Ռոբերտ դե Նիրոյի ամուսնալուծությունը ֆինանսապես «քամում» է նրան․ դերասանը տարեկան 1 միլիոն պետք է հատկացնի նախկին կնոջը (լուսանկարներ)

11:11 • 17.04.21

Հոլիվուդյան հայտնի դերասան Ռոբերտ դե Նիրոն նշել է, որ Գրեյս Հայթաուերի հետ իր չստացված ամուսնալուծությունը «քամել» է իրեն, և որ իր ունեցած գումարն արագորեն սպառվում է, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։

Դատավորը որոշում է կայացրել առ այն, որ 20 միլիոն դոլար արժողությամբ իրենց տան վաճառքից ստացված հասույթը բաժանվելու է երկուսի միջև, և, բացի այդ, դերասանը տարեկան 1 միլիոն դոլար պետք է հատկացնի կնոջը։

Զույգն ամուսնալուծության գործընթացում է 2018 թվականից։ Սկզբնական շրջանում զույգը վիճաբանում էր իրենց 9-ամյա երեխայի խնամակալության հարցի շուրջ, իսկ այժմ վիճաբանությունները տեղափոխվել են ֆինանսական հարթություն։

77-ամյա դերասանի փաստաբանն ասել է, որ այս որոշումը մեծ վնաս է պատճառելու դերասանին, որը, առանց այդ էլ, տուժել է կորոնավիրուսային վարակի պատճառով դադարեցված նախագծերի հետևանքով։

Հայթաուերը պնդել է, որ նախկին ամուսնու կարողությունը կազմում է 500 միլիոն, սակայն փաստաբանը նշել է, որ կնոջ ծախսերի պատճառով դերասանի ֆինանսական վիճակը տուժել է։

Robert De Niro and Grace Hightower were married in 1997, split in 1999, then got back together, renewed their vows in 2004 before he filed for divorce in 2018. Pictured in June 2018De Niro claims that he is running out of money because of his ex-wife's spending and having not worked because of the coronarvirus pandemic which shut down Hollywood productions