«Սիրտս ամբողջ կյանքում այնտեղ կլինի»․ Քրիս Ջեները խոստովանել է, որ կցանկանար վերադառնալ այն առանձնատուն, որտեղ ապրել է հանգուցյալ ամուսնու՝ Ռոբերտ Քարդաշյանի հետ (լուսանկարներ)

10:42 • 24.03.21

Keeping Up With The Kardashians իրապատում շոուի աստղ Քրիս Ջեներն իր կյանքի ընթացքում գնել է ավելի քան տասներկու շքեղ առանձնատուն, սակայն The Wall Street Journal-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ իր ամենասիրելի տունը Բևեռլի Հիլզում գտնվող առանձնատունն է, որտեղ ապրել է նախկին ամուսնու՝ հանգուցյալ Ռոբերտ Քարդաշյանի հետ։

«Ես դեռ ցանկանում եմ վերադառնալ Բևեռլի Հիլզի իմ տուն։ Իմ սիրտն ամբողջ կյանքում այնտեղ կլինի»,- ասել է Ջեները։

Քրիս Ջեները և ամերիկահայ փաստաբան Ռոբերտ Քարդաշյանը, որը քաղցկեղի դեմ ամիսներ տևած պայքարից հետո մահացել է 2003-ին, ամուսնացել են 1978 թվականին և ունեն 4 երեխա՝ Քիմ, Քլոյե, Քորթնի և Ռոբ Քարդաշյանները։ Զույգը բաժանվել է 1991-ին։

Հարցազրույցի ընթաքում Քարդաշյան-Ջեներ ընտանիքի մայրը նաև խոստովանել է, որ հատկապես վերջին տարիներին սկսել է հասկանալ, որ կյանքում նյութական արժեքներին պետք չէ առաջնահերթություն տալ։

«Այն ամենը, ինչով մենք մեզ շրջապատում ենք կյանքում, այնքան էլ կարևոր չէ, որքան ես ժամանակին մտածում էի»,- հավելել է նա։

Kris Jenner's biggest regret in life was cheating on Robert Kardashian |  Metro NewsSpecial place: But the 65-year-old KUWTK star holds one particular house, which she shared with late husband Robert Kardashian, in high regard; Kris and Robert pictured with their four childrenLevel up: She originally snagged the property for $9.9million in 2017Getaway home: As for her 'favorite place to work,' Jenner told the publication that her vacation home in Palm Springs is her family's 'calming' safe haven; Kris pictured in 2020Closing the chapter: Keeping Up With The Kardashians recently premiered its 20th and final season on E!, with a multi-year deal with Hulu currently on the rise