Բայդենը Պուտինին առաջարկել է գագաթնաժողով անցկացնել երրորդ երկրում

20:12 • 13.04.21

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կողմերը քննարկել են ռազմավարական կայունության մասին երկխոսությունը շարունակելու մտադրությունը՝ ռազմավարական հարձակողական զենքի հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագրի շրջանակներում:

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալութունը՝ հղում անելով Սպիտակ տանը, Բայդենը Պուտինի հետ զրույցում հասկացրել է, որ ԱՄՆ-ն հաստատակամ կգործի իր ազգային շահերի պաշտպանության հարցում:

Բայդենն ընդգծել է նաև ԱՄՆ-ի հանձնառությունն Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը:
 
Բացի այդ, նշվում է, որ Բայդենն առաջարկել է առաջիկա ամիսներին գագաթնաժողով անցկացնել որևէ երրորդ երկրում:

 

 

 

Բայդենը Պուտինին առաջարկել է գագաթնաժողով անցկացնել երրորդ երկրում