«Ռուսաստանի հետ ինտեգրվելու դեպքում Բելառուսն ամբողջությամբ կպահպանի ինքնիշխանությունը»․ Լուկաշենկո

14:38 • 11.02.21

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկի և Մոսկվայի հետագա ինտեգրման դեպքում երկրները պետք է լիովին պահպանեն ինքնիշխանությունը․ Միությունում նոր վերազգային մարմիններ չպետք է լինեն, փոխանցում է ria.ru-ն։

«Այսօր ի լուր հայտարարում ենք Միութենական պետության շրջանակներում միջոլորտային համագործակցության բարելավման ուղղությամբ հետագա առարկայական աշխատանքի պատրաստակամության մասին, որը հիմնված կլինի փոխադարձ շահերի պահպանման և միության երկու մասնակիցների իրավահավասարության վրա։ Ընդգծեմ հատկապես՝ այդ գործընթացը ենթադրում է երկու երկրների ինքնիշխանության լիակատար պահպանումը՝ առանց որևէ նոր վերազգային մարմինների ձևավորման»,-Մինսկում Համաբելառուսական ժողովրդական ժողովի ընթացքում հայտարարել է Լուկաշենկոն։

Նա ընդգծել է, որ «Միութենական պետության մարմինների ամբողջ համակարգը ստեղծվել է, դեռ չի աշխատել, բայց կենսունակ է»:

«Այն չի կարող աղբանոցը նետվել։ Դա խորհրդարանական ժողովն է, նախարարների խորհուրդը, վերջապես՝ Միութենական պետության բարձրագույն պետական խորհուրդը», - շարունակել է Լուկաշենկոն։

Նա կոչ է արել «անցնել այդ ճանապարհը, տեսնել՝ ինչ կասեն երկու ժողովուրդները»։

 

«Ռուսաստանի հետ ինտեգրվելու դեպքում Բելառուսն ամբողջությամբ կպահպանի ինքնիշխանությունը»․ Լուկաշենկո