«Ծնունդդ շնորհավոր, իմ հայ թագուհի»․ Քիմ Քարդաշյանը շնորհավորել է ավագ քրոջ ծննդյան 42-րդ տարեդարձը և արխիվային լուսանկարներ հրապարակել (լուսանկարներ, տեսանյութ)

11:21 • 19.04.21

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քորթնի Քարդաշյանը նախօրեին տոնել է ծննդյան 42-րդ տարեդարձը: Սոցցանցերում նրան բարեմաղթանքներ են հղել ընտանիքի բոլոր անդամները, այդ թվում՝ Քիմ Քարդաշյանը։

«Ծնունդդ շնորհավոր, իմ հայ թագուհի։ Դու միշտ գիտես՝ ինչ ես ուզում այս կյանքում, ուրիշների իդեալները քեզ չեն հետաքրքրում և դա ինձ շատ է հիացնում։ Դու միշտ պաշտպանում ես ճշմարտությունը և դարձել ես իսկական հոգեթերապևտ, որի մասին երազում է ցանկացած աղջիկ։ Անսահման սիրում եմ քեզ։ Ուրախ ծնունդ, դու արժանի ես լավագույնին»,- Instagram-ում ավագ քրոջ ծննդյան տարեդարձը շնորհավորել է Քարդաշյանը՝ կից տեղադրելով արխիվային լուսանկարներ։

Քորթնի Քարդաշյանը ցուցադրել է նաև քրոջից ստացած բացիկը, որում Քիմ Քարդաշյանն իրեն «երջանիկ 42-րդ տարեդարձ մաղթելու փոխարեն 41-րդ տարեդարձ է մաղթել»։

«Այսպիսով, Քիմը կարծում է՝ ես 41 տարեկան եմ, այնպես որ, անցյալ տարին իսկապես հաշիվ չէ»,- բացիկը ցուցադրելով կատակել է Քորթնի Քարդաշյանը։

Նախօրեին հեռուստաաստղը ցուցադրել էր նաև ծննդյան տարեդարձի առթիվ ընկերոջ՝ Թրևիս Բարքերի, մատուցած անակնկալը՝ վարդակակաչների մեծ փունջը և առաստաղից կախված տասնյակ գարդենիաները։

«Վարդակակաչն ու գարդենիան իմ սիրելի ծաղիկներն են»,- գրել էր իրապատում շոուի աստղը՝ հավելելով, որ «իր ամբողջ տունը հաճելի բույրով է պատվել»։

Sisterhood: 'Happy Birthday to my Armenian Queen!' Kim wrote in her birthday tribute

Throwback: She shared photos with the Poosh founder when they were teenagersCouture: In one dolled up snap of the pair they rocked matching latex in FranceAccidents happen! The SKIMS founder caught her mistake after Kourtney pointed it out to which she responded 'My bad'