Սկսվել են «Տոր. Սեր և Որոտ» ֆիլմի նկարահանումները
Նոր Զելանդիայում սկսվել են երկար սպասված, Թայքա Վայթիթիի «Տոր. Սեր և Որոտ» ֆիլմի նկարահանումները: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում տալով Collider-ին:
Այս տեղեկությունը գլխավոր դերակատար Քրիս Հեմսֆորթի կողմից հաստատվել է ինսթագրամյան լուսանկարների միջոցով, որոնք ավելի քիչ, քան մեկ օրվա ընթացքում, հավաքել են ավելի քան 2.5 միլիոն հավանում:
Համացանցում հրապարակված լուսանկարներում երևում են տեղի մաորի ցեղերի ներկայացուցիչներ՝ ազգային հագուստներով մեծահասակներ և երեխաներ: Նկարահանման խմբից՝ կադրում են ինքը՝ Քրիս Հեմսֆորթը և ռեժիսոր Թայք Վայթիթին:
Ավելի վաղ դերասանուհի Նատալի Պորտմանն ակնկարկել էր, որ Տորի մասին չորրորդ ֆիլմի նկարահանումները սկսվելու են 2021-ի սկզբին, իսկ Վայթիթին խոստացել էր, որ ֆիլմի հաջորդ մասը լինելու է «շատ ռոմանտիկ»: Սպասվում է, որ ֆիլմը էկրաններին կհայտնվի 2022-ի մայիսի 6-ին:
Посмотреть эту публикацию в Instagram










