«2 տարի է՝ ծածկադմփոց է արվում Գեղարոտ գետի վրա կառուցված երկու փոքր ՀԷԿ-երի գործունեության դադարեցման վերաբերյալ գործը»․ բողոքի ակցիա՝ Կառավարության դիմաց (տեսանյութ)

Կառավարության շենքի մոտ տեղի ունեցավ բողոքի ակցիա, որի մասնակիցները Արագածոտնի մարզի Գեղարոտ գետահովտի տարածքում գտնվող Արագած, Ծաղկաշեն, Քուչակ, Վարդենուտ, Արայի, Ափնա և Հարթավան գյուղերի բնակիչներն են։ Նրանք ներկայացնում են, թե ինչպես 2 տարի ծածկադմփոց է արվում Գեղարոտ գետի վրա կառուցված երկու փոքր ՀԷԿ-երի գործունեության դադարեցման վերաբերյալ գործը:









