Գերմանիայում մոտ 200 դերասան հայտարարել է ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունենալու մասին
Գերմանիայում 185 դերասան հանդես է եկել զանգվածային ակցիայով, որով կոչ են անում ֆիլմերում ավելացնել ԼԳԲՏՔ+ համայնքի ներկայացուցիչ հերոսների թիվը, ինչպես նաև փոխել նրանց նկատմամբ վերաբերմունքը: Այս մասին հայտնում է Süddeutsche Zeitung ամսագիրը:
Հայտարարության մեջ նշվում է, որ դերասանները մինչ այժմ զգուշանում էին բացահայտ խոսել իրենց անձնական կյանքի մասին՝ համարելով, որ դա կարող էր վնաս հասցնել իրենց կարիերային:










