Վերջին 25 տարվա մեջ առաջին անգամ Արսենալը հնարավոր է մնա առանց եվրագավաթների

10:26 • 07.05.21

Լոնդոնի «Արսենալը» գործնականում կորցրել է հաջորդ մրցաշրջանում եվրոպական մրցաշարերի ուղեգիր նվաճելու հույսերը՝ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչում զիջելով «Վիլյառեալին»: Ավելի վաղ «զինագործները» դուրս էին մնացել Անգլիայի գավաթի խաղարկությունից, իսկ Պրեմիեր լիգայում Միկել Արտետայի թիմը մրցաշրջանի ավարտից 4 տուր առաջ զբաղեցնում է ընդամենը 9-րդ տեղը:

Տեսականորեն, «Արսենալը» դեռ Անգլիայի առաջնության միջոցով եվրագավաթների ուղեգիր նվաճելու հնարավորություններ ունի, բայց թիմի հնարավորությունները գործնականում նվազագույն են:

Այսպիսով, «Արսենալը» 1995/96 մրցաշրջանից ի վեր առաջին անգամ կարող է մնալ առանցեվրագավաթների: 1996/1997 մրցաշրջանից ի վեր «Զինագործները» միշտ մասնակցել են եվրագավաթներին։

Վերջին 25 տարվա մեջ առաջին անգամ Արսենալը հնարավոր է մնա առանց եվրագավաթների