Փաշինյանի հրաժարականը պահանջող երիտասարդները մտան ԵՊՀ և ՀՊՏՀ, նրանք ուսանողներին և դասախոսներին հորդորում են միանալ իրենց (տեսանյութ)

11:51 • 24.02.21

12։57

Ակցիայի մասնակիցներն արձանագրեցին, որ երկու համալսարան մտան և տեսան, որ իրենց աջակցում են և՛ ուսանողները և՛ դասախոսները:

Այսօր ակցիան ավարտվեց, իսկ հետագա գործողությունների մասին կմանրամասնեն հետո:


12։43

Ակցիայի մասնակիցների մի մասն արդեն անցել է դարպասի մյուս կողմ, նրանց նաև միասել են համալսարանի ուսանողները:

Համալսարանի մյուս մուտքը բացել են, և ակցիայի մասնակիցներին հաջողվեց մտնել ԵՊՏՀ: Նրանք հիմա բարձրանում են մասնաշենքով, որ մտնեն նաև լսարաններ:  

12։36

Ակցիայի մասնակիցները Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մոտ են: Նրանք փորձում են անցնել համալսարանի փակ դարպասը, սակայն ոստիկանները թույլ չեն տալիս դարպասից ներս անցնել:

Ոստիկանները հրում են անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին և փորձում են մի քանիսին բերման ենթարկել:

Ոստիկանության ծառայողը նշեց, որ կքննարկեն ներս մտնելու հարցը բուհի ղեկավարության հետ և կիրազեկեն, թե որն է պատասխանը և ինչ կարելի է անել:

Ակցիայի մասնակիցները նշեցին, որ կլսեն ոստիկաներին և մի փոքր հետ կգնան:



12։10

Ես վստահ եմ, որ մեր երիտասարդները՝ յուրաքանչյուրն իր ձևով կպայքարի, պետք չէ բոլորից պահանջել, որ փողոցներ փակեն կամ անհնազանդություն անեն: Այս մասին այսօր երիտասարդների՝ Ալեք Մանուկյան փողոցում անհնազանդության ակցիաների ժամանակ ասաց  ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը:

Մամիջանյանը նշեց, որ Փաշինյանն օր-օրի ապացուցում է, որ ձախողել է: «Երեկվա խորը տապալված հարցազրույցից հետո, միակ կարծիքը, որ առաջացավ այն է, որ ոչ թե «Իսկանդերի» 10 տոկոսն է աշխատել, այլ իր ուղեղն առհասարակ չի աշխատում»,- ասաց Մամիջանյանը:

Նշենք, որ ակցիա իրականացնող երիտասարդներն այս պահին ԵՊՀ-ում են՝ վանկարկելով «ուսանող, միացի՛ր»:

Երիտասարդները մտնում են տարբեր լսարաններ, ուսանողներին և դասախոսներին  կոչ են անում միանալ «Առանց Նիկոլ Հայաստան» պայքարին:

11։51

Երիտասարդները Ալեք Մանուկյան փողոցում անհնազանդության ակցիա են անում։ Նրանք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

 

Փաշինյանի հրաժարականը պահանջող երիտասարդները մտան ԵՊՀ և ՀՊՏՀ, նրանք ուսանողներին և դասախոսներին հորդորում են միանալ իրենց (տեսանյութ)