«Հուսահատվել էր, որ երբևէ ինձ կամուսնացնի». ԱՄՆ-ում հարսնացուն չեղարկել է հարսանիքը, երբ իմացել է՝ մայրը վճարել է փեսացուին իրեն ժամադրելու և ամուսնության առաջարկ անելու համար (լուսանկար)

10:01 • 19.05.21

ԱՄՆ-ում հարսնացուն իմացել է, որ մայրը վճարել է փեսային իրեն ժամադրելու համար և չեղյալ է հայտարարել հարսանիքը, գրում է The Mirror-ը:

Աղջիկը, որը ցանկացել է անանուն մնալ, պատմել է, որ սիրեցյալն իրեն առաջարկել է ամուսնանալ սիրավեպի սկսվելուց երկու ամիս անց: Իր զգացմունքներն ապացուցելու համար տղամարդը նրան մեծ ադամանդով մատանի է նվիրել: Սիրահարված աղջիկը համաձայնել է տղամարդու առաջարկին:

Ապագա ամուսիններն անմիջապես սկսել են նախապատրաստվել հարսանիքին: Բայց երբ հարսնացուի ծնողները պնդել են իրենց վրա վերցնել ծախսերը, այդ ժամանակ հարսնացուի մոտ կասկածներ են առաջացել:

Նախ մայրն աղջկա համար գնել է ամենաթանկ ու շքեղ զգեստը, ապա հարսնացուի ծնողները առաջարկել են վճարել ամբողջ հարսանիքի համար:

«Ես անընդհատ հարցնում էի նրան, թե ինչու նրա ծնողները չեն վճարելու, այլ միայն իմ ծնողները: Բայց նա ասում էր, որ իր ընտանիքը շատ աղքատ է», - բացատրել է հարսնացուն:

Այս պնդումներից հետո հարսնացուն գնացել է խանութ՝ պարզելու, թե որքան է արժեցել նշանադրության մատանին: Խանութի աշխատակիցն անմիջապես հիշել է, թե ով է գնել այն:

«Այս մատանին իր տեսակի մեջ միակն էր»,- ասել է խանութի աշխատակիցը:

Հետագայում պարզվել է՝ մատանին իրականում գնել է կնոջ մայրը: Այն անգամ պատվիրված է եղել զույգի ժամադրությունից մեկ ամիս առաջ:

Հարսնացուն հարցրել է ծնողներին, թե ինչ է կատարվում:

«Պարզվել է, որ մայրս նրան հանդիպել է ընդհանուր ընկերոջ միջոցով և վճարել է, որ առաջին ժամադրության ժամանակ ինձ տանի թանկարժեք ռեստորան: Նա վճարել է մեր բոլոր ժամադրությունների և, իհարկե, մեր հարսանիքի համար, քանի որ նա հուսահատվել էր, որ երբևէ ինձ կամուսնացնի, իսկ փեսացուն պատրաստ էր ինձ հետ ամուսնանալ փողի համար»,- ընդգծել է կինը:

Ճշմարտությունն իմանալուց հետո հարսանցուն չեղյալ է հայտարարել հարսանիքը` որոշելով հարաբերություններ սկսել կնոջ հետ:

«Այդ ժամանակվանից ի վեր՝ ես մայրիկիս հետ չեմ խոսել»,- անկեղծացել է նա:

Couple holding hands