Ալբանիայում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում
Ալբանիայում ապրիլի 25-ին խորհրդարանական ընտրություններ են, երկրում ընտրատեղամասերը բացվել են 07:00-ին (Երևանի ժամանակով 09:00-ին): Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովին:
Ալբանիայի 140 տեղանոց պառլամենտի աթոռներին հավակնում է 46 կուսակցություն և 3 կոալիցիա: Քվեարկելու իրավունք ունի շուրջ 3,6 միլիոն քաղաքացի: Ընտրական հանձնաժողովի որոշման համաձայն, COVID-19- ով վարակված մոտ 20 000 մարդ չի կարողանա քվեարկել, ընտրատեղամասերում պարտադիր է դիմակների կրումը և պաշտպանիչ այլ միջոցների օգտագործումը:
Տեղամասերի բացումից հետո Տիրանայում առաջիններից մեկը քվեարկել է Ալբանիայի նախագահ Իլիր Մետան, որը լրագրողներին ասել է, որ «այսօր ամբողջ աշխարհը նայում է Ալբանիային»:










