Ֆրանսիայի ամենատարեց բնակչուհին 117-ամյակի շեմին հաղթահարել է կորոնավիրուսը. Известия
Եվրոպայի և Ֆրանսիայի ամենածեր բնակչուհին՝ Անդրե քույրը (աշխարհիկ անվամբ՝ Լյուսիլ Ռանդոն) իր 117-ամյակի շեմին հաղթահարել է կորոնավիրուսային հիվանդությունը: Այս մասին հայտնել է Var-Matin թերթը, գրում է Известия-ն:
Տարեց կնոջ մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել հունվարի 16-ին Տուլոնի Sainte Catherine Labouré ծերանոցում:
Ինչպես նշում է պարբերականը՝ Անդրե քույրը սկզբում նույնիսկ չի հասկացել, որ վարակվել է: Նա կորոնավիրուսը տարել է առանց ախտանիշների: Կնոջ համար առավել դժվար է եղել ինքնամեկուսացման ժամանակ հաղթահարել մենակությունը:
Ինչպես հստակեցրել է ծերանոցի ներկայացուցիչը՝ կինը «հիվանդությունից չի վախեցել, այնուամենայնիվ, շատ է անհանգստացել մյուս բնակիչների համար»:










