«Նիկո՛լ, թո՛ւրք, Նիկո՛լ, դավաճա՛ն». Սյունիք գաղտնի այցելած Փաշինյանին Ագարակում հայհոյել են և պահանջել հեռանալ մարզից. նրան հսկում են ԱԱԾ-ն ու ոստիկանությունը (տեսանյութ)

10:27 • 21.04.21

11։01

Սյունեցիները շարունակում են պահանջել, որ ոստիկանները և ուժայինները հեռանան մարզից:

Քաղաքացիների հայհոյանքների և վիրավորանքների ներքո Նիկոլ Փաշինյանը և ուժայինները նստեցին ավտոմեքենաներ և լքեցին տարածքը:

10։58

«Նիկո՛լ, դավաճան, Նիկո՛լ, թուրքի շուն»․ մեղրեցիները հենց այս խոսքերով դիմավորեցին Նիկոլ Փաշինյանին Սյունիքի մարզում:

Նիկոլ Փաշինյանը ողջունեց քաղաքացիներին, ինչին ի պատասխան՝ հնչեցին հայհոյանքներ և վիրավորանքներ: Քաղաքացիները նշեցին՝ ոչ-ոք չի պատրաստվում կապիտուլյանտ դավաճանին ողջունել:

Այս պահին իրավիճակը գերլարված է:

10։49

Սյունիքի մարզում իրավիճակը շարունակում է լարված մնալ, քաղաքացիները ուժայիններից պահանջում են, որ հեռանան Սյունիքից և պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը ևս հեռանա մարզից, նրանք վանկարկում են՝ «Նիկո՛լ, դավաճան», «թուրք Նիկոլին վերցրեք, տարեք ձեր հետ, դուք էլ գնացեք»:

Քաղաքացիները նաև հայհոյում են ուժայիններին՝ նշելով՝ ով պաշտպանում է և ծառայում է Փաշինյանին, նույնպես թուրք է:

10։27

Սյունիքի մարզում լարված իրավիճակ է, քաղաքացիները բողոքի ցույց են կազմակերպել փակելով դեպի հրապարակ տանող ճանապարհը և վանկարկում են «Նիկոլ դավաճան, Նիկոլ թուրք»: 

Բողոքի ակցիան վերահսկելու համար փողոց են բերվել ոստիկաններ, հատուկջոկատայիններ ու Ազգային անվտանգության ծառայողներ, որոնք փորձում են հետ քաշել քաղաքացիներին և բերման ենթարկել՝ բացելով ճանապարհը Նիկոլ Փաշինյանի առաջ, քանի որ Փաշինյանը ցանկանում է հրապարակ գնալ, իսկ քաղաքացիները փակել են ճանապարհը:

Քաղաքացիները մտավախություն ունեն, որ Ադրբեջան տանող ճանապարհը, որը դեռ պետք է կառուցվի, անցնելու է հենց Մեղրիով:

Նշենք՝ երեկ օրվա երկրորդ կեսին Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է Սյունիքի մարզ։ Ըստ տեղեկությունների՝ այցի մասին տեղեկությունը խիստ գաղտնի է պահվել, ուժայիններն այդ մասին իմացել են վերջին պահին:

 

 

«Նիկո՛լ, թո՛ւրք, Նիկո՛լ, դավաճա՛ն». Սյունիք գաղտնի այցելած Փաշինյանին Ագարակում հայհոյել են և պահանջել հեռանալ մարզից. նրան հսկում են ԱԱԾ-ն ու ոստիկանությունը (տեսանյութ)