Հայտնի է՝ երբ Պուտինը կպատվաստվի կորոնավիրուսի դեմ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մտադիր է վաղը պատվաստվել կորոնավիրուսի դեմ:
Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նշելով՝ պատվաստումը կիրականացվի բացարձակ կամավոր հիմունքներով:
«Պատվաստումը, իհարկե, յուրաքանչյուր անձի կամավոր ընտրությունն է, յուրաքանչյուր մարդու անձնական որոշումը: Ի դեպ, ես ինքս մտադիր եմ դա անել վաղը»,- կորոնավիրուսի դեմ պատվաստումների վերաբերյալ խորհրդակցության ընթացքում, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով, հայտարարել է Պուտինը:
Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:










