Համացանցում տարածվել է Մեգան Մարքլի՝ մինչ այժմ չհրապարակված լուսանկարը նախկին ընկերոջ հետ

23:10 • 02.05.21

Համացանցում քննարկում են Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի՝ նախկինում չհրապարակված լուսանկարներից մեկը, որում նա պատկերված է նախկին ընկերոջ հետ:

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, արխիվային լուսանկարը հրապարակվել է @velvetcoke ինստագրամյան էջում, որում ներկայացվում են 90-ականների համաշխարհային աստղերի լուսանկարները:

Մեգան Մարքլը տվյալ լուսանկարում, որն արվել է 2002 թվականին, պատկերված Կառլոս Կրուցֆելդտի հետ գրկախառնված: Այն ժամանակ զույգը միասին է եղել: Լուսանկարն ավելի քան 93 000 «լայք» է հավաքել և արագորեն տարածվել է հաացանցում:

Օգտատերերից շատերը հիացական մեկնաբանություններ են թողել՝ նշելով, որ Մեգանը հիմա էլ նույնպիսի տեսք ունի, ինչպես տարիներ առաջ: