Բազմաթիվ իրավաբաներ գլուխ են ջարդում, որ հասկանան թե սա ինչ էր, իրավական անուն չունի.  դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց Նարեկ Մալյանի ձերբակալությունը (տեսանյութ)

15:15 • 21.02.21


Ես չգիտեմ, թե իմ դեմ տեղի ունեցածն իրավական առումով ինչ էր: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՎԵՏՕ հասարակական նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին «ՎԵՏՕ» շարժման ֆեյսբուքյան էջում գրել էին, որ փետրվարի 20-ին, հանրահավաքից մեկ ժամ առաջ պատրաստվում են ներկայացնել «Չաուշեսկուների գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ինտերակտիվ պերֆորմանս ներկայացում: Հանրահավաքից մոտ մեկ ու կես ժամ առաջ քաղաքացիական հագուստով ոստիկանները բերման են ենթարկել  «ՎԵՏՕ» հասարակական քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանին: Իսկ այսօր, Ավան և Նոր նորք շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում էր գործի քննությունը:

«Բազմաթիվ իրավաբաներ գլուխ են ջարդում, որ հասկանան, թե սա ինչ էր: Իրավական անուն չունի: Ոստիկանության մասով ասեմ հետևյալը. երբ իրենք գործում են օրենքի շրջանակներում, ես երբևիցէ որևէ խնդիր չեմ առաջացրել, միշտ ենթարկվել եմ նրանց օրինական պահանջներին: Երեկ նույնիսկ չհարուցված գործի պայմաններում ինձ ուղղակի առևանգում էին մի խումբ մարդիկ, ինչին ես շատ բնական դիմադրում էի»,- ասաց Մալյանը:

Նրա խոսքով՝ բոլոր այն ոստիկանները, ովքեր գիտակցում են, որ օրենքի շրջանակում պետք է գործեն և աշխատեն, իրենց հետո որևէ խնդիր չկա և իր վերաբերմունքը ոստիկանների հանդեպ շարունակում է մնալ դրական:

«Սա շատ սկուրպուլյոզ պատմություն է, թե ինչպես մեր իշխանությունները վախեցան մի ներկայացումից: Թե՛ դատարանում քննարկվում էր այդ ներկայացման բովանդակությունн թե՛ ոստիկանությունում, հետագայում նաև քննիչի մոտ: Չգիտեմ ինչի, որոշ մարդիկ բռնության կոչ են տեսել ներկայացման մեջ, երբ ես ասել եմ մահ դավաճաններին: Նախ ասեմ, որ միշտ կրկնելու եմ այդ արտահայտությունը: Ինչ-որ դավաճաններ վախեցել են, որ իրենց հանդեպ սա բռնության կոչ է»,- ասաց Նարեկ Մալյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

Բազմաթիվ իրավաբաներ գլուխ են ջարդում, որ հասկանան թե սա ինչ էր, իրավական անուն չունի.  դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց Նարեկ Մալյանի ձերբակալությունը (տեսանյութ)