Նիկոլա Սարկոզիի դեմ ևս մեկ դատավարություն է սկսվել՝ ընտրարշավի անօրինական ֆինանսավորման մեղադրանքով  

21:10 • 20.05.21

 

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի դեմ կրկին դատավարություն է ընթանում՝ 2012 թվականին իր նախընտրական քարոզարշավի անօրինական ֆինանսավորման մեղադրանքով:

Ինչպես փոխանցում է BBC News-ը, Սարկոզին, որը հերքում է իր դեմ ներկայացված մեղադրանքը, մեկն է 13 անձանցից, որոնք մեղադրվում են նույն գործով: Ըստ մեղադրանքի՝ նրանք մեղադրվում են քարզարշավի շրջանակում տասնյակ միլիոնավոր եվրո ծախսելու և դա քողարկելու նպատակով PR ընկերության վարձելու մեջ:

Սա ֆրանսիացի գործչի վերջին դատավարությունն է իր հանդեպ բացված քրեական գործերով: Այս տարի ավելի վաղ նրան մեղավոր են ճանաչել կոռուպցիոն գործով:  

Այս գործով 66-ամյա Սարկոզիին սպառնում է մեկ տարվա ազատազրկում և մինչև 3750 եվրոյի տուգանք: