ԳՇ պետը կշարունակի պաշտոնավարել, քանի որ ՀՀ նախագահն իրավասու չէ նրան հեռացնել պաշտոնից, իսկ հրամանագիր չստորագրելը չի առաջացնում դրա՝ իրավունքի ուժով ուժի մեջ մտնելը. Արամ Օրբելյանի վերլուծությունը
ՀՀ Արդարադատության նախարարի նախկին տեղակալ, իրավաբանական գիտությունների թեկնածու Արամ Օրբելյանը LinkedIn-ի իր օգտահաշվում ներկայացրել է կարճ վերլուծություն վարչապետի կողմից Գլխավոր շտաբի պետին պաշտոնից հեռացնելու հետ կապված նախաձեռնված գործընթացի մասին:
«Գլխավոր շտաբի պետը կշարունակի պաշտոնավարել, քանի որ Հանրապետության նախագահն իրավասու չէ նրան հեռացնել պաշտոնից, իսկ հրամանագիր չստորագրելը չի առաջացնում դրա իրավունքի ուժով ուժի մեջ մտնել, քանի որ Հանրապետության նախագահը չունի իրավասություն հեռացնել Գլխավոր շտաբի պետին»,- գրել է Օրբելյանը և կցել վերլուծությունը, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
Արդեն քանի օր է հասարակական քննարկման թիվ մեկ թեման կամ առնվազն թեմաներից մեկը ՀՀ Գլխավոր շտաբի պետի «լիազորությունները դադարեցնելու» գործընթացն է: Հասարակությունը շունչը պահած սպասում է՝ կուղարկի՞ արդյոք Հանրապետության նախագահը համապատասխան ակտը Սահմանադրական դատարան, թե՞ ոչ, հաշվարկում են ժամկետները՝ երբ է «օրենքի ուժով «համապատասխան ակտը» համարվում ընդունված», քննարկում են՝ ինչ կլինի, եթե նախագահը չստորագրի ակտը, և կարո՞ղ է ընդհանրապես չստորագրել ակտը և այլն: Այս քննարկման մեջ սակայն, բաց է մնում կենտրոնական խնդիրը: Իսկ արդյո՞ք ընդհանրապես Հանրապետության նախագահը իրավունք ունի հեռացնել Գլխավոր Շտաբի պետին, որ նոր քննարկման առարկա դառնա, արդյո՞ք գործընթացն ընդհանրապես ճիշտ է կատարվել/կատարվում:
1. Ինչո՞վ են սահմանվում Հանրապետության նախագահի լիազորությունները
Մինչև բուն հարցի քննարկմանը անդրադառնալը, փորձենք հասկանալ ինչ ակտով կամ ակտերով է սահմանվում Հանրապետության նախագահի լիազորությունները:
Սահմանադրության 123-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն
4. Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով:
Նման կարգավորում (որ լիազորությունները սահմանվում են բացառապես Սահմանադրությամբ) է գործում նաև ԱԺ-ի դեպքում (88-րդ հոդվածի 4-րդ մաս), ի տարբերություն օրինակ կառավարության, ում լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքներով (146-րդ հոդվածի 4-րդ մաս):
Այսինքն Հանրապետության նախագահի լիազորությունները սահմանվում են բացառապես Սահմանադրությամբ (և հետևաբար նաև օրենքով նրան չի կարող տրվել որևէ հավելյալ՝ Սահմանադրությամբ չնախատեսված իրավասություն):
2. Ի՞նչ իրավասություն է տալիս Սահմանադրությունը Հանրապետության նախագահին զինված ուժերի բնագավառում:
Հանրապետության նախագահին է նվիրված Սահմանադրության 5-րդ գլուխը: Նախագահի գործառույթները և իրավասությունը սահմանված է ինչպես այդ գլխով (մասնավորապես 128-138 հոդվածներ), այնպես էլ այլ սահմանադրական մարմինների վերաբերվող գլուխներում պարունակվող առանձին հոդվածներով:
Զինված ուժերի բնագավառում նախագահի լիազորություններին է վերաբերվում Սահմանադրության 133-րդ և 155-րդ հոդվածները:
Սահմանադրության 133-րդ հոդվածի համաձայն
1. Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակում և ազատում է զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը:
2. Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է բարձրագույն զինվորական կոչումներ:
Իսկ 155-րդ հոդվածը վերաբերվում է հենց զինված ուժերին, և հենց այդ հոդվածով է սահմանված Հանրապետության նախագահի լիազորությունը «քննարկման առարկայի» մասով, ներառյալ գլխավոր շտաբի պետի առնչությամբ: Համաձայն նշված հոդվածի 3-րդ և 5-րդ մասերի
3. Զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է, որին վարչապետի առաջարկությամբ նշանակում է Հանրապետության նախագահը՝ օրենքով սահմանված ժամկետով: Ոչ պատերազմական ժամանակ գլխավոր շտաբի պետը ենթակա է պաշտպանության նախարարին:
...
5. Զինված ուժերի ենթակայության, ղեկավարման, ինչպես նաև այլ մանրամասներ սահմանվում են օրենքով:
Այսինքն Հանրապետության նախագահն իրավասու է նշանակել գլխավոր շտաբի պետին՝ օրենքով սահմանված ժամկետով (հինգ տարի է սահմանված օրենքով): Օրենքով պետք է սահմանվի Գլխավոր Շտաբի պետի պաշտոնավարման ժամկետը, ինչպես նաև օրենքով կարող են սահմանվել ԶՈՒ ենթակայության, ղեկավարման և նաև այլ մանրամասներ (բայց ոչ մի դեպքում օրենքով Հանրապետության նախագահին չի կարող տրվել ավել լիազորություն, և նման մանրամասները չեն կարող վերաբերվել ժամկետից շուտ լիազորությունների դադարեցմանը):
Հատկանշական է, որ եթե դիտարկենք տարբեր մարմինների ձևավորման կարգավորումները, ապա որոշ դեպքերում հստակ նշված է բացառապես նշանակման իրավասությունը (առանց հեռացնելու լիազորության), իսկ որոշ դեպքերում նշանակման և լիազորությունների դադարեցման մասին:
Օրինակ, Հանրապետության նախագահը նշանակում է վճռաբեկ դատարանի դատավորներին և պալատների նախագահներին, առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի դատավորներին և դատարանի նախագահներին (տարբեր մարմինների առաջարկություններով - հոդված 166):
Իսկ օրինակ օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում դիվանագիտական ներկայացուցիչներին Հանրապետության նախագահը նշանակում և հետ է կանչում (հոդված 132), կամ օրինակ Կառավարությունը նշանակում և ազատում է մարզպետներին (հոդված 160)
Նշվածից պարզ է դառնում, որ Հանրապետության նախագահը Գլխավոր շտաբի պետի մասով ունի միայն մեկ իրավասություն՝ նշանակել նրան վարչապետի առաջարկությամբ հինգ տարի ժամկետով:
3. Արդյո՞ք պաշտոնի նշանակելու իրավասությունը չի ենթադրում նաև լիազորությունները դադարեցնելու իրավասություն (implied competence)
Այնպիսի մեկնաբանություն, որ նշանակելու իրավասությունը ենթադրում է նախ ազատելու լիազորություն, նախևառաջ չի բխում հենց Սահմանադրության տարբեր հոդվածներում նշված երկու իրավասությունների (նշանակման և ազատման) տարանջատման փաստից (այսինքն որտեղ ազատելու կամ հետ կանչելու իրավասություն առկա է, դա հստակ նշված է): Բացի դրանից նման մեկնաբանության դեպքում կստացվի, որ Հանրապետության նախագահը առանց սահմանափակման կարող է օրինակ հեռացնել դատավորներին, դատարանի նախագահներին, վարչապետին (քանի որ նրանց հենց ինքն է նշանակում), ինչը ակնհայտորեն չի բխում Սահմանադրության որևէ մեկնաբանությունից:
Այսինքն կարող ենք արձանագրել, որ Հանրապետության նախագահն իրավունք ունի նշանակել ՀՀ Գլխավոր շտաբի պետին, բայց նշված իրավասությունը չի ներառում Գլխավոր շտաբի պետին հեռացնելու իրավասություն:
4. Ի՞նչ կլինի, եթե Հանրապետության նախագահը չստորագրի վարչապետի միջնորդությունը:
Արդեն իսկ նշեցի, որ Հանրապետության նախագահը չունի իրավասություն հեռացնելու Գլխավոր շտաբի պետին: Հաջորդ հարցը, որը ինտենսիվ քննարկվում է հանրության կողմից, հետևայլն է. արդյո՞ք Հանրապետության նախագահի կողմից վարչապետի միջնորդությունը չստորագրելու, բայց նաև Սահմանադրական դատարան չդիմելու դեպքում, իրավունքի ուժով Գլխավոր շտաբի պետը ազատվում է աշխատանքից:
Հանրապետության նախագահի կողմից իր իրավասությունները իրականացնելու (չնայած ինչպես նշվեց վերը նշված իրավասություն Հանրապետության նախագահը չունի) կարգը (ընդունվող ակտերը) սահմանված է Սահմանադրության 139-րդ հոդվածով:
1. Իր լիազորություններն իրականացնելիս Հանրապետության նախագահն ընդունում է հրամանագրեր և կարգադրություններ:
2. Հանրապետության նախագահը Սահմանադրության 131-137-րդ հոդվածներով, 155-րդ հոդվածի 3-րդ մասով, 166-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 6-րդ և 7-րդ մասերով սահմանված դեպքերում կարող է համապատասխան ակտը եռօրյա ժամկետում իր առարկություններով վերադարձնել առաջարկություն ներկայացնող կամ միջնորդությամբ դիմող մարմին: Եթե իրավասու մարմինը չի ընդունում այդ առարկությունը, ապա Հանրապետության նախագահը ստորագրում է համապատասխան ակտը կամ դիմում է Սահմանադրական դատարան:
3. Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները, ապա համապատասխան ակտն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով:
Այսպիսով, սահմանադրությունը նախատեսել է կարգավորում, որի համաձայն միջնորդություն ներկայացնող մարմինը դիմում է Հանրապետության նախագահին, ապա վերջինս կարող է ստորագրել կամ առաջարկություններով վերադարձնել, սակայն կրկին դիմելու դեպքում Հանրապետության նախագահը իրավասու է (իրավունք ունի և պարտավոր է)՝ կամ ստորագրել ակտը կամ դիմել Սահմանադրական դատարան: Ընդ որում՝ Սահմանադրությունը ելնում է կանխավարկածից, որ Հանրապետության նախագահը պարտավոր է դիմել Սահմանադրական դատարան, եթե գտնում է, որ ակտը հակասում է Սահմանադրությանը, հակառակ դեպքում՝ ստորագրել այն:
Ամեն դեպքում, եթե Հանրապետության նախագահը սահմանված ժամկետում չի կատարում իր պարտականությունը (ստորագրում կամ դիմում ՍԴ), ապա այդ դեպքի համար Սահմանադրությունը նախատեսել է ստորագրված լինելու կանխավարկած, կիրառելով իրավունքի ուժով ուժի մեջ մտնելու տեսությունը: Այսինքն՝ նախագահը չի կարող անգործությամբ խաթարել գործընթացները, եթե նա համապատասխան ժամկետում չի կատարում իր պարտավորությունները, ապա իրավական հետևանքի տեսակետից համարվում է, որ նա ստորագրել է ակտը:
* սույն վերլուծության առարկայից դուրս է, բայց Հանրապետության նախագահը, եթե գտնի, որ առկա չէ սահմանադրականության խնդիր, սակայն չցանկանա քաղաքականապես ասոցացվել ակտի հետ, կարող է այն չստորագրել՝ ցույց տալով իր քաղաքական մոտեցումը: Սակայն նշվածը չի գործում, երբ Հանրապետության նախագահը գտնում, որ առկա է սահմանադրականության հարց, լինելով սահմանադրության երաշխավոր՝ պարտավոր է դիմել Սահմանադրական դատարան:
Պարզեցինք, որ իրավունքի ուժով ուժ են ստանում որոշակի ակտեր, որոնք նախատեսված են առանձին հոդվածներով: Դրանց մեջ է նաև 155-րդ հոդվածի 2-րդ կետը, որին անդրադարձել ենք վերև: Այսինքն, եթե դիմելու իրավասություն ունեցող մարմինը միջնորդի Հանրապետության նախագահին արձակել համապատասխան հոդվածներով նախատեսված ակտերից որևէ մեկը, սակայն վերջինս չարձակի հրամանագիր և անգործության մատնվի, ապա հրամանագիրը իրավունքի ուժով կհամարվի արձակված: Սահմանադրության մեջ Հանրապետության նախագահի լիազորությունների մասով իրավունքի ուժով ակտը ընդունված լինելու վերաբերյալ որևէ այլ կարգավորում առկա չի:
Սակայն 139-րդ հոդվածի 2-րդ կետում նշված հղումներից և որևէ մեկում խոսք չի գնում Գլխավոր շտաբի պետին ազատելու մասին: Այսինքն, որպեսզի իրավունքի ուժով ինչ-որ բան տեղի ունենա, ապա պետք է որ նշվածը լիներ թվարկված համապատասխան հոդվածների շարքում: Օրինակ, եթե վարչապետը դիմեր Հանրապետության նախագահին նշանակելու Գլխավոր շտաբի պետ, բայց վերջինս որևէ գործողություն չաներ, ապա ակտը կհամարվեր ընդունված: Նույն պնդումը չի վերաբերվում թվարկածից դուրս որևէ այլ հարցով համապատասխան միջնորդություն ներկայացնելու դեպքում: Օրինակ, եթե վարչապետը դիմի Հանրապետության նախագահին միջնորդությամբ, որ վերջինս դադարեցնի Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի կամ որևե դատավորի լիազորություն (Հանրապետության նախագահի դատավորներ նշանակելու լիազորությունը բերված է 166 հոդվածում, որի վրա նույնպես հղում է անում 139-րդ հոդվածը) և Հանրապետության նախագահը չարձագանքի (քանի որ դա որևէ կերպ արձագանքման ենթակա հարց չի, և ակնհայտ ապօրինի միջնորդություն է) դա որևէ կերպ չի կարող բերել իրավունքի ուժով տվյալ դատավորի կամ Վճռաբեկ դատարանի նախագահի լիազորությունների դադարեցման:
Այսինքն, որպեսզի իրավունքի ուժով ինչ-որ բան տեղի ունենա, կարևոր է, որ նշված գործառույթը (նշանակել, հեռացնել, շնորհել և այլն) հստակ առկա լինի այն հոդվածների ցուցակում, որի դեպքում ընդհանրապես գործում է իրավունքի ուժով ուժ ստանալու կարգավորումը:
5. Նշանակում է արդյո՞ք սա, որ Գլխավոր շտաբի պետի լիազորությունները ընդհանրապես չեն կարող դադարեցվել
Այստեղ կարևոր է տարանջատել լիազորությունները դադարելու և լիազորությունները դադարեցնելու միջև (երկու դեպքում էլ պաշտոնից ազատվում է անձը):
Սահմանադրությունը բացառել է Գլխավոր շտաբի պետի լիազորությունները դադարեցնելու հնարավորությունը, ինչը չի նշանակում, որ նրա լիազորությունները չեն կարող ընդհանրապես դադարել (մանրամասն՝ ստորև):
Ընդ որում, կարելի է պնդել, որ Սահմանադրությունում այդ մասով սխալմունք կամ թերություն չկա, և վերջինս հատուկ է բացառել քաղաքական իշխանությունների իրավասությունը դադարեցնել Գլխավոր շտաբի պետի լիազորությունները: Դա սահմանադրական զսպումների և հակակշռումների մեխանիզմներից մեկն է, և պրակտիկայում իրագործում է Սահմանադրության 14-րդ հոդվածով սահմանված Զինված ուժերի քաղաքական չեզոքության երաշխիքը: Նշվածը բացառում է, որ որևէ դեպքում Գլխավոր շտաբի պետը հեռացվելու վտանգով կաշկանդված լինի գործել ազատ: Հակառակ պարագայում, քաղաքական իշխանությունները, ելնելով քաղաքական նպատակահարմարությունից միշտ կարող են հեռացնել Գլխավոր շտաբի պետին և նշանակել իրենց համար քաղաքական առումով ավելի ցանկալի անձի: Գլխավոր շտաբի պետը չի համարվում քաղաքական պաշտոն (Սահմանադրությունը բացառում է դրա քաղաքական լինելը), իսկ [քաղաքական] նպատակահարմարությունից նրան հեռացնելու հնարավորությունը պաշտոնը դարձնում է քաղաքական: Անկախ քաղաքական իշխանությունների կամ նրանց նախասիրությունների փոփոխությունից, Գլխավոր շտաբի պետը պետք է շարունակի պաշտոնավարել որպես արհեստավարժ զինվորական:
Միևնույն ժամանակ, ինչպես նշեցի, դա չի նշանակում որ Գլխավոր շտաբի պետի լիազորությունները չեն կարող դադարել: Լիազորությունների դադարումը (ի տարբերություն դադարեցման) տեղի են ունենում որպես իրավական հետևանք արտաքին հանգամանքների և տեղի չեն ունենում իրավական ակտի արդյունքում (օրինակ Հանրապետության նախագահի հրամանագրի), այլ նշված ակտը միայն արձանագրում է համապատասխան փաստը:
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է այդպիսի դադարման որոշակի հիմքեր, օրինակ այլ պաշտոնի նշանակվելու դեպքում; դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռով կալանքի կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու արգելքի ձևով պատժի դատապարտվելու դեպքում; մեկ ամսից ավելի ժամկետով անհարգելի պատճառով ծառայության չներկայանալու դեպքում; գերության մեջ գտնվելու դեպքում և այլն (ցուցակը ամբողջական չեմ բերում այստեղ): Սույն վերլուծության նպատակը չէ՝ քննարկել նշված հիմքերի համապատասխանությունը Սահմանադրությանը (իմ գնահատմամբ որոշների կիրառումը Գլխավոր շտաբի պետի և Բարձրագույն հրամանատարական կազմի մասով խնդրահարույց են), բայց ամեն դեպքում Գլխավոր շտաբի պետի նկատմամբ պետք է լինի հատուկ կանոնակարգում, որտեղ ըստ էության պիտանելիության պարամետրերից ելնելով՝ պետք է սահմանվեն հանգամանքներ, որոնց առկայության դեպքում վերջինիս լիազորությունները դադարում են և համապատասխան իրավական ակտով ուղղակի կարձանագրվի փաստը և ոչ թե ակտի ուժով կդադարեցվի:
6. Արդյո՞ք գլխավոր շտաբի նախկին երկու պետերի լիազորությունները չեն դադարեցվել նույն ընթացակարգով
Հատկանշական է, որ Գլխավոր շտաբի երկու նախկին պետերի լիազորությունները դադարել են (չեն դադարեցվել անկախ ձևակերպումից) հենց նշված օրենքի համապատասխան կետի հիման վրա:
Այսպես, Մովսես Հակոբյանը ազատվել է Գլխավոր շտաբի պետի պաշտոնից Հանրապետության նախագահի 2018թ. մայիսի 24-ի ՆՀ-330-Ա հրամանագրով, որտեղ որպես հիմք է նշվել օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը (այլ պաշտոնի անցնելը), իսկ Արտակ Դավթյանինը՝ 2020թ. հունիսի 8 ՆՀ-118-Ա հրամանագրով, որտեղ որպես հիմք նշվել օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը (զինվորական ծառայությունից արձակվելը):
Այսինքն, երկու դեպքում էլ խոսք չի գնում լիազորությունները դադարեցնելու մասին, այլ արձանագրվել է հիմքեր, որոնք տեղի են ունեցել բուն «լիազորությունների դադարեցման» գործընթացից դուրս, ըստ էության, եղել են անձի կամքով և որոնք բացառել են անձի՝ Գլխավոր շտաբի պետի պաշտոն զբաղեցնելը: Նշվածը էականորեն տարբերվում է գործող Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի լիազորությունները դադարեցնելու փորձի դեպքից:
7. Ի՞նչ է առկա արդյունքում
Այսպիսով, ունենք մի իրավիճակ, երբ վարչապետը Հանրապետության նախագահի անունից փորձում է ընդունել Գլխավոր Շտաբի պետին հեռացնելու հրամանագիր՝ իրավունքի ուժով: Ինչպես նկարագրվեց վերը՝ ոչ վարչապետը, ոչ էլ Հանրապետության նախագահը չունեն լիազորություն դադարեցնելու Գլխավոր շտաբի պետի լիազորությունները: Հետևաբար՝ նշված ակտը ունի նույն ուժը, ինչ օրինակ որևէ նախարար հրաման արձակի վարչապետի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ, կամ փոխվարչապետը որոշի, որ դադարեցնում է գլխավոր դատախազի լիազորությունները, կամ որևէ գյուղապետ որոշի վարչապետի լիազորությունները դադարեցնելու մասին: Նշված ակտը առոչինչ է, ինչը նշանակում է, որ որևէ հետևանք չի առաջացնում:
Հետևաբար՝ կարևոր չի անցել է երեք օր, հինգ օր, տասը օր, թե մեկ տարի, տեղի ունեցող գործընթացը չի կարող առաջացնել որևէ հետևանք, ինչը սակայն չի ազատում Հանրապետության նախագահին այդ հանգամանքը հաստատելու պահանջով Սահմանադրական դատարան դիմելու պարտավորությունից և չի զրկում Գլխավոր շտաբի պետին ի հավելում պաշտոնավարման շարունակման նշված փաստը նաև վարչական դատարանի միջոցով հաստատելու հնարավորությունից:
* այս մասին հաջորդիվ առանձին կներկայացնեմ վերլուծություն, եթե առաջանա անհրաժեշտություն:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր

Սյունիքը Հայաստանի ողնաշարն է, տիկին Դավոյանը պետք է իր ձևակերպումները ավելի ճիշտ ընտրի. Գրիգորյան

Սյունեցին չի կարող խուլիգան լինել, չի կարող մերժել Նիկոլ Փաշինյանին․ Արմեն Խաչատրյան

Փաշինյանը Սյունիք էր գնացել կադրեր հավաքելու, նախապատրաստում են կեղծել ընտրությունները. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Դավաճան վիժվածքը փորձում է Սյունիքը հանձնել և դարպասները բացել թուրքերի առջև. Վահագն Վարագյանը՝ Փաշինյանի մասին

Թուրքերի դրած իշխանությունն անցնելու է դժոխքի մեջով, սա ազատագրական պայքար է. Նարեկ Մալյան

Նիկոլից սկսած՝ մինչև վերջին քննիչը, որևէ մեկը չի ներվելու. Գեղամ Մանուկյան

Փաշինյանի հասցեին Սյունիքում հնչող հայհոյանքները մարդկանց հոգու խորքից էին և լրիվ իմ սրտով. Վարդան Այվազյան

«Երկու պետություն՝ մեկ նպատակ» - արդարություն

Սյունիքի ժողովրդի կողքը կանգնած ենք, ամեն ինչ անելու ենք, որ Փաշինյանի՝ հայերին գերի հանձնելու առաքելությունը տեղի չունենա. Միհրան Հակոբյան

«Հիմա ուզում եք՝ մի հիմարություն ասե՞մ». Վահան Քերոբյան

Նիկոլ Փաշինյանն ասաց՝ գնաճ կա, բայց դա չի նշանակում, որ նա դժվարանում է հաց առնել. Վահան Քերոբյան

Մենք չենք համարում, որ ամենախելոքն ենք, եթե կան խելամիտ ծրագրեր, մենք իրականացնում ենք. Վահան Քերոբյանը՝ Կարեն Կարապետյանի նախաձեռնած ծրագրի մասին

«Ժամը 9-ից սկսեցին կրակել»․ սյունեցիները պատմում են դիրքերում գիշերվա փոխհրաձգության մասին

Հիվանդ պառկած էի,մեռնում եմ, շտապօգնություն կանչեք. ՔԿ-ում բռնություն են կիրառում շուռնուխցու նկատմամբ

Երկիրն ապրում է այնպես, ինչպես արթնանում է Փաշինյանը. Տիգրան Քոչարյան

Իշխանությունը չունի վարկանիշ, նպատակ ունեն տապալել իրենց իսկ հայտարարած արտահերթ ընտրությունները. Վահե Հակոբյան

Նիկոլը շարունակում է սպասարկել թուրք-ադրբեջանական օրակարգը. Արծվիկ Մինասյանը՝ Սյունիքի դեպքերի մասին

Հարկային մարմինը պետք է ոչ թե պատժիչ կամ ուժային մարմին լինի, այլ հարկ վճարողների գործընկերը. Փաշինյան

3 տարվա ընթացքում Արցախում կիրականացվի ավելի մեծ ծրագիր, քան իրականացվել է 29 տարվա ընթացքում. Փաշինյան

Սյունիքից բերման ենթարկվածները Քննչական կոմիտեում են. բակում նրանց աջակիցներն են. ուղիղ

ՀՀ պատմության մեջ մարտ ամսվա համար ունենք գրանցված աշխատատեղերի բացարձակ ռեկորդ. Փաշինյան

Դեռևս պարզ չէ Մեղրու քաղաքապետը դատավարական ինչ կարգավիճակ ունի, նա ՔԿ–ում է․ փաստաբան

Կառավարությունը 100 մլն դրամ կհատկացնի ԱԻՆ-ին հոգեբանական վերականգման ծառայության ձեռքբերման համար

Զրոյից բարձր վարձատրվող աշխատատեղերն ավելացել են 2500-ով, որի մեջ կա նաև ստվերից դուրս եկած հատված. Էդվարդ Հովհաննիսյան

Կառավարության նիստը՝ ուղիղ. օրակարգում է նաև Արցախի կառավարությանն աջակցություն տրամադրելու վերաբերյալ համաձայնագրին հավանություն տալու մասին հարցը

Ոստիկանները բերման ենթարկեցին իրենց Կառավարության դարպասներին շղթայած քաղաքացիներին

Հարյուրավոր ոստիկանների ուղեկցությամբ Մեղրիի քաղաքապետին տանում են. փաստաբան

Քաղաքացիներն իրենց շղթայել են Կառավարության դարպասներից. ուղիղ

Քաշքշուկ Կառավարական ամառանոցի մոտ. բերման են ենթարկվել քաղաքացիներ

Արտաշատի ճանապարհին Փաշինյանի դեմ ակցիա անողների ու ոստիկանների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել

Նիկոլն իր էությամբ պրոբլեմ է, նա է ճգնաժամ ստեղծողը, երկրում համատարած «բարդակ» է․ Իշխան Սաղաթելյան

Սյունիքում փողոց դուրս եկած մարդկանց, որոնց Նիկոլը սիրում էր, խոնարհվում էր նրանց առջև, հիմա սպառնում է քրեական հետապնդումներով, հետները խոսում «արա»-ով․ Միհրան Հակոբյան

Փաշինյանը կամ ցույց էր տալիս՝ տիրապետում է վիճակին, կամ արտահերթը չեղարկելու հիմք ստեղծում. Նազարյան

Սուրեն Պապիկյանը մնացել է Սյունիքում, հրավիրում է բնակիչներին, հարցնում՝ ինչ են ուզում, հող՞, աշխատա՞նք․ Վահե Հակոբյան

Ալիևի կոշիկները լիզածը սյունեցիներին կապիտուլյանտ է անվանում, Փաշինյանին դիմավորեցին այնպես, ինչին արժանի էր․ Վահագն Վարագյան

Սեփական երկրում ղեկավարը երթևեկում է ոստիկանական պատնեշների ներքո․ Արմեն Մինասյանը՝ Փաշինյանի մասին

Ամենամեծ սադրիչը Նիկոլն է, ով հասկանալով, որ իրեն, մեղմ ասած, կարմիր գորգով չեն դիմավորելու, գնացել էր Սյունիք․ Արթուր Խաչատրյան

Փաշինյանը հանդիպեց «սյունյաց» ողջույնին, հող տվողը մեր երկրում հանգիստ չի ապրելու․ Նարեկ Սամսոնյան

Ուզեցին ներս գալ, ասացի՝ ոչ, դուռը փակեցի, հետո ինքնագլուխ եկան. շուռնուխցին՝ Փաշինյանի այցի մասին

«Թուրք», «կապիտուլյանտ» վանկարկումների և հայհոյանքների ներքո Փաշինյանի ավտոշարասյունը ժամանեց կառավարական ամառանոց
-
15:22 • 22.04.21 Սյունիքը Հայաստանի ողնաշարն է, տիկին Դավոյանը պետք է իր ձևակերպումները ավելի ճիշտ ընտրի. Գրիգորյան
-
15:08 • 22.04.21 Սյունեցին չի կարող խուլիգան լինել, չի կարող մերժել Նիկոլ Փաշինյանին․ Արմեն Խաչատրյան
-
15:06 • 22.04.21 Փաշինյանը Սյունիք էր գնացել կադրեր հավաքելու, նախապատրաստում են կեղծել ընտրությունները. Հրանտ Մելիք-Շահնազարյան
-
15:02 • 22.04.21 Դավաճան վիժվածքը փորձում է Սյունիքը հանձնել և դարպասները բացել թուրքերի առջև. Վահագն Վարագյանը՝ Փաշինյանի մասին
-
14:57 • 22.04.21 Թուրքերի դրած իշխանությունն անցնելու է դժոխքի մեջով, սա ազատագրական պայքար է. Նարեկ Մալյան
-
14:37 • 22.04.21 Նիկոլից սկսած՝ մինչև վերջին քննիչը, որևէ մեկը չի ներվելու. Գեղամ Մանուկյան
-
14:36 • 22.04.21 Փաշինյանի հասցեին Սյունիքում հնչող հայհոյանքները մարդկանց հոգու խորքից էին և լրիվ իմ սրտով. Վարդան Այվազյան
-
14:30 • 22.04.21 «Երկու պետություն՝ մեկ նպատակ» - արդարություն
-
14:21 • 22.04.21 Սյունիքի ժողովրդի կողքը կանգնած ենք, ամեն ինչ անելու ենք, որ Փաշինյանի՝ հայերին գերի հանձնելու առաքելությունը տեղի չունենա. Միհրան Հակոբյան
-
14:15 • 22.04.21 «Հիմա ուզում եք՝ մի հիմարություն ասե՞մ». Վահան Քերոբյան
-
14:11 • 22.04.21 Նիկոլ Փաշինյանն ասաց՝ գնաճ կա, բայց դա չի նշանակում, որ նա դժվարանում է հաց առնել. Վահան Քերոբյան
-
14:05 • 22.04.21 Մենք չենք համարում, որ ամենախելոքն ենք, եթե կան խելամիտ ծրագրեր, մենք իրականացնում ենք. Վահան Քերոբյանը՝ Կարեն Կարապետյանի նախաձեռնած ծրագրի մասին
-
13:42 • 22.04.21 «Ժամը 9-ից սկսեցին կրակել»․ սյունեցիները պատմում են դիրքերում գիշերվա փոխհրաձգության մասին
-
13:39 • 22.04.21 Հիվանդ պառկած էի,մեռնում եմ, շտապօգնություն կանչեք. ՔԿ-ում բռնություն են կիրառում շուռնուխցու նկատմամբ
-
13:33 • 22.04.21 Երկիրն ապրում է այնպես, ինչպես արթնանում է Փաշինյանը. Տիգրան Քոչարյան
-
13:32 • 22.04.21 Իշխանությունը չունի վարկանիշ, նպատակ ունեն տապալել իրենց իսկ հայտարարած արտահերթ ընտրությունները. Վահե Հակոբյան
-
12:44 • 22.04.21 Նիկոլը շարունակում է սպասարկել թուրք-ադրբեջանական օրակարգը. Արծվիկ Մինասյանը՝ Սյունիքի դեպքերի մասին
-
12:35 • 22.04.21 Հարկային մարմինը պետք է ոչ թե պատժիչ կամ ուժային մարմին լինի, այլ հարկ վճարողների գործընկերը. Փաշինյան
-
12:21 • 22.04.21 3 տարվա ընթացքում Արցախում կիրականացվի ավելի մեծ ծրագիր, քան իրականացվել է 29 տարվա ընթացքում. Փաշինյան
-
12:16 • 22.04.21 Սյունիքից բերման ենթարկվածները Քննչական կոմիտեում են. բակում նրանց աջակիցներն են. ուղիղ
-
12:11 • 22.04.21 ՀՀ պատմության մեջ մարտ ամսվա համար ունենք գրանցված աշխատատեղերի բացարձակ ռեկորդ. Փաշինյան
-
11:53 • 22.04.21 Դեռևս պարզ չէ Մեղրու քաղաքապետը դատավարական ինչ կարգավիճակ ունի, նա ՔԿ–ում է․ փաստաբան
-
11:50 • 22.04.21 Կառավարությունը 100 մլն դրամ կհատկացնի ԱԻՆ-ին հոգեբանական վերականգման ծառայության ձեռքբերման համար
-
11:48 • 22.04.21 Զրոյից բարձր վարձատրվող աշխատատեղերն ավելացել են 2500-ով, որի մեջ կա նաև ստվերից դուրս եկած հատված. Էդվարդ Հովհաննիսյան
-
11:01 • 22.04.21 Կառավարության նիստը՝ ուղիղ. օրակարգում է նաև Արցախի կառավարությանն աջակցություն տրամադրելու վերաբերյալ համաձայնագրին հավանություն տալու մասին հարցը
-
10:29 • 22.04.21 Ոստիկանները բերման ենթարկեցին իրենց Կառավարության դարպասներին շղթայած քաղաքացիներին
-
10:24 • 22.04.21 Հարյուրավոր ոստիկանների ուղեկցությամբ Մեղրիի քաղաքապետին տանում են. փաստաբան
-
09:55 • 22.04.21 Քաղաքացիներն իրենց շղթայել են Կառավարության դարպասներից. ուղիղ
-
23:51 • 21.04.21 Քաշքշուկ Կառավարական ամառանոցի մոտ. բերման են ենթարկվել քաղաքացիներ
-
23:46 • 21.04.21 Արտաշատի ճանապարհին Փաշինյանի դեմ ակցիա անողների ու ոստիկանների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել
-
23:22 • 21.04.21 Նիկոլն իր էությամբ պրոբլեմ է, նա է ճգնաժամ ստեղծողը, երկրում համատարած «բարդակ» է․ Իշխան Սաղաթելյան
-
23:20 • 21.04.21 Սյունիքում փողոց դուրս եկած մարդկանց, որոնց Նիկոլը սիրում էր, խոնարհվում էր նրանց առջև, հիմա սպառնում է քրեական հետապնդումներով, հետները խոսում «արա»-ով․ Միհրան Հակոբյան
-
23:19 • 21.04.21 Փաշինյանը կամ ցույց էր տալիս՝ տիրապետում է վիճակին, կամ արտահերթը չեղարկելու հիմք ստեղծում. Նազարյան
-
23:00 • 21.04.21 Սուրեն Պապիկյանը մնացել է Սյունիքում, հրավիրում է բնակիչներին, հարցնում՝ ինչ են ուզում, հող՞, աշխատա՞նք․ Վահե Հակոբյան
-
22:45 • 21.04.21 Ալիևի կոշիկները լիզածը սյունեցիներին կապիտուլյանտ է անվանում, Փաշինյանին դիմավորեցին այնպես, ինչին արժանի էր․ Վահագն Վարագյան
-
22:44 • 21.04.21 Սեփական երկրում ղեկավարը երթևեկում է ոստիկանական պատնեշների ներքո․ Արմեն Մինասյանը՝ Փաշինյանի մասին
-
22:43 • 21.04.21 Ամենամեծ սադրիչը Նիկոլն է, ով հասկանալով, որ իրեն, մեղմ ասած, կարմիր գորգով չեն դիմավորելու, գնացել էր Սյունիք․ Արթուր Խաչատրյան
-
22:30 • 21.04.21 Փաշինյանը հանդիպեց «սյունյաց» ողջույնին, հող տվողը մեր երկրում հանգիստ չի ապրելու․ Նարեկ Սամսոնյան
-
22:21 • 21.04.21 Ուզեցին ներս գալ, ասացի՝ ոչ, դուռը փակեցի, հետո ինքնագլուխ եկան. շուռնուխցին՝ Փաշինյանի այցի մասին
-
22:13 • 21.04.21 «Թուրք», «կապիտուլյանտ» վանկարկումների և հայհոյանքների ներքո Փաշինյանի ավտոշարասյունը ժամանեց կառավարական ամառանոց
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 08:39 • 22/04 Արշակունյաց պողոտայում՝ «Ջերմուկ գրուպ»-ի տարածքում, պայթել է «Toyota» մակնիշի ամբարձիչի գազի բալոնը․ 2 տուժածները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ մահացել են (տեսանյութ) Ապրիլի 22-ին, ժամը 07:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն․ կան տուժածներ։
-
Քաղաքականություն 15:38 • 21/04 «Իրենց արածի համար կզղջան այնպես, ինչպես երբեք». Պուտինը Արևմուտքի սադրանքներին մասին խոսելիս անդրադարձ է արել Մաուգլիի մասին պատմվածքին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ ՌԴ իշխանությունները կպատասխանեն Ռուսաստանից «կառչած» արևմտյան երկրների սադրանքներին, գրում է Meduza-ն:
-
Իրադարձային 20:29 • 21/04 Ստեփանակերտի բնակելի տան ուղղությամբ հակառակորդը կրակոց է արձակել, կրակոցներ են եղել նաև Շոշի և Մխիթարաշենի ուղղությամբ. «Հետք» Աղբյուրի հաղորդմամբ՝ Շոշի գյուղապետ Էրիկ Աբրահամյանը հաստատել է տեղեկությունը որ երեկ` ժամը 15:00-ի սահմաններում, երկու գյուղերում՝ Մխիթարաշեն ու Շոշ, կրակոցներ են լսվել մոտ 15-20 րոպե տևողությամբ:
-
Իրավունք 19:41 • 21/04 Հակոբ Արշակյանի և լրագրողի գործով Դատախազությունը վերացրել է ՀՔԾ-ի` քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումն ու հարուցել քրեական գործ. Արշակյանին սպառնում է մինչև 4 տարի ազատազրկում Այս մասին Tert.am-ի հարցին,թե ինչ դիրքորոշում ունի Գլխավոր դատախազությունը Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի վերաբերյալ,հայտնեց գլխավոր դատախազի ԶԼՄ֊ների գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը։
-
Իրադարձային 09:06 • 22/04 Էջմիածնի Զվարթնոց թաղամասում ինքնաձիգից կրակել են դեպքի վայր ժամանած ոստիկանների ուղղությամբ, կան վիրավորներ. shamshyan.com Այսօր կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։ Ժամը 01։30ի սահմաններում Ոստիկանության Էջմիածնի բաժին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասում Օստրովսկու փողոցի տներից մեկի մոտ ավտոմատով զինված քաղաքացին մի
-
Իրադարձային 17:36 • 21/04 «Ակնկալում եմ, որ հատուկ գործողություններով հարցը լուծվի». Փաշինյանը հրահանգեց ԱԱԾ տնօրենին և ոստիկանապետին արձագանքել Սյունիքում տեղի ունեցող դեպքերին (տեսանյութ) Չի կարելի թույլ տալ, որ մարդկանց փոքր խմբակ ուղղակի ստեղծի տպավորություն, և անկախ տպավորությունից՝ չի կարելի թույլ տալ, որ անպատժելիության մթնոլորտ գոյություն ունենա Հայաստանի Հանրապետությունում
-
Քաղաքականություն 20:39 • 21/04 Եթե վաղը երևանցիները, գյումրեցիները, վանաձորցիները դուրս չգան փողոց՝ աջակցություն հայտնելու սյունեցիներին, մենք նրանց մենակ կթողենք թուրքի դեմ կռվում՝ դրանից բխող ամենածանր հետևանքներով. Նազարյան Պարտության սիմվոլը համառորեն չի ուզում հաշտվել իրականության հետ եւ խոստովանել, որ աշխարհի աչքի առաջ իրեն ամենակոպիտ ձեւով մերժեց հենց սյունեցին։
-
Քաղաքականություն 19:54 • 21/04 Ժամը 20։30 հավաքվում ենք կառավարական ամառանոցի մուտքերի մոտ՝ ի զորակցություն Սյունիքի ու հանուն հայրենիքի. Գեղամ Մանուկյան Հայրենադավն այսօր իր մասին ամեն ինչ լսած վերադառնում է Երևան, բայց գազազած է և որոշել է պատժել սյունեցիներին։ Չի կարող։ Չի կարող ողջ հայությանը պատժել։
-
Իրադարձային 13:46 • 21/04 Լարված իրավիճակ՝ Երևանի Բաղրամյան 70 հասցեում. ժամանել են մեծ թվով ոստիկաններ, այդ թվում՝ «Կարմիր բերետներ»․ Shamshyan.com Այսօր լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Վաղ առավոտյան Բաղրամյան 70 հասցեի «Սլավմեդ» բժշկական կենտրոնի դիմացի այգի են ժամանել նշված տարածքում որպես …
-
Իրադարձային 10:27 • 21/04 «Նիկո՛լ, թո՛ւրք, Նիկո՛լ, դավաճա՛ն». Սյունիք գաղտնի այցելած Փաշինյանին Ագարակում հայհոյել են և պահանջել հեռանալ մարզից. նրան հսկում են ԱԱԾ-ն ու ոստիկանությունը (տեսանյութ) Սյունիքի մարզում լարված իրավիճակ է, քաղաքացիները բողոքի ցույց են կազմակերպել փակելով դեպի հրապարակ տանող ճանապարհը և վանկարկում են «Նիկոլ դավաճան, Նիկոլ թուրք» Բողոքի ակցիան վերահսկելու համար փողոց են
-
Քաղաքականություն 00:22 • 21/04 Սամվել Բաբայանը, պատերազմի ժամանակ հասցրել է իր ցանկությունն իրականություն դարձնել և թիկունքում ձևավորել է մի քանի ստորաբաժանում՝ զինվորներին հանելով առաջնագծից. Մովսես Հակոբյան Սամվել Բաբայանը երկար ժամանակ է՝ բանակում չէ, հեռու է և չի հասկանում, թե ինչ է նշանակում մոբիլիզացիա, իսկ այդ ամբողջ գործընթացը տեղի չի ունեցել…
-
Իրադարձային 13:56 • 21/04 Նիկոլ Փաշինյանը, ուղղակի մազապուրծ լինելով, փախավ Քաջարանից․ ինչպես գաղտնի եկել է, այդպես էլ փախել է. Քաջարան համայնքի ղեկավար Ժողովուրդը փակել էր դեպի Քաջարան ճանապարհը այդ հողատուի համար, և սյունեցիները չեն պատրաստվում իրենց դիրքորոշումը փոխել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի․․․
-
Քաղաքականություն 15:38 • 21/04 «Իրենց արածի համար կզղջան այնպես, ինչպես երբեք». Պուտինը Արևմուտքի սադրանքներին մասին խոսելիս անդրադարձ է արել Մաուգլիի մասին պատմվածքին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ ՌԴ իշխանությունները կպատասխանեն Ռուսաստանից «կառչած» արևմտյան երկրների սադրանքներին, գրում է Meduza-ն:
-
Քաղաքականություն 12:05 • 21/04 «Սպառնալիք չէ Հայաստանի տարածքային ամբողջականությանը». Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Ալիևի՝ Զանգեզուրի վերաբերյալ հայտարարությանը Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան մեկնաբանել է երկրի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հնչեցրած հայտարարությունը Զանգեզուրի վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձել է ՀՀ ԱԳՆ վերջին հայտարարությանը, գրում է haqqin.az-ը:
-
Իրադարձային 20:29 • 21/04 Ստեփանակերտի բնակելի տան ուղղությամբ հակառակորդը կրակոց է արձակել, կրակոցներ են եղել նաև Շոշի և Մխիթարաշենի ուղղությամբ. «Հետք» Աղբյուրի հաղորդմամբ՝ Շոշի գյուղապետ Էրիկ Աբրահամյանը հաստատել է տեղեկությունը որ երեկ` ժամը 15:00-ի սահմաններում, երկու գյուղերում՝ Մխիթարաշեն ու Շոշ, կրակոցներ են լսվել մոտ 15-20 րոպե տևողությամբ:
-
Իրադարձային 13:32 • 21/04 «Նիկոլ, դավաճան, հողատու» վանկարկումների ներքո Փաշինյանը հեռացավ Սյունիքի մարզպետարանից (տեսանյութ) Մենք չենք ուզում դավաճանը գա զոհված ազատամարտիկների գերեզմանին, մեր խնդիրը դա է։ Այս մասին Կապանում ասացին քաղաքացիները, ովքեր փակել էին եղբայրական հուշարձան տանող ճանապարհը, ուր ․․․
-
Ժամանց 12:19 • 21/04 Քանյեից բաժանվելու լուրերի ֆոնին Քիմ Քարդաշյանին «հետապնդում» են առաջնակարգ դերասաններ ու մեծահարուստներ․ Daily Mail (լուսանկարներ) Daily Mail պարբերականը գրում է․ «Քանյե Ուեսթից ամուսնալուծվելու փաստաթղթերը լրացնելուց հետո նրան հետապնդում են առաջնակարգ դերասաններն ու, նույնիսկ, արքայական ծագում ունեցողները»։
-
Իրավունք 19:41 • 21/04 Հակոբ Արշակյանի և լրագրողի գործով Դատախազությունը վերացրել է ՀՔԾ-ի` քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումն ու հարուցել քրեական գործ. Արշակյանին սպառնում է մինչև 4 տարի ազատազրկում Այս մասին Tert.am-ի հարցին,թե ինչ դիրքորոշում ունի Գլխավոր դատախազությունը Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի վերաբերյալ,հայտնեց գլխավոր դատախազի ԶԼՄ֊ների գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը։
-
Իրադարձային 23:00 • 17/04 «Իմ եղբոր գերեզմանի հետ գործ չունեք, ես դրա իրավունքն ունեմ, ձեզ թույլ չեմ տալիս». Վայոց ձորում զոհվածի հարազատը Փաշինյանին թույլ չտվեց մոտենալ գերեզմանին (տեսանյութ) Վայոց Ձոր մարզ Նիկոլ Փաշինյանի այցի ընթացքում համայնքներից մեկի գերեզմանատանը, ուր Փաշինյանը այցելել էր՝ ծաղիկներ դնելու 44-օրյա պատերազմում զոհվածների շիրիմներին, միջադեպ տեղի ունեցավ:
-
Քաղաքականություն 23:48 • 17/04 «Կամ բոլորդ պագոններդ պոկեք, կամ ասեք ճիշտը. հրաման տվել է երկու անձ` Ջալալ Հարությունյանը և այսօրվա հրամանատարը. ողջ, առողջ են, թե համամիտ չեն իմ ասածի հետ, թող ասեն». Սամվել Բաբայան Հնարավոր չէր կանխել պատերազմը, ես դեռ 2013-ից ասել եմ, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իսկ հայկական կողմը ապրում էր հույսով, որ գերտերությունները թույլ չէին տա պատերազմ։
-
Իրավունք 10:09 • 16/04 Տեղի է ունեցել դժբախտ պատահար, ինչից ավտոմեքենայի ղեկին գտնվող որևէ մեկը ապահովագրված չի կարող լինել. ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի փաստաբան Հարգելի լրագրողներ, ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի մասնակցությամբ վրաերթի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով վերջինի պաշտպանները
-
Իրադարձային 13:46 • 21/04 Լարված իրավիճակ՝ Երևանի Բաղրամյան 70 հասցեում. ժամանել են մեծ թվով ոստիկաններ, այդ թվում՝ «Կարմիր բերետներ»․ Shamshyan.com Այսօր լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Վաղ առավոտյան Բաղրամյան 70 հասցեի «Սլավմեդ» բժշկական կենտրոնի դիմացի այգի են ժամանել նշված տարածքում որպես …
-
Քաղաքականություն 19:16 • 15/04 «Կարճ ժամանակ անց կպարզվեր, որ Մինսկը ադրբեջանական հինավուրց քաղաք է, իսկ բելառուս ժողովուրդ չի էլ եղել». Սերժ Սարգսյան․ News.am Մեծագույն հարգանք տածելով բելառուս ժողովրդի հանդեպ՝ ես չէի ցանկանա, որ նրանք երբևէ նման «խաղաղասեր» հարևան ունենային, քանի որ կարճ ժամանակ հետո կպարզվեր, որ Մինսկը ադրբեջանական հինավուրց քաղաք է․․․
-
Իրադարձային 10:00 • 19/04 Բարձրացվեց զինվորական ծառայության տարիքային շեմը․ ԱԺ-ն ընդունեց նախորդ նիստին քննարկված բոլոր նախագծերը (տեսանյութ) ԱԺն շարունակում է քննարկել նիստի օրակարգում ընդգրկված հարցերը։ Ներառված են «Եվրասիական տնտեսական միության եւ իր անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Սերբիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ ազատ առեւտրի մասին&r
-
Իրադարձային 17:31 • 15/04 Բաքվում բացված «պուրակ-թանգարանն» ակնհայտ հաստատում է Ադրբեջանում պետական հովանավորչությամբ հայատյացության ու թշնամանքի, ռասիզմի և ֆաշիստական քաղաքականության փաստը. ՀՀ ՄԻՊ Այն բացվել է Բաքվում` առավելագույն հրապարակայնություն ապահովելով և ունի ծայրաստիճան նվաստացնող, էթնիկ արժանապատվությունը ոտնահարելու նպատակ:
-
Իրադարձային 21:42 • 18/04 Մեծ Բրիտանիայի թագուհուն ամուսնու հուղարկավորության հաջորդ օրը նկատել են մեքենայի ղեկին՝ Վինձորի ամրոցից հեռանալիս (լուսանկարներ) Թագուհին մեքենայով է հեռացել իր վինձորյան նստավայրի տարածքից և ինքն է վարել մեքենան: 94-ամյա միապետին մեքենան վարելիս լուսանկարել են այսօր առավոտյան՝ Էդինբուրգի դուքսի հուղարկավորության հաջորդ օրը:
-
Իրադարձային 16:50 • 20/04 Ադրբեջանը նոր զորամաս է բացել Հայաստանի հետ սահմանին (լուսանկարներ) Լեռնային Ղարաբաղի` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Զանգելանի շրջանում` Հայաստանի հետ սահմանի մոտ, ապրիլի 20-ին բացվել է նոր ադրբեջանական զորամաս, գրում է minval.az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի պետական սահմանային ծառայության հաղորդագրությունը:
Տնտեսություն
-
09:09 • 22.04.21 Եվրոպական ինդեքսներն աճել են
-
09:08 • 22.04.21 Ամերիկյան ինդեքսներն աճել են
Սպորտ
-
13:29 • 22.04.21 Ամենաքիչը հիասթափեցրել է Բարսելոնան․ Չեֆերին
Մամուլի տեսություն
-
10:03 • 22.04.21 «Հրապարակ»․ Փաշինյանի այցը Սյունիք դարձավ «Ֆորտ Բոյար»
Գիտություն/տեխնիկա
-
17:26 • 21.04.21 World Car Awards-ն ընտրել է 2021-ի լավագույն մեքենան
-
16:54 • 21.04.21 Թուրքիայում հնագետները 1800-ամյա գլադիատորական արենա են հայտնաբերել