Կառավարության շենքի մոտ ակցիա իրականացնող 15 անձ է բերման ենթարկվել

14:31 • 07.04.21

Կառավարության շենքի մոտ ակցիա իրականացնող 15 անձ է բերման ենթարկվել:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից Tert.am-ին հայտնեցին, որ 15 անձ է բերվել ոստիկանության տարբեր բաժանմունքներ:

Հիշեցնենք, որ այսօր «ՎԵՏՕ» շարժման կանայք ակցիա են իրականացրել կառավարության մոտ: Նրանք կարմիր մեխակներ են նետել կառավարության շենքի ուղղությամբ, փորձել ճեղքել ոստիկանական պատնեշը և մուտք գործել շենք: Ոստիկանների և կանանց միջև բախում է սկսվել, ինչի հետևանքով ակցիայի մասնակիցները բերման են ենթարկվել ոստիկանություն, մասնակիցներից ոմանց ինքնությունը նաեւ վատացել էր։