«Պատիվ ունեմ» դաշինքը ակցիա էր կազմակերպել՝ ի նշան Փաշինյանի կողմից եռակողմ հայտարարության ստորագրման դեմ բողոքի (տեսանյութ)
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Պատիվ ունեմ» դաշինքի հանրահավաքը՝ ի նշան Փաշինյանի կողմից եռակողմ հայտարարության ստորագրման դեմ բողոքի։
Ակցիայի մասնակիցները 1 օր ժամանակ տվեցին ԱԳ նախարար Արա Այվազյանին, որպեսզի վերջինս ընդունի իրենց բացատրի փաստաթղթի հետ կապված գործընթացները, նոր հրաժարական տա:
Հիշեցնենք, որ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Տելեգրամի իր ալիքում հրապարակել է հայտարարության լուսանկար, որը պատրաստվում է ստորագրել Նիկոլ Փաշինյանն Ալիևի հետ։ Փաստաթղթի ստորագրումը Կառավարության նիստի ժամանակ հաստատել է նաև Նիկոլ Փաշինյանը։











