«Հինգշաբթի տեղի կունենան ավտոերթեր, իսկ վաղվա ակցիաների բնույթն ու վայրերը անակնկալ են»․ քաղաքացիները ակցիա արեցին՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով (տեսանյութ)
19։17
Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ քաղաքացիները քայլերթով հասել են Ոստիկանության շենք։ Ցուցարարները պահանջում են, որպեսզի ոստիկանապետը իջնի և բացատրություն տա այսօր տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ։
17։58
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ քաղաքացիները քայլերթ են անում։ Քայլերթը մեկնարկում է Արամ Մանուկյանի արձանի մոտից։ Քաղաքացիները քայլերթով գնում են Դատախազության, ապա Ոստիկանության շենքի մոտ։










