Քլոե Քարդաշյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Բայդենին Ցեղասպանությունը ճանաչելու համար

23:15 • 24.04.21

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությանն արձագանքել է Քլոե Քարդաշյանը՝ շնորհակալություն հայտնելով նախագահին Հայոց ցեղասպանության փաստն արձանագրելու համար:

Քլոեն անդրադարձ է կատարել «Ինստագրամ» սոցցանցում՝ գրառումներ անելով «սթորի» բաժնում և ներկայացնելով Սպիտակ տան կայքում հրապարակված հայտարարությունը:

Վերջինս նաև լուսանկարներ է տեղադրել իր և ավագ քրոջ՝ Քիմ Քարդաշյանի՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կատարած համատեղ այցից:

Քլոե Քարդաշյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Բայդենին Ցեղասպանությունը ճանաչելու համար