ՍԴ դիմող սուբյեկտները ՍԴ–ին քննադատելու, առավել ևս «դասեր տալու», ՍԴ որոշումը հակասահմանադրական անվանելու լիազորություն, մանդատ, բարոյական իրավունք չունեն․ ՍԴ դատավորները՝ Դատախազությանը
Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որ Սահմանադրական դատարանը կամայականորեն մերժել է ՀՀ գլխավոր դատախազի դիմումի հիման վրա գործի քննությունը՝ հակասելով իր նախկին դիրքորոշմանը։ Ակնկալվում էր, որ Սահմանադրական դատարանը պետք է անմիջապես պատասխաներ ՀՀ գլխավոր դատախազության հիշյալ կոշտ քննադատությանը, սակայն, այդպես էլ որևէ տեղեկատվություն չտարածվեց, ուստի, փորձեցինք զրուցել Սահմանադրական դատարանի դատավորներ Հրայր Թովմասյանի և Արևիկ Պետրոսյանի հետ՝ նրանց մոտեցումները պարզելու համար։
- Պարոն Թովմասյան, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հետևողականորեն՝ վերջնարդյունքում 2020 թվականի հակասահմանադրական փոփոխություններով կազմաքանդեց գործող Սահմանադրական դատարանը, դադարեցվեց նաև Ձեր՝ որպես Սահմանադրական դատարանի նախագահի, լիազորությունները։ Սակայն արի ու տես, որ Սահմանադրական դատարանի գործող կազմի ընդունած որոշումներից էլ դատախազությունը գոհ չէ, ինչպես կմեկնաբանեք։
- Նախ և առաջ, թույլ տվեք անել երեք արձանագրում, դատախազության և որոշ այլ պաշտոնյաները ենթադրաբար ցանկություն ունեն ունենալու հլու հնազանդ դատարաններ, և, ուստի ցանկացած դատական ակտ, որը հաճո չէ իրենց քիմքին ընդունվում է սվիններով կամ նման որոշումներ կայացրած դատավորները ենթարկվում են հետապնդումների, օրինակները բավականին շատ են։
Երկրորդ, եթե նախկինում Բարձր դատարանի նկատմամբ քննադատությունները ներկայացվում էին ինստիտուցիոնալ բարեփոխումների շղարշի ներքո, ապա այժմ ամեն ինչ շատ ավելի հստակ է՝ թիրախավորվում է ինքնին դատական ակտը՝ դրա ոչ հաճո լինելու հիմքով: Թեև հասկանալ կարելի է, ի վերջո դժվար է ինստիտուցիոնալ բարեփոխումները հաջողած համարելուց հետո կարճ ժամանակ անց կրկին խոսել համանման բարեփոխումների անհրաժեշտության մասին:
Եվ երրորդ, հարկ է նկատել, որ դատախազության գործելաոճով վերջին մեկ տարում էական «դրական» փոփոխություններ են արձանագրվել։ Ընդամենը մեկ, մեկուկես տարի առաջ դատախազության և ոչ միայն նրա համար Սահմանադրական դատարանի ոչ հաճո որոշումներին հաջորդեց Սահմանադրական դատարանի նախագահի, նրա ազգականների, սանիկների նկատմամբ քրեական գործերի հարուցումը, Ազգային անվտանգության ծառայություն հարցաքննության հրավիրելը, ոստիկանության դիմակավորված ծառայողներով Սահմանադրական դատարանի նախագահի բարեկամներին բերման ենթարկելը, ապա այժմ ՀՀ գլխավոր դատախազությունը սահմանափակվում է քննադատական հայտարարություն տարածելով։
Ինչ վերաբերում է հարցի բովանդակային մասին, ապա թերևս մի պատմություն պատմեմ.
Մակեդոնացին դեպի Աքեմենյան Պարսկաստան արշավանքից առաջ նամակ է գրում Դարեհ III–ին, և առաջարկում հանձնվել, հակառակ պարագայում սպառնում, որ հողին կհավասարեցնի Պարսկաստանը։ Դարեհ III-ը ի պատասխան այս նամակի Մակեդոնացուն է ուղարկում՝ գնդակ, ճիպոտ և մեկ պարկ ոսկի։ Սա խորհրդանշական պատասխանն էր Դարեհի՝ Մակեդոնացու, որ դու շատ փոքր ես, գնա և գնդակով խաղա, ճիպոտը նրա համար էր, որ քեզ վատ են դաստիրակել, քեզ չեն սովորեցրել մեծերի հետ խոսել, և երրորդը՝ ոսկի նշանակում էր, որ դու ագահ ես։ Կարծում եմ այդ օրինակը բավականին տեղին է, միայն ոսկու փոխարեն դատախազություն կարելի է ուղարկել սահմանադրական վերահսկողությանը նվիրված որևէ մենագրություն։
Իսկ վերջում, թերևս անեմ ամենակարևոր արձանագրումը, որի մասին առիթ ունեցել եմ խոսել: Աշխարհում բազմաթիվ են այն ավտորիտար, տոտալիտար երկրները, որտեղ իշխանության տարբեր պաշտոնյաներ սվիններով են ընդունում Սահմանադրական կամ առհասարակ որևէ դատարանի այս կամ այն որոշումը, թիրախավորում են դատարանները: Դեպի ժողովրդավարություն անցման փուլում նրանց պաշտոնավարման վախճանը բավականին դաժան է լինում, իսկ այդ անցման տեղի չունենալու և դատական իշխանության նկատմամբ ոտնձգությունների տևականության դեպքում ականատեսը կարելի է լինել տարբեր արհավիրքների, քաոսի, ինչու ոչ՝ պետականության կործանման: Ցավոք սրտի, Հայաստանը ևս բացառություն չեղավ: Առիթ եմ ունեցել ասելու, որ Հայաստանի Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցողը ինքնուրույն երևույթ չէ, այն փոխկապակցված է երկրի համար կենսական նշանակություն ունեցող բազմաթիվ երևույթների հետ: Ու ցավոք սրտի, Արցախյան հարցի շուրջ զարգացող իրադարձությունները միայն հավաստեցին իմ այդ կանխատեսումները, որ Սահմանադրական դատարանը կազմաքանդելուց հետո կորցնելու ենք Արցախը։ Եվ եթե այդ ամենից դեռևս դասեր չեն քաղվել, ապա կրկին ցավով պետք է արձանագրեմ, որ մենք շարժվում ենք ոչ թե մեր երկրի առջև ծառացած ծանրագույն խնդիրների լուծման, այլ՝ դրանց խորացման ճանապարհով:
- Տիկին Պետրոսյան, Դուք մասնակցե՞լ եք ՀՀ գլխավոր դատախազի ս.թ. ապրիլի 1-ի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման կայացմանը։ Կիսո՞ւմ եք արդյոք այդ որոշման վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության գնահատականը։ Փաստորեն Ռոբերտ Քոչարյանին առնչվող դիմումների հիման Սահմանադրական դատարանի կայացրած որոշումները բոլոր դեպքերում չեն մնում անարձագանք։
- Բնականաբար, մասնակցել եմ ՀՀ գլխավոր դատախազի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման կայացմանը։ Եվ Սահմանադրական դատարանի կողմից օբյեկտիվ, սահմանված կարգով որոշում կայացնելու համար հանդես եմ եկել ինչպես միջնորդությամբ՝ դնելով Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի տվյալ գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարցը, այնպես էլ որոշման վերաբերյալ ներկայացրել եմ կոնկրետ առաջարկություններ։
Այո, Ռոբերտ Քոչարյանին առնչվող դիմումների հիման վրա կայացրած որոշումներով, դրանց նախորդած և հաջորդած գործընթացներով ևս հայաստանյան սահմանադրական արդարադատությունն ունի ներկայանալի պատմություն, որին անդրադարձ կկատարվի։
Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության գնահատականին, ապա Սահմանադրական դատարան դիմող սուբյեկտները, անկախ կարգավիճակից, Սահմանադրական դատարանին որոշումները քննադատելու, առավել ևս Սահմանադրական դատարանին «դասեր տալու», Սահմանադրական դատարանի որոշումը հակասահմանադրական անվանելու լիազորություն, մանդատ, բարոյական իրավունք չունեն։ Այն երկրներում, որտեղ այս պարզ ճշմարտությունը չեն հասկացել, այդ պաշտոնատար անձանց համար հետևանքները եղել են ծանր։ Կրկնում եմ, դիմող սուբյեկտներն իրավունք չունեն թե իրենց նախնական, թե հետագա որակումներով կաշկանդել Սահմանադրական դատարանին, հայտարարության մակարդակով հատել իրենց գնահատման տիրույթում չգտնվող սահմանը։
Մեր ժողովրդի և պետականության համար այս ծանր օրերին առավելապես յուրաքանչյուր պետական մարմին պարտավոր է խստորեն ղեկավարվել Սահմանադրությամբ և օրենքներով, գործել իր սահմանադրաիրավական լիազորությունների շրջանակներում։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
«Աջակցում ենք քեզ». Գայ գյուղում Փաշինյանին ծափերով դիմավորեցին
Երեխաները նստելու տեղ չունե՞ն. Փաշինյանն Էջմիածնում դպրոցի մարզասրահ է այցելել
Վարչապետի թեկնածուի ցանկացած անուն, բացի Բագրատ Սրբազանից, հիմա կթուլացնի շարժումը․ Հայկ Նահապետյան
Հարսանիք լեռներում է՛լ, դաշտավայրում է՛լ, Շուշիում է՛լ կարող է լինել, բայց դրա համար պետք է նախ ինքնամաքրվենք. Էդուարդ Շարմազանով
Մեր երկրի հոգին և մարմինը պահանջում են՝ այս գրասենյակը զբաղեցնողը պետք է փոխվի, իրենց երդումը խախտել են. Րաֆֆի Հովհաննիսյան
Նիկոլ Փաշինյան,1 ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու․ Բագրատ Սրբազան
Փաշինյանը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի
Եթե հարթակն ու հրապարակը որակյալ լինեն, իշխանությունը կգնա կամ երկխոսության, կամ զիջումների և հեռացման․ Վահե Հովհաննիսյան
Կոնվերս Բանկը ներկայացրել է Converse Markets արտարժույթի փոխարկման առցանց հարթակը
Կաթողիկոսն առաջնորդում է քաղաքական շարժում, թիվ մեկ շահառուն Ռոբերտ Քոչարյանն է․ Նիկոլ Փաշինյան
4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան
Եթե ռուսական ալիքները շարունակեն այսպես, իրենց հեռարձակումը կարգելվի. Փաշինյան
Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան
Շարժման գծին աջակցում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ում ձայնագրել են, ո՞վ ասաց՝ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, նրան հիմա օգտագործում են որպես գործակալ․ Փաշինյան
Տավուշում սահմանազատման նպատակն է՝ անիրագործելի դարձնել պшտերազմը. 90 տոկոսն արված է. Փաշինյան
Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան
Արտահերթի պայման կա՝ Փաշինյանը չպետք է մնա իբրև վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան
Նպատակն է ունենալ ծայրագավառ՝ գավառապետով. այս շարժումն ուղղորդվում է Ռուսաստանի կողմից. Արթուր Հովհաննիսյան
Օդից վերցրած հայտարարությունն ու պնդումը մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն,10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթի՝ հաղթենք. Ալեն Սիմոնյան
Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ Ավինյան
Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում, նրանք այստեղ չեն. Ալեքսանյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
- 15:40 • 11.05.24 «Աջակցում ենք քեզ». Գայ գյուղում Փաշինյանին ծափերով դիմավորեցին
- 15:39 • 11.05.24 Երեխաները նստելու տեղ չունե՞ն. Փաշինյանն Էջմիածնում դպրոցի մարզասրահ է այցելել
- 15:47 • 10.05.24 Վարչապետի թեկնածուի ցանկացած անուն, բացի Բագրատ Սրբազանից, հիմա կթուլացնի շարժումը․ Հայկ Նահապետյան
- 21:28 • 09.05.24 Հարսանիք լեռներում է՛լ, դաշտավայրում է՛լ, Շուշիում է՛լ կարող է լինել, բայց դրա համար պետք է նախ ինքնամաքրվենք. Էդուարդ Շարմազանով
- 21:14 • 09.05.24 Մեր երկրի հոգին և մարմինը պահանջում են՝ այս գրասենյակը զբաղեցնողը պետք է փոխվի, իրենց երդումը խախտել են. Րաֆֆի Հովհաննիսյան
- 19:18 • 09.05.24 Նիկոլ Փաշինյան,1 ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու․ Բագրատ Սրբազան
- 10:44 • 09.05.24 Փաշինյանը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի
- 20:40 • 08.05.24 Եթե հարթակն ու հրապարակը որակյալ լինեն, իշխանությունը կգնա կամ երկխոսության, կամ զիջումների և հեռացման․ Վահե Հովհաննիսյան
- 17:19 • 08.05.24 Կոնվերս Բանկը ներկայացրել է Converse Markets արտարժույթի փոխարկման առցանց հարթակը
- 16:15 • 07.05.24 Կաթողիկոսն առաջնորդում է քաղաքական շարժում, թիվ մեկ շահառուն Ռոբերտ Քոչարյանն է․ Նիկոլ Փաշինյան
- 15:57 • 07.05.24 4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան
- 14:48 • 07.05.24 Եթե ռուսական ալիքները շարունակեն այսպես, իրենց հեռարձակումը կարգելվի. Փաշինյան
- 14:24 • 07.05.24 Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան
- 14:19 • 07.05.24 Շարժման գծին աջակցում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ում ձայնագրել են, ո՞վ ասաց՝ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, նրան հիմա օգտագործում են որպես գործակալ․ Փաշինյան
- 13:14 • 07.05.24 Տավուշում սահմանազատման նպատակն է՝ անիրագործելի դարձնել պшտերազմը. 90 տոկոսն արված է. Փաշինյան
- 13:13 • 07.05.24 Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան
- 13:03 • 07.05.24 Արտահերթի պայման կա՝ Փաշինյանը չպետք է մնա իբրև վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան
- 12:28 • 07.05.24 Նպատակն է ունենալ ծայրագավառ՝ գավառապետով. այս շարժումն ուղղորդվում է Ռուսաստանի կողմից. Արթուր Հովհաննիսյան
- 11:56 • 07.05.24 Օդից վերցրած հայտարարությունն ու պնդումը մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
- 20:49 • 06.05.24 Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
- 16:14 • 06.05.24 Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն,10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթի՝ հաղթենք. Ալեն Սիմոնյան
- 15:01 • 06.05.24 Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ Ավինյան
- 15:01 • 06.05.24 Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում, նրանք այստեղ չեն. Ալեքսանյան
- 11:47 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 11:46 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 11:49 • 02.05.24 Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
- 11:08 • 02.05.24 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
- 10:59 • 02.05.24 Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
- 10:58 • 02.05.24 Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
- 10:48 • 02.05.24 Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
- 20:36 • 01.05.24 Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Գիտություն/տեխնիկա 15:50 • 12/05 ԱՄՆ-ում կյանքից հեռացել է տղամարդը, որին աշխարհում առաջին անգամ բարեհաջող խոզի երիկամ էր փոխպատվաստվել Տղամարդը, որն աշխարհում առաջինն էր ենթարկվել գենետիկորեն ձևափոխված խոզի երիկամի փոխպատվաստման բարեհաջող վիրահատությանը, մահացել է: Դա տեղի է ունեցել ԱՄՆ-ում՝ վիրահատությունից մոտ երկու ամիս անց, հայտնում է CBS News-ը՝ վկայակոչելով Մասաչուսեթսի հիվանդանոցը։
-
Իրադարձային 14:26 • 12/05 Բոլորին հրավիրում եմ 18:30-ին Հանրապետության հրապարակ՝ կարևոր հանրահավաքի, կարևոր ուղերձների․ Բագրատ Սրբազան Բոլորին հրավիրում եմ 18:30-ին Հանրապետության հրապարակ՝ կարևոր հանրահավաքի, կարևոր ուղերձների. այս մասին լրագրողներին ասել է Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այն բանից հետո, երբ մասնակցել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում մատուցված Սուրբ պատարագին:
-
Սպորտ 11:30 • 12/05 Անչելոտին պատասխանել է Մբապեի հավանական տրանսֆերի մասին հարցին «Այս պահին սա ինձ հետաքրքրող թեմա չէ։ Մենք դեռ շատ չլուծված հարցեր ունենք։ Մենք այսօր խաղացինք, և այժմ ժամանակն է տոնել տիտղոսը մեր երկրպագուների հետ: Սրանից հետո մենք դեռ շատ խաղեր կունենանք։ Մինչև հունիսի 1-ը մտածելու շատ բան ունենք, իսկ մինչ այդ ես ոչինչ չունեմ ասելու Մբապեի մասին»,-ասել է նա:
-
Քաղաքականություն 10:52 • 12/05 Մենք կարող ենք 6 տարի հանդուրժել այս աննnրմալ կյանքը, բայց վախենում կամ ալարում ենք հաջողության համար մի քանի օրից ավելի պայքարել. Վահե Հովհաննիսյան «Մեր պատմությունը մեզ պետք է հուշած լինի, որ երկու օրում միայն գաղթ ու էթնիկ զտում է լինում։ Լաչինն ու Դեր Զորը մի բան մեզ պետք է հասկացրած լինեին։ Հաջողության համար ժամանակ է պետք։ Ընդ որում հենց տրամադրավես երկարաժամկետ պրոցեսի՝ հոգեբանորեն և մենեջմենթի առումով, հաջողությունը կգա շատ ավելի շուտ»։
-
Իրադարձային 10:19 • 12/05 Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Երկրորդ Ծաղկազարդը Երկրորդ Ծաղկազարդն արդեն համբարձված Քրիստոսի՝ Վերին Երուսաղեմ մտնելու հիշատակն է, երբ Նրան ցնծությամբ դիմավորում էին հրեշտակները: Ավանդության համաձայն՝ մի հրեշտակ ամեն օր այցելում էր վիրապում բանտարկված Ս. Գրիգոր Լուսավորչին:
-
Իրադարձային 12:52 • 12/05 Մյասնիկյան պողոտայում բախվել են Tesla-ն, Toyota Highlander-ը, Mercedes-ն ու Ford Fusion-ը Tesla-ն վարել է Երևանի բնակիչ 30-ամյա Միլենա Սանամյանը, Mercedes-ը վարել է Շիրակի բնակիչ 27-ամյա Էդիկ Արիստակեսյանը, Ford Fusion-ը` Երևանի բնակիչ 31-ամյա Կարո Նաղդալյանը, Toyota Highlander-ը`Երևանի բնակիչ 28-ամյա Գուրգեն Սահակյանը:Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
-
Իրադարձային 13:47 • 12/05 Բելգորոդում, ուկրաինական հարվածի հետևանքով, 10-հարկանի շենք է փլուզվել. կան զոհեր (տեսանյութ) Ռուսաստանի Բելգորոդ քաղաքում, ուկրաինական հարվածի հետևանքով 10-հարկանի բնակելի շենքը մասնակի փլուզվել է, հաղորդվել է զոհերի և վիրավորների մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը: Փրկարարները փլատակներից ողջ դուրս են բերել 12 մարդու, հայտնել են ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունից։
-
Իրադարձային 11:00 • 12/05 Երևանում ծառերը տապալվել են` վնասելով ավտոմեքենաներ և էլեկտրական լարեր (լուսանկարներ) Ժամը 02:50-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգիշտի փողոցում՝ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ, ծառը կոտրվել ու տապալվել է՝ մասամբ փակելով ճանապարհը:
-
Քաղաքականություն 15:06 • 11/05 Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա․ Սամվել Բաբայան Այո վարչապետը պետք է հեռանա, տա հրաժարական, գնանք նոր ընտրությունների, այդ մասին ես դեռ ասել եմ նոյեմբեր-դեկտեմբերին։ Թե ես ում եմ տեսնում որպես թեկնածու՝ շատ քիչ է, հասարակությունը պետք է ձևավորի։
-
Քաղաքականություն 14:40 • 11/05 Մենք ո՞ր ճանապարհով ենք գնում, արևմտյա՞ն՝ Թուրքիա-Կովկաս-Կենտրոնական Ասիա, թե Ռուսաստան-Իրան-Հայաստան-Վրաստան, դրանից է նաև կախված, թե Արցախի հարցը ինչպես կլուծվի․ Սամվել Բաբայան Սա մեկ խնդիր, երկրորդ խնդիրը պետք է մենք ձևավորենք՝ Իրան-Հայաստան-Վրասան-Ռուսաստան, ո՞ր ճանապարհն ենք ընտրում։
-
Իրադարձային 13:25 • 11/05 Երևանում սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ Հանրապետության տարածքում` մայիսի 11-ի ցերեկը, 12-16-ին՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։
-
Իրադարձային 12:02 • 11/05 Շնորհիվ Բագրատ Սրբազանի և նրա առաջնորդած պայքարի, հայերեն «Սրբազան» տիտղոսն այլևս մուտք է գործել ադրբեջաներեն. Վարդան Ոսկանյան «Շնորհիվ Բագրատ Սրբազանի և նրա առաջնորդած պայքարի, հայերեն «Սրբազան» տիտղոսն այլևս մուտք է գործել ադրբեջաներեն՝ համալրելով այս լեզվում հայերենից փոխառությունների առանց այն էլ շոշափելի շերտը»,- գրել է նա։
-
Իրադարձային 12:29 • 11/05 Երեխաները նստելու տեղ չունե՞ն. Փաշինյանն Էջմիածնում դպրոցի մարզասրահ է այցելել (տեսանյութ) «Այս տարի երկրորդ անգամ եղա Էջմիածին քաղաքի «Երվանդ Օտյանի» անվան թիվ 7 հիմնական դպրոցի նորակառույց մարզադահլիճում, որտեղ իրականացվել են արձանագրված թերությունների վերացման աշխատանքներ»:
-
Իրադարձային 10:15 • 11/05 Ոստիկանությունն առավոտյան Էջմիածնից ցուցարարների է բերման ենթարկել (տեսանյութ) Հիշեցնենք, որ նախօրեին Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակում հայտարարել էր անհնազանդության ակցիաներ սկսելու մասին, կոչ էր արել դասադուլ և գործադուլ անել։ Միաժամանակ ԱԺ 2 ընդդիմադիր խմբակցությունները սկսում են վարչապետի իմպիչմենտի գործընթաց Ազգային ժողովում։
-
Քաղաքականություն 22:23 • 06/05 Մոտ 35 հազար գերմանացի զինվnր պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնության հասնել դաշնակիցներին․ Շոլց Ինչպես հաղորդել է Գերմանիայի կաբինետի մամուլի ծառայությունը, Լատվիայում Բալթյան երկրների կառավարությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Շոլցն ասել է, որ Գերմանիայի զինված ուժերը կենտրոնացած են լ
-
Ժամանց 16:49 • 09/05 Ինդոնեզիայի բնակիչն ամուսնությունից 12 օր անց բացահայտել է, որ «կինը» տղամարդ է Ինդոնեզիայի բնակիչը շոկի է մատնվել՝ պսակադրությունից 12 օր անց բացահայտելով, որ իր «կինը» իրականում տղամարդ է 26ամյա ամուսինը ոստիկանություն է կանչել Այս մասին գրում է Oddity CentralըՊարզվել է, որ տղամար
-
Մամուլի տեսություն 10:48 • 09/05 Ցանկացած հոգևորական պետք է առաջնորդվի Սուրբ գրքի պատվիրաններով. Կոտայքի թեմի առաջնորդը բացասական տեսակետ է հայտնել շարժման մասին. «Հրապարակ» «Հրապարակ»ի զրուցակիցն է Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը։ Աստված օգնական, սրբազան հայր։ Ինչպե՞ս եք վերաբերվում Բագրատ Սրբազանի գործունեությանը, ինչո՞ւ եք լռում, երբ գրեթե բ
-
Քաղաքականություն 18:37 • 10/05 Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակն է․ այդպես էլ շարունակվելու է․ Ալիև Այստեղ խոսելու իրավունքը մեզ է պատկանում, մենք առաջատար պետությունն ենք Կովկասում, մենք առաջատար պետություն ենք տնտեսական, քաղաքական, ռազմական առումներով, բոլոր առումներով, բոլորը պետք է հաշվի նստեն մեզ հետ։
-
Քաղաքականություն 15:40 • 06/05 Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը՝ ՔՊ բարձրաստիճան անդամների՝ իրեն միանալու մասին «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը: Տխուր է արձանագրել այն փաստը, որ սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին»,-ի պատասխան «Արմենպրես»-ի հարցի՝ նշեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
-
Տնտեսություն 17:31 • 08/05 ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվածի ծրագիրը (տեսանյութ) Նոր ասֆալտբետոնե պատվածքով ճանապարհի շնորհիվ կկրճատվի Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը, ներկայիս մեքենաների 50 կմ/ժ միջին արագությունն էլ կբարձրացվի մինչև 100 կմ/ժ-ի։
-
Տնտեսություն 13:52 • 08/05 Կրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունը «Ընդհանուր առմամբ, ինտեգրացիոն գործընթացն ինքնին շատ հաջող է, և այն ապահովում է առաջադեմ զարգացում մասնակից երկրների համար: Դա գիտեն մասնակից երկրները, և, անշուշտ, այս ինտեգրացիոն գործընթացի դերը ԵԱՏՄ երկրների ՀՆԱ-ի տարեկան աճի տեմպերում շատ ու շատ նկատելի է»,- պարզաբանել է Պեսկովը։
Քաղաքականություն
-
12:11 • 12.05.24 Լիտվայում նախագահական ընտրություններ են
Իրավունք
-
13:39 • 11.05.24 ՌԴ-ում ձերբակալվել է Տիգրան Ուրիխանյանը
Սպորտ
-
16:54 • 12.05.24 Այսօր Մբապեն իր վերջին տնային հանդիպումը կանցկացնի ՊՍԺ-ի կազմում
-
13:57 • 12.05.24 «Ռեալ»-ը ստացել է Լա լիգայի չեմպիոնի գավաթը
-
11:30 • 12.05.24 Անչելոտին պատասխանել է Մբապեի հավանական տրանսֆերի մասին հարցին
Իրադարձային
-
16:17 • 12.05.24 Խարկովի մարզից ավելի քան 4,000 բնակիչ է տարհանվել
Մշակույթ
-
10:51 • 08.05.24 Քանյե Ուեսթը կարող է համերգ տալ Ռուսաստանում
Ժամանց
-
16:13 • 09.05.24 ՌԴ-ում ռեփեր Օքսիմիրոնի նկատմամբ հետախուզում է հայտարարվել