Քիմ Քարդաշյանն ու Ջեներ քույրերը ներկայացրել են SKIMS ապրանքանիշի նոր հավաքածուն (լուսանկարներ, տեսանյութեր)

09:49 • 13.02.21

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում SKIMS  ապրանքանիշի նոր ֆոտոշարքից լուսանկարներ է հրապարակել, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը:

Ֆոտոշարքում Քիմին են միացել նրա կրտսեր քույրերը՝  Քենդալ և Քայլի Ջեներները: Ֆոտոշարքը Վալենտինի օրվա առթիվ է, որտեղ քույրերը կրում են ապրանքանիշի նոր հավաքածուում ներառված նմուշներ՝ կարմիր, սպիտակ և սև լողազգեստներ՝ դրանք համատեղելով թափանցիկ բարձրակրունկների հետ: Նկարահանման հրապարակը լի է եղել վալենտինյան «սրտիկ» տորթերով:

Նոր հավաքածուն վաճառքի է հանվելու փետրվարի 14-ին:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ներկայում Քիմ Քարդաշյանը փորձում է ամուսնալուծության այնպիսի լուծում գտնել, որը լավագույնը կլինի ընտանիքի անդամների համար: Ամուսնալուծության հարցով Քիմ Քարդաշյանի փաստաբանական խումբը գլխավորում է հայտնի փաստաբան Լորա Ուասսերը:

Հիշեցնենք որ, Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթ ամուսնացել են 2013 թվականին և ունեն 4 երեխա, սակայն անցյալ ամիս Քարդաշյանը հայտարարել է ամուսնալուծության մասին:

Heating up: Kim Kardashian set pulses racing as she joined her little sisters, Kendall and Kylie Jenner, for a red hot SKIMS shoot shared to Instagram on Friday morning
Model behavior: The 40-year-old reality star flaunted her impressive frame in racy lingerie while posing with the girls in a raunchy campaign for new designs from her brand
Sugar high: Sweet things seemed to be the theme with various frosted desserts on hand for the women to indulge
Three's a crowd: Kendall propped up on her elbows in one snap with the sisters wearing white sets