«Սյունիքում ամեն պահ թուրքը կարա ճանապարհից գա և մարդ տանի». Սասուն Միքայելյան (տեսանյութ)

14:19 • 29.04.21

Ես երկու ժամ շարունակ ճանապարհին եմ եղել, ո՛չ մեր սահմանապահներին եմ տեսել, ո՛չ էլ ռուս: Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով Սյունիքի ճանապարհային անվտանգությանը:

«Սյունիքում ամեն պահ թուրքը կարա ճանապարհից գա և մարդ տանի, պետք է տենց դեպք լինի, որ նոր սկսենք մտածե՞լ»,- ասաց Սասուն Միքայելյանը:

ԵԿՄ նախագահը նիստի ընթացքում պատմեց մի իրավիճակի մասին, երբ ժամեր շարունակ մնացել է ճանապարհի վրա և որևէ սահմանապահի այդ ժամանակահատվածում չի տեսել: Նա նաև հիշատակեց 1993 թվականին Տավուշի դեպքերը, երբ թուրքերը ճանապարհից մարդ էին տանում:

«Համազգեստով կանգնած եմ եղել, անգամ մի մարդ ինձ չի մոտեցել, իսկ թուրքերը 100-150 մետր հեռավորության վրա էին»,- նշեց Միքայելյանը:

«Սյունիքում ամեն պահ թուրքը կարա ճանապարհից գա և մարդ տանի». Սասուն Միքայելյան (տեսանյութ)