«Տարածաշրջանում կարևորագույն խնդիրներից մեկը Զանգեզուրի միջանցքի բացումն է». Ալիևը` թուրքական պատվիրակության հետ հանդիպմանը

10:09 • 10.03.21

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Թուրքիայի Մեծ Ազգային ժողովի (երկրի բարձրագույն օրենսդիր մարմինը,-խմբ.) արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ակիֆ Աաթայ Քըլըչի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ավարտված պատերազմին և դրա հետևանքներին:

Ինչպես նշում է minval.az-ը, նախ Ալիևը շնորհակալություն է հայտնել թուրքական կողմին  պատերազմի ընթացքում Բաքին ցուցաբերած ահռելի աջակցության համար:

«Մենք դա շատ բարձր ենք գնահատում: Այսօր մեր տարածաշրջանում նոր իրավիճակ է ստեղծվել, նոր իրողություն: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն արդեն պատմության գրկում է, այն լուծվել է և ավարտվել: Այսօր մենք պետք է նայենք ապագային և մտածենք տարածաշրջանում համագործակցության մասին, մասնավորապես, կարևորագույն խնդիրներից մեկը տրանսպորտային նախագծերի իրականացումն է, Զանգեզուրի միջանցքի բացումը: Վստահ եմ, որ դրան կհասնենք համատեղ ջանքերի միջոցով»,- հայտարարել է երկրի ղեկավարը: 

«Տարածաշրջանում կարևորագույն խնդիրներից մեկը Զանգեզուրի միջանցքի բացումն է». Ալիևը` թուրքական պատվիրակության հետ հանդիպմանը