Կրակոցներ Երևանի Կիլիկիա թաղամասում,հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ, ժամանել է Երևանի ոստիկանապետը. shamshyan.com

23:58 • 10.04.21


Այսօր Ժամը 21:20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիլիկիա թաղամասում կրակոցներ են հնչել:
 
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված թաղամասի Վերֆելի փողոցից հրազենային վնասվածքներով «Նաիրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ:
 
Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի տեղակալ Արթուր Զաքարյանն ու նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը:
 
 
Ոստիկաններն ու քննիչները նշված փողոցում գտնվող առևտրի սրահի մոտ հայտնաբերել են արնանման հետքեր, ինքնաձիգից կրակված պարկուճներ, իսկ խանութի ներսում կրակված գնդակ:
 
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։