«Գիտեմ` հիմա այնքան էլ նիհար չեմ, բայց ինձ վստահ եմ զգում». Ջիջի Հադիդը մայրանալուց հետո առաջին անգամ հայտնվել է Vogue-ի նոր համարի շապիկին (լուսանկարներ)

11:44 • 05.02.21

Նորաձևության աշխարհի ամենապահանջված մոդելների մեկը՝ Ջիջի Հադիդը, մայրանալուց հետո առաջին անգամ հայտնվել է Vogue ամսագրի նոր համարի շապիկին, գրում է Daily Mail-ը՝ նշելով, որ լուսանկարներն արվել են ծննդաբերությունից 10 շաբաթ անց։

25-ամյա սուպերմոդելը պատմել է, որ թեև հղիության արդյունքում իր մարմինը փոփոխությունների է ենթարկվել, միանգամայնվստահ է զգում նոր մարմնում։

«Գիտեմ, որ հիմա այնքան էլ նիհար չեմ, որքան նախկինում, բայց ես նաև շատ իրատեսական եմ մտածում»,- ասել է սուպերմոդերը։

Ջիջին խոստովանել է, որ Vogue ամսագրի նոր համարի շապիկին հայտնվելու առաջարկն ընդունել է առանց վարանելու։

Սուպերմոդելը նաև պատմել է, որ մայրությունն ազդել է իր կարիերայի վրա, և «այժմ հակված է այնպիսի աշխատանքների, որոնք ամեն շաբաթ չեն պահանջում լինել տարբեր երկրներում»։

Ջիջիի և երգիչ Զեյն Մալիկի դուստրը ծնվել է 2020-ի սեպտեմբերի 23-ին։

Looking fab: Gigi Hadid shot a new cover of Vogue magazine just 10 weeks after she gave birth to her firstborn daughter last year

Post-baby bod: And the 25-year-old supermodel shared that she is perfectly secure in the way that her body has changed as a result of her pregnancy

Good head on her shoulders: 'I know that I’m not as small as I was before, but I also am a very realistic thinker,' the bombshell told Vogue in the issue she covered