հոկտեմբերի 27-ից հետո:
Վերջապես, 2008-ին նույն երկրապահը կրկին սպառնում էր պետական հեղաշրջում կատարել այն ժամանակվա իշխանության դեմ:
Հետաքրքիր է, որ 2018-ից հետո Փաշինյանի իշխանությունը դատավարական գործողություններ սկսեց թե՛ Մանվել Գրիգորյանի դեմ, ով սպառնում էր 2008-ին զինված հեղաշրջում իրականացնել, թե՛ այն գործիչների դեմ, ովքեր կանխեցին 2008-ի զինված հեղաշրջման փորձը:
Պարզ էր, որ փաշինյանական ֆեմիդան փորձում էր պատժել միաժամանակ և՛ այն մարդկանց, ովքեր կանխեցին զինված հեղաշրջումը, և՛ այն Մանվել Գրիգորյանին, ով ինչ-ինչ պատճառներով չկարողացավ կամ չցանկացավ իրականացնել այդ հեղաշրջումը 2008-ին: Իհարկե, Գրիգորյանին մեղադրում էին այլ հոդվածներով, սակայն բոլորի համար էլ պարզ էր, որ նրան պատժում էին հենց 2008-ի համար:
Հետաքրքիր է, որ 2018-ից հետո Փաշինյանն ամեն ինչ արեց, որ Երկրապահի գործոնը վերջնականապես չեզոքացվի: Քանզի հիշում էր նրա դերը թե՛ 1996-ին, թե՛ 1998-ին, և թե՛ 2008-ին:
Հավանաբար, կանխազգալով ղարաբաղյան խնդրի հանգուցալուծման այս տարբերակը, նա էն գլխից որոշեց փաստացի վերացնել երկրապահին՝ որպես ինստիտուտ: Եվ արդյունքում ղարաբաղյան երկրորդ պատերազմի խայտառակ պարտությունից հետո Հայաստանում չգտնվեց քաղաքականացված որևէ ուժային կառույց, ով հաշիվ կպահանջեր Փաշինյանից:
Իսկ հետագա գործընթացները ցույց տվեցին, որ Հայաստանում ուսադիր կրող դաս, ովքեր երդում էին տվել Հայաստանի Հանրապետությանը, փաստացի այլևս գոյություն չունի: Հայաստանն այլևս դադարել է կատարել Արցախի անվտանգության երաշխավորի առաքելությունը, կասկածի տակ է դրվել երկրի տարածքային ամբողջականությունը, և այս ամենը զուգորդվում է ուժային կառույցների քար լռությամբ:
Լռություն, որն էլ ավելի շատ բանի մասին է հուշում և որի արդյունքում երկրից կանխատեսվելու է մարդկանց մեծ չափերի արտահոսք: Քանզի մարդիկ հասկացել են, որ այլևս չունեն անվտանգության երաշխիքներ՝ ի դեմս ուժային կառույցների, իսկ դա նշանակում է, որ կասկածի տակ է դրվել Հայաստանի պետականությունը:
Եվ այս ամենի հետևանքները դեռ երկար իրենց զգացնել կտան, նույնիսկ անխուսափելի իշխանափոխությունից հետո»:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Ինձ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն Սրբազանն է. Գառնիկ Դանիելյան
Կատարվածը մեծ հաջողություն է, ՀՀ-ն առաջին անգամ ունի պաշտոնապես դելիմիտացված սահման․ Փաշինյան
Վարչապետի թեկնածուին Բագրատ Սրբազանը պետք է որոշի, ինքն է կոնսոլիդացնող ուժը․ Սուրեն Սուրենյանց
Քոչարյանը և այլ լիդերներ փորձում են նոր դեմքով հանդես գալ և թիկունքում շարժումը ղեկավարել. Ռուստամ Բաքոյան
Շատ վիճելի է՝ Ռոբերտ Քոչարյա՞նն էր ուզում օգտագործել Բագրատ Սրբազանին, թե՞ հակառակը. Հովիկ Աղազարյան
Այսօր ԱՄՆ, Ֆրանսիայի, ՌԴ ու Իրանի դեսպանատները հանդիպում են տարբեր քաղաքական գործիչների հետ․ Կարեն Քոչարյան
«Աջակցում ենք քեզ». Գայ գյուղում Փաշինյանին ծափերով դիմավորեցին
Երեխաները նստելու տեղ չունե՞ն. Փաշինյանն Էջմիածնում դպրոցի մարզասրահ է այցելել
Վարչապետի թեկնածուի ցանկացած անուն, բացի Բագրատ Սրբազանից, հիմա կթուլացնի շարժումը․ Հայկ Նահապետյան
Հարսանիք լեռներում է՛լ, դաշտավայրում է՛լ, Շուշիում է՛լ կարող է լինել, բայց դրա համար պետք է նախ ինքնամաքրվենք. Էդուարդ Շարմազանով
Մեր երկրի հոգին և մարմինը պահանջում են՝ այս գրասենյակը զբաղեցնողը պետք է փոխվի, իրենց երդումը խախտել են. Րաֆֆի Հովհաննիսյան
Նիկոլ Փաշինյան,1 ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու․ Բագրատ Սրբազան
Փաշինյանը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի
Եթե հարթակն ու հրապարակը որակյալ լինեն, իշխանությունը կգնա կամ երկխոսության, կամ զիջումների և հեռացման․ Վահե Հովհաննիսյան
Կոնվերս Բանկը ներկայացրել է Converse Markets արտարժույթի փոխարկման առցանց հարթակը
Կաթողիկոսն առաջնորդում է քաղաքական շարժում, թիվ մեկ շահառուն Ռոբերտ Քոչարյանն է․ Նիկոլ Փաշինյան
4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան
Եթե ռուսական ալիքները շարունակեն այսպես, իրենց հեռարձակումը կարգելվի. Փաշինյան
Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան
Շարժման գծին աջակցում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ում ձայնագրել են, ո՞վ ասաց՝ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, նրան հիմա օգտագործում են որպես գործակալ․ Փաշինյան
Տավուշում սահմանազատման նպատակն է՝ անիրագործելի դարձնել պшտերազմը. 90 տոկոսն արված է. Փաշինյան
Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան
Արտահերթի պայման կա՝ Փաշինյանը չպետք է մնա իբրև վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան
Նպատակն է ունենալ ծայրագավառ՝ գավառապետով. այս շարժումն ուղղորդվում է Ռուսաստանի կողմից. Արթուր Հովհաննիսյան
Օդից վերցրած հայտարարությունն ու պնդումը մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն,10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթի՝ հաղթենք. Ալեն Սիմոնյան
Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ Ավինյան
Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում, նրանք այստեղ չեն. Ալեքսանյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 15:34 • 16.05.24 Ինձ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն Սրբազանն է. Գառնիկ Դանիելյան
- 11:47 • 16.05.24 Կատարվածը մեծ հաջողություն է, ՀՀ-ն առաջին անգամ ունի պաշտոնապես դելիմիտացված սահման․ Փաշինյան
- 17:37 • 15.05.24 Վարչապետի թեկնածուին Բագրատ Սրբազանը պետք է որոշի, ինքն է կոնսոլիդացնող ուժը․ Սուրեն Սուրենյանց
- 15:26 • 14.05.24 Քոչարյանը և այլ լիդերներ փորձում են նոր դեմքով հանդես գալ և թիկունքում շարժումը ղեկավարել. Ռուստամ Բաքոյան
- 17:46 • 13.05.24 Շատ վիճելի է՝ Ռոբերտ Քոչարյա՞նն էր ուզում օգտագործել Բագրատ Սրբազանին, թե՞ հակառակը. Հովիկ Աղազարյան
- 15:13 • 13.05.24 Այսօր ԱՄՆ, Ֆրանսիայի, ՌԴ ու Իրանի դեսպանատները հանդիպում են տարբեր քաղաքական գործիչների հետ․ Կարեն Քոչարյան
- 15:40 • 11.05.24 «Աջակցում ենք քեզ». Գայ գյուղում Փաշինյանին ծափերով դիմավորեցին
- 15:39 • 11.05.24 Երեխաները նստելու տեղ չունե՞ն. Փաշինյանն Էջմիածնում դպրոցի մարզասրահ է այցելել
- 15:47 • 10.05.24 Վարչապետի թեկնածուի ցանկացած անուն, բացի Բագրատ Սրբազանից, հիմա կթուլացնի շարժումը․ Հայկ Նահապետյան
- 21:28 • 09.05.24 Հարսանիք լեռներում է՛լ, դաշտավայրում է՛լ, Շուշիում է՛լ կարող է լինել, բայց դրա համար պետք է նախ ինքնամաքրվենք. Էդուարդ Շարմազանով
- 21:14 • 09.05.24 Մեր երկրի հոգին և մարմինը պահանջում են՝ այս գրասենյակը զբաղեցնողը պետք է փոխվի, իրենց երդումը խախտել են. Րաֆֆի Հովհաննիսյան
- 19:18 • 09.05.24 Նիկոլ Փաշինյան,1 ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու․ Բագրատ Սրբազան
- 10:44 • 09.05.24 Փաշինյանը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի
- 20:40 • 08.05.24 Եթե հարթակն ու հրապարակը որակյալ լինեն, իշխանությունը կգնա կամ երկխոսության, կամ զիջումների և հեռացման․ Վահե Հովհաննիսյան
- 17:19 • 08.05.24 Կոնվերս Բանկը ներկայացրել է Converse Markets արտարժույթի փոխարկման առցանց հարթակը
- 16:15 • 07.05.24 Կաթողիկոսն առաջնորդում է քաղաքական շարժում, թիվ մեկ շահառուն Ռոբերտ Քոչարյանն է․ Նիկոլ Փաշինյան
- 15:57 • 07.05.24 4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան
- 14:48 • 07.05.24 Եթե ռուսական ալիքները շարունակեն այսպես, իրենց հեռարձակումը կարգելվի. Փաշինյան
- 14:24 • 07.05.24 Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան
- 14:19 • 07.05.24 Շարժման գծին աջակցում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ում ձայնագրել են, ո՞վ ասաց՝ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, նրան հիմա օգտագործում են որպես գործակալ․ Փաշինյան
- 13:14 • 07.05.24 Տավուշում սահմանազատման նպատակն է՝ անիրագործելի դարձնել պшտերազմը. 90 տոկոսն արված է. Փաշինյան
- 13:13 • 07.05.24 Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան
- 13:03 • 07.05.24 Արտահերթի պայման կա՝ Փաշինյանը չպետք է մնա իբրև վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան
- 12:28 • 07.05.24 Նպատակն է ունենալ ծայրագավառ՝ գավառապետով. այս շարժումն ուղղորդվում է Ռուսաստանի կողմից. Արթուր Հովհաննիսյան
- 11:56 • 07.05.24 Օդից վերցրած հայտարարությունն ու պնդումը մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
- 20:49 • 06.05.24 Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
- 16:14 • 06.05.24 Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն,10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթի՝ հաղթենք. Ալեն Սիմոնյան
- 15:01 • 06.05.24 Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ Ավինյան
- 15:01 • 06.05.24 Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում, նրանք այստեղ չեն. Ալեքսանյան
- 11:47 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 11:46 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 20:12 • 16/05 Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ Հատուկ օրինակների շարքին, տեղին չէ մատնանշումներ կատարել «իր վարած ինքնաշարժի արժեքին», քանի որ ինքնաշարժը պատկանում է Թեմին և ոչ թե անձնապես Առաջնորդին, որի արժեքը որոշվում և հաստատվում է թեմական օրինաչափություններով և կարգավորումներով»,-ասված է հաղորդագրության մեջ։
-
Մամուլի տեսություն 09:08 • 16/05 Ինչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին. «Փաստ» Բագրատ Սրբազանն ամենօրյա հանդիպումներ է ունենում տարբեր հասարակական, քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների, տարբեր գործիչների հետ: Նախօրեին էլ հայտարարվեց, որ հանդիպել է Վազգեն Մանուկյանի, Հրանտ Բագրատյանի և Խոսրով Հարությունյանի հետ:
-
Քաղաքականություն 20:00 • 16/05 Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է․ բոլոր պաշտոն զբաղեցնողները պատասխան են տալու, ընդհուպ՝ ես․ Վիտալի Բալասանյան Նիկոլ Փաշինյանին արցախցիները չեն ընտրել, նա Արցախի վարչապետը չի եղել և նրան իրավունք չի վերապահվել, որպեսի Արցախի հարցերով ինքը զբաղվի
-
Իրադարձային 15:07 • 16/05 Օդանավակայանի միջազգային գոտում մնալու որոշման ողջ պատասխանատվությունը կրում է միայն Լեո Նիկոլյանը․ Ֆրանսիայի դեսպանատուն Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելվել է, նա հացադուլ է սկսել հենց օդանավակայանում՝ պահանջելով իրեն հիմնավոր պատասխան ներկայացնել արգելքի հետ կապած։
-
Իրադարձային 10:23 • 16/05 Լարված իրավիճակ՝ Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան դպրոցում․ ուսուցիչները, աշակերտներն ու ծնողները բողոքում են տնօրենի հեռացման դեմ Բյուրականի Հ․ Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի բակում են հավաքվել դպրոցի ուսուցչական ամբողջ կոլեկտիվը, դպրոցում սովորող 500-ից ավելի երեխաներ, նրանց ծնողները, ովքեր պնդում են, որ Արագածոտնի մարզպետն անհիմն որոշում է ընդունել դպրոցի տնօրենին ազատել պաշտոնից
-
Քաղաքականություն 17:51 • 16/05 Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը, ռեսուրսների առումով, այս պահին համեմատելի չէ ՀՀ սահմանապահ ուժերի հետ. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Տիգրան Աբրահամյանը շեշտեց՝ իշխանություններն ի սկզբանե գնացել են մանիպուլյացիայի, նախ հասարակության մեջ որոշակի կեղծ տեղեկություններ են տարածել
-
Մամուլի տեսություն 10:33 • 16/05 Արցախցի պատգամավոր ու «Էրատո» ջոկատի անդամ Արևիկ Պետրոսյանին կասկածում են դավաճանության մեջ․ «Հրապարակ» Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Արցախի ԱԺ իշխող կուսակցության` «Ազատ հայրենիքի» պատգամավոր Արեւիկ Պետրոսյանին են կասկածում դավաճանության մեջ, որ նա կուսակցության աշխատանքային «չաթից» պատճեններ է տրամադրել իշխանական քարոզիչներին:
-
Իրադարձային 20:12 • 16/05 Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ Հատուկ օրինակների շարքին, տեղին չէ մատնանշումներ կատարել «իր վարած ինքնաշարժի արժեքին», քանի որ ինքնաշարժը պատկանում է Թեմին և ոչ թե անձնապես Առաջնորդին, որի արժեքը որոշվում և հաստատվում է թեմական օրինաչափություններով և կարգավորումներով»,-ասված է հաղորդագրության մեջ։
-
Մամուլի տեսություն 09:08 • 16/05 Ինչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին. «Փաստ» Բագրատ Սրբազանն ամենօրյա հանդիպումներ է ունենում տարբեր հասարակական, քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների, տարբեր գործիչների հետ: Նախօրեին էլ հայտարարվեց, որ հանդիպել է Վազգեն Մանուկյանի, Հրանտ Բագրատյանի և Խոսրով Հարությունյանի հետ:
-
Քաղաքականություն 20:00 • 16/05 Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է․ բոլոր պաշտոն զբաղեցնողները պատասխան են տալու, ընդհուպ՝ ես․ Վիտալի Բալասանյան Նիկոլ Փաշինյանին արցախցիները չեն ընտրել, նա Արցախի վարչապետը չի եղել և նրան իրավունք չի վերապահվել, որպեսի Արցախի հարցերով ինքը զբաղվի
-
Իրադարձային 15:07 • 16/05 Օդանավակայանի միջազգային գոտում մնալու որոշման ողջ պատասխանատվությունը կրում է միայն Լեո Նիկոլյանը․ Ֆրանսիայի դեսպանատուն Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելվել է, նա հացադուլ է սկսել հենց օդանավակայանում՝ պահանջելով իրեն հիմնավոր պատասխան ներկայացնել արգելքի հետ կապած։
-
Իրադարձային 10:23 • 16/05 Լարված իրավիճակ՝ Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան դպրոցում․ ուսուցիչները, աշակերտներն ու ծնողները բողոքում են տնօրենի հեռացման դեմ Բյուրականի Հ․ Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի բակում են հավաքվել դպրոցի ուսուցչական ամբողջ կոլեկտիվը, դպրոցում սովորող 500-ից ավելի երեխաներ, նրանց ծնողները, ովքեր պնդում են, որ Արագածոտնի մարզպետն անհիմն որոշում է ընդունել դպրոցի տնօրենին ազատել պաշտոնից
-
Քաղաքականություն 00:02 • 16/05 Սահմանապահները հայ-ադրբեջանական սահմանին կանգնելու են 8-9 օրերի ընթացքում, Կիրանցում` ավելի ուշ, այդտեղ որոշ մանրամասներ ենթակա են լրացուցիչ ճշգրտման․ վարչապետի աշխատակազմ Ոսկեպար-Բաղանիս հատվածի ամենազգայուն հարցերից մեկը կապված էր Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու, մյուսը` Ոսկեպար-Բաղանիս ԽՍՀՄ ժամանակների ճանապարհի հետ:
-
Քաղաքականություն 17:51 • 16/05 Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը, ռեսուրսների առումով, այս պահին համեմատելի չէ ՀՀ սահմանապահ ուժերի հետ. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Տիգրան Աբրահամյանը շեշտեց՝ իշխանություններն ի սկզբանե գնացել են մանիպուլյացիայի, նախ հասարակության մեջ որոշակի կեղծ տեղեկություններ են տարածել
-
Իրադարձային 21:32 • 14/05 Պարզվել է եկեղեցու բակում հայտնաբերված նորածին երեխայի մոր ինքնությունը. ոստիկանություն Ավելի վաղ հայտնել էինք, որ փոքրիկին նկատել է եկեղեցու այգեպանը, այդ մասին հայտնել է իր ծանոթին` Երևանի բնակիչ 68-ամյա Մարիամ Հ.-ին։ Նա երեխային տարել է իր տուն, խնամել, որից հետո ահազանգել է ոստիկանություն, որոնք էլ երեխային տեղափոխել են հիվանդանոց։
-
Իրադարձային 15:48 • 15/05 Բագրատ Սրբազան, Արման Թաթոյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան. ո՞ւմ են քաղաքացիները տեսնում անցումային կառավարության ղեկավար «Gallup International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ՝ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վերաբերյալ «Առաջնորդում» խորագրով հարցման արդյունքները:
-
Գիտություն/տեխնիկա 15:50 • 12/05 ԱՄՆ-ում կյանքից հեռացել է տղամարդը, որին աշխարհում առաջին անգամ բարեհաջող խոզի երիկամ էր փոխպատվաստվել Տղամարդը, որն աշխարհում առաջինն էր ենթարկվել գենետիկորեն ձևափոխված խոզի երիկամի փոխպատվաստման բարեհաջող վիրահատությանը, մահացել է: Դա տեղի է ունեցել ԱՄՆ-ում՝ վիրահատությունից մոտ երկու ամիս անց, հայտնում է CBS News-ը՝ վկայակոչելով Մասաչուսեթսի հիվանդանոցը։
-
Իրադարձային 17:26 • 15/05 Սլովակիայում տղամարդը 4 անգամ կրшկել է երկրի վարչապետին. նրա վիճակը ծանր է (տեսանյութ) Ինչպես հայտնում է Pravda-ն, Ռոբերտ Ֆիցոն դուրս է եկել ժողովրդի մոտ, երբ չորս կրակոց է հնչել։ Վարչապետը վիրավորվել է կրծքավանդակի և որովայնի շրջանում։ Ֆիցոյին շտապօգնության մեքենայով տեղափոխել են Բրատիսլավայի հիվանդանոց։
-
Իրադարձային 11:11 • 14/05 Եթե չէիք հավատում, ուրեմն պետք է չասեիք, շատ բարկացած եմ․ ԵՊՀ պրոռեկտորն իջավ Սրբազանի մոտ ու հայտարարեց, որ ինքը ուսանողներին չի սպառնացել Լրագրողի դիտարկմանը, թե լուրեր կան այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը տարբեր ուղղություններով անվտանգության երաշխիքներ է փնտրում, Բագրատ Սրբազանն ասաց․ «Մենք իր տերը չենք, մենք իրեն հնարավորություն տվողն ենք»։
-
Իրադարձային 16:10 • 13/05 Դա հանցանք է, Հովիկ Աղազարյանին պետք է կանչեն ԱԱԾ․ Բագրատ Սրբազանը՝ Աղազարյանի՝ 70 տոկոս ցուցարարները փողով են գնում հանրահավաք հայտարարության մասին Անկեղծ ասում եմ՝ ունե՞ն փաստեր, որևէ տեսակի արձանագրումներ, հանցանք է դա, թող փաստեն որ կա։ Ես հենց հիմա հորդորում եմ ԱԱԾ-ին հրապարակեն այդ բոլոր նյութերը, չունե՞ն ուրեմն այդ մարդկանց պետք է կանչեն
-
Քաղաքականություն 18:37 • 10/05 Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակն է․ այդպես էլ շարունակվելու է․ Ալիև Այստեղ խոսելու իրավունքը մեզ է պատկանում, մենք առաջատար պետությունն ենք Կովկասում, մենք առաջատար պետություն ենք տնտեսական, քաղաքական, ռազմական առումներով, բոլոր առումներով, բոլորը պետք է հաշվի նստեն մեզ հետ։
-
Քաղաքականություն 15:06 • 11/05 Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա․ Սամվել Բաբայան Այո վարչապետը պետք է հեռանա, տա հրաժարական, գնանք նոր ընտրությունների, այդ մասին ես դեռ ասել եմ նոյեմբեր-դեկտեմբերին։ Թե ես ում եմ տեսնում որպես թեկնածու՝ շատ քիչ է, հասարակությունը պետք է ձևավորի։
-
Իրադարձային 13:22 • 15/05 Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, ապա նույնքան կնվազի Մարզերում մայիսի 15-ի և 17-ի ցերեկը, 18-20-ին առանձին շրջաններում, 16-ին, 17-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 16-ին առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։
-
Իրադարձային 20:12 • 16/05 Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ Հատուկ օրինակների շարքին, տեղին չէ մատնանշումներ կատարել «իր վարած ինքնաշարժի արժեքին», քանի որ ինքնաշարժը պատկանում է Թեմին և ոչ թե անձնապես Առաջնորդին, որի արժեքը որոշվում և հաստատվում է թեմական օրինաչափություններով և կարգավորումներով»,-ասված է հաղորդագրության մեջ։
-
Մամուլի տեսություն 09:08 • 16/05 Ինչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին. «Փաստ» Բագրատ Սրբազանն ամենօրյա հանդիպումներ է ունենում տարբեր հասարակական, քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների, տարբեր գործիչների հետ: Նախօրեին էլ հայտարարվեց, որ հանդիպել է Վազգեն Մանուկյանի, Հրանտ Բագրատյանի և Խոսրով Հարությունյանի հետ:
-
Իրադարձային 12:17 • 14/05 Ես եղել եմ Եվրոպայում, մեկուկես օր էլ` Ռուսաստանում, բայց խնդրում եմ այս ամենը չդիտարկել «դաբրոներ» ստանալու համատեքստում․ Սուրեն Պետրոսյան Չեմ ուզում շատ մեծամիտ հնչի, բայց ինձ չի հետաքրքրում՝ ով ինչ ազդակ կտա, որևէ մեկը ազդակ չի էլ կարող տալ, որովհետև սա մեր «տան հարցն» է։
Քաղաքականություն
-
22:22 • 16.05.24 Մոլդովայում նշանակվել է նախագահական ընտրությունների օրը
Իրավունք
-
13:19 • 16.05.24 Ադրբեջանը 5 ամսով երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը
Սպորտ
-
15:42 • 16.05.24 Գերմանիայի հավաքականը հրապարակել է թիմի կազմը Եվրո-2024-ի համար
-
08:23 • 16.05.24 «Յուվենտուսը» հաղթեց «Ատալանտային» ու նվաճեց Իտալիայի գավաթը