Մեր երեխեքին դիտավորյալ դրել են հարվածի տակ, տեղի է ունեցել ցեղասպանություն, ու եթե ինչ-որ մեկի մտքով անցնում է, թե կարող է հասարակությանը շեղել, սխալվում է. Գեղամ Նազարյան (տեսանյութ)

13:24 • 01.04.21

Անմեղսունակություն էր Լելե Թեփեի օպերացիան իրականացնել այդ ձևով, թե դավաճանություն, դա ցույց կտա Նյուրնբերգյան հայկական դատավարությունը, բայց այն, ինչ լավատեղյակ աղբյուրներից հասցրել ենք ճշտել, սարսափելի է. այսօր «Հայելի ակումբ»-ում ասաց քաղաքագետ Գեղամ  Նազարյանը:

«Վստահաբար կարող եմ ասել, որ պատերազմի ելքը վճռվել է հենց այդ օեպրացիայի ժամանակ, երբ անմեղսունակությամբ, թե դավաճանությամբ քաղաքական որոշում կայացվեց, որ իրականացվի մի օպերացիա, առանց նախապես հետախուզելու տեղանքը և  գնահատելու մեր ուժերը: Ինչպես պնդում են մեր փորձառու զինվորականները, օպերացիան տեսական մակարդակով պետք է լիներ, սակայն այն անցկացնելու համար պետք էր ունենալ համապատասխան ներուժ և նախապատրաստություն, բայց ոչ մեկը չի արվել»,– ասաց նա:

Նրա խոսքով՝ գրոհող խումբը օպերացիայի մասին իմացել է, գործողության ընթացքում, միայն այդ գործողությունների ընթացքում զոհվել է 650 անձ։

«44 տանկից, 42-ը թողել ենք մարտի դաշտում, 42 տանկով Արցախ -Ադրբեջան հարաբերություներում կարելի է լուծել պատերազմի ելքը, բայց մենք մի գործողությամբ մի քանի ժամվա ընթացքում տարանք և նվիրեցինք թշնամուն: Այս ամենի հրեշավորությունն այն է, որ բարդ ռազմական գործողություն է սկսվում, իսկ երկրի թիմ մեկ գլխավոր պաշտոնյան լրատվամիջոցին հարցազրույց է տալիս և հայտնում, որ հարավային ուղղությամբ կարևոր գործողություն է ընթանում»,– ասաց նա:

Նազարյանի խոսքով՝ օպերացիայի մասին իմացել են նաև Ստեփանակերտում, Նիկոլ Փաշինյանը РБК-ին տված իր հարցազրույցում  ասել է այդ ուղղությամբ իրականացվող գործողության մասին, որի մասին, հավանաբար, իմացել են նաև Թուրքիայում և Ադրբեջանում: 

«Համոզվում եմ, որ իրական նպատակը, ոչ թե քարոզչությունն է եղել այլ բանակի ողնաշարը ջարդելը, մենք զինվորականների, տարբեր սպայական կոչում ունեցողների հետ խոսելիս պարզում ենք, որ մի քանի անհաջող հակահարվածի փորձ է իրականացվել, մեծ կորուստներով, նույն ուղղությամբ: Հիմա տեղի է ունեցել ցեղասպանություն, մեր երեխեքին դիտավորյալ տարել դրել են հարվածի տակ, և եթե ինչ-որ մեկի մտքով անցնում է, որ կարող են հասարակությանը շեղել, և մենք մոռանանք, թե ինչ է եղել՝ սխալվում են: Բոլոր առողջ ուժերը, այս երկրում, պետք է ավելի ակտիվ լինեն և ստեղծեն հանրային մթնոլորտ, որ գերագույն գլխավոր կապիտուլյանտը հասկանա, որ ինքը Հայաստանում տեղ չունի, և իր միակ տեղը բանտախուցն է»,– ասաց նա:


Գեղամ Նազարյանը նշեց, որ այդ խնդիրը պարզելու համար դիմել է ԱԺ երեք խմբակցություններին, վստահ է, որ ԲՀԿ-ից ԼՀԿ-ից արձագանք կլինի, «Իմ քայլ»-ի մասով կասկածում է։

«Ես «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության անունից անհատական նամակներ եմ ուղարկել իմքայլական բոլոր պատգամավորներին՝ նրանց հորդորելով մարդ մնալ, չգնալ ընտրության և կանգնել մեկի կողքին, ով թշնամուն է հանձնել Շուշին, առնվազն 5000 երիտասարդ լույս տղերքի զոհվելու թիվ մեկ մեղավորն է, առնվազն անմեղսունակություն է: Հույսով եմ, որ վերջին պահին նրանք կանգ կառնեն, կհասկանան, անկախ նրանցի Նիկոլը ինչեր է խոսում, Կառավարության նիստում, ինչ է ասում, Նիկոլի ապագան կանխորոշված է»: