Ղրղզստանը Տաջիսկտանի հետ սահմանին ստեղծված հակամարտության գոտուց հարյուրավոր բնակիչների է տարհանել

19:29 • 29.04.21

Ղրղզստանի իշխանությունները 848 բնակչի են տարհանել Տաջիկստանի հետ սահմանին տեղի ունեցած հակամարտության գոտուց: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` տարհանումներ են իրականացվել երկու շրջաններից:

Հանրապետության սահմանապահ ծառայությունից հայտնել են, որ տաջիկ զինծառայողները փորձել են հարձակում իրականացնել Ղրղզստանի տարածքի ուղղությամբ Բաթքենի շրջանից կողմից:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին տեղի է ունեցել փոխհրաձգություն իրավապահների միջև, 4 վիրավոր հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ղրղզստանի ԱԳ նախարար Ռուսլան Կազակբաևը և Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Մուհրիդինը հինգշաբթի բանակցություններ են սկսել` կապված սահմանին ծագած իրավիճակի հետ: