Vbet ՀՊԼ․ Փյունիկը խոշոր հաշվով հաղթանակ տարավ Գյումրիում

19:29 • 20.05.21

Vbet ՀՊԼ 24-րդ տուրի շրջանակում «Շիրակը» սեփական հարկի տակ ընդունել էր «Փյունիկին»։ Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 1-5 հաշվով։

Առաջին խաղակեսից հետո երևանյան թիմն արդեն հաղթում էր 3-0 հաշվով․ գոլերով աչքի ընկան Կարաբալյոն, Կոժուշկոն և Հարությունյանը։ Երկրորդ խաղակեսում տանտերերը կարողացան մեկ գնդակ հետ բերել՝ հյուրերի ֆուտբոլիստ Գոնչարի ինքնագոլի շնորհիվ։

Սակայն «Փյունիկն» այօրվա խաղում անկասելի էր․ Չիլոյանն ու Ավանեսյանը ևս մեկական գոլ խփեցին և ձևակերպեցին հանդիպման վերջնահաշիվը։

Այս խաղից հետո տանտերերը 13 միավորով զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը, իսկ հյուրերը՝ 25 միավորով 7-րդ։