57-ամյա Նիկոլաս Քեյջը 5-րդ անգամ է ամուսնացել. նրա ընտրյալը 26-ամյա ճապոնուհի է (լուսանկար)

10:48 • 06.03.21

Հոլիվուդյան դերասան Նիկոլաս Քեյջը հինգերորդ անգամ է ամուսնացել, գրում է Daily Star-ը, նշելով՝ 57-ամյա դերասանի ընտրյալը 26-ամյա ճապոնուհի Ռիկո Շիբատուն է, որի հետ հարսանեկան արարողությունն անցկացվել է Լաս Վեգասում: Այնուամենայնիվ, ինչպես նկատում է գործակալությունը, ամուսնություն պետական գրանցման մասին վկայականը թվագրված է փետրվարի 16-ով։ 

Նշվում է, որ Քեյջի նոր կինը չորս տարով փոքր է դերասանի ավագ որդուց: Ամուսնությունից հետո նա վերցրել է ամուսնու ազգանունը:

Դերասանի խոսքով՝ զույգը միմյանց չի տեսել մոտ վեց ամիս։ Այդ իսկ պատճառով նրանք որոշել են նշանվել FaceTime տեսազանգի միջոցով: Քեյջն ասել է, որ աղջկան սև ադամանդով մատանի է նվիրել, որը նա շատ է հավանել։

Հիշեցնենք՝ 2019-ի հունիսին Քեյջը և դիմահարդար Էրիկա Կոյկեն քառօրյա ամուսնությունից հետո պաշտոնապես ամուսնալուծվել էին։ Քեյջն այս առնչությամբ նշել էր, որ մի քանի օրում պարզ է դարձել, որ նրա կինը հարաբերությունների մեջ է մեկ այլ անձի հետ:

Nicolas Cage reportedly marries fifth wife, Riko Shibata