Դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի ձերբակալությունը, նա ազատ արձակվեց (տեսանյութ)
20:20
Դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի ձերբակալությունը, նա ազատ արձակվեց: Այս պահի դրությամբ ունենք տեղեկություն, որ ներկայացվել է միջնորդություն կալանավորումը՝ որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Այն մակագրվել է դատավոր պարոն Միսակյանին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Գոհար Պապոյանը:
«Արդեն իսկ վաղը՝ ժամը 13:00-ին դատական նիստ է տեղի ունենալու: Այս պահին կարող եմ ասել՝ դատարանը ճանաչեց, որ ձերբակալման հանգամանքը եղել է ոչ իրավաչափ, դեռևս չեմ հասցրել դատարանի որոշմանը մանրամասն տեղեկանալ, բայց արձանագրվել է հիմնավոր կասկածի բացակայությունը»,- ասաց Գոհար Պապոյանը:
20:00
Դատարանը հրապարակում է Մեղրիի համայնքապետի ձերբակալության իրավաչափության վերաբերյալ որոշումը:
Նշենք, որ Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 5-րդ կետերի (խուլիգանություն) հատկանիշներով։
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Սյունիքում Նիկոլ Փաշինյանի դեմ իրականացվող բողոքի ակցիաների առթիվ հարուցված քրգործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 19 անձի:










