«Ձայն հայրենեաց» նախաձեռնության ներկայացուցիչները հանդիպեցին արցախյան պատերազմում վիրավորված զինվորների հետ (տեսանյութ)
Տեղի ունեցավ «Ձայն հայրենեաց» նախաձեռնության ներկայացուցիչների հանդիպումը արցախյան պատերազմում վիրավորված զինվորների հետ:
Պատերազմում վիրավորված զինվորների համար կազմակերպվել էր մշակութային միջոցառում` նրանց բարոյահոգեբանական աջակցություն ցուցաբերելու նպատակով: Միջոցառումը նվիրված էր հայրենիքի զինվորներին, որոնք չեն պարտվել, նրանց դավաճանել են:
Հանդիպման ընթացքում ցուցադրվեց Սամվել Թադևոսյանի «Շուշիի լեգենդը» փաստավավերագրական ֆիլմը, ելույթ ունեցան արցախյան պատերազմում զոհված լիբանանահայ հայրենադարձ, օպերային երգիչ, ազատամարտիկ Գևորգ Հաջյանի որդին՝ Թաթուլ Հաջյանը, «Բերդ» պարային անսամբլը, Արցախում արկի պայթյունից կուրացած դուդուկահար Հայկ Բաբայանը, երգչուհի Լիլիթ Յանը, 10-ամյա ասմունքող Մարիամ Մելքոնյանը:










