Մեր միակ փրկությունն այս հանցակազմի հեռանալն է, նրանք պետք է հասկանան՝ այլևս անելիք չունեն, արդեն բավ է․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
Սյունիքում Նիկոլին անկոչ հյուրին վայել դիմավորեցին. իշխանությունը պետք է հասկանա, որ անելիք չունի ոչ միայն Սյունիքում, այլ նաև ամբողջ Հայաստանի Հանրապետությունում: Այս մասին կառավարական առանձնատների մոտ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի ընթացքում Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը:
«Կարծում էինք՝ գագաթնակետը կլինի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն պայմանագիրը, բայց դրանից հետո մենք տեսնում ենք՝ անկումը շարունակվում է, իսկ իրենք ամեն վայրկյան շարունակում են մնալ իշխանության և վտանգել Հանրապետությունը: Մեր միակ փրկությունը այս ամբողջ հանցակազմի հեռանալն է, նրանք պետք է հասկանան՝ այլևս անելիք չունեն, արդեն բավ է»,- ասաց Խաչատչյանը:
Նա անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի կողմից սյունեցիներին սադրիչներ անվանելուն. «Սադրիչը սյունեցիները չեն, սադրիչը գործող իշխանությունն է, այդ ողջ հանցախումբը, որը գնաց Սյունիք՝ իմանալով, որ իրենց այնտեղ ոչ-ոք չի սպասում»,-նշեց նա:
Ընդդիմության տարբեր ներկայացուցիչներ կառավարության շենքի դիմաց պատրաստվում են դիմավորել Սյունիքի մարզից Երևան ժամանող Նիկոլ Փաշինյանին: Կառավարական առանձնատան դիմաց տեղակայվում են մեծ թվով ոստիկաններ:










