«Շան գլուխը թաղված է փաստաթղթի գաղտնի մասում, Նիկոլից ամեն ինչ սպասելի է». Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)

17:46 • 20.05.21

Մենք տեսանք, որ նոյեմբերի 10-ից հետո յուրաքանչյուր ժամ, յուրաքանչյուր օր աշխատեց մեր պետության, մեր ժողովրդի ու Արցախի դեմ և հենց դրանով էր պայմանավորված, որ մենք դեմ էինք արտահերթին և «Հայրենիքի փրկության շարժումը» բացառապես հրաժարականի օրակարգ էր ուզում: Բայց մեր կամքից հակառակ օրակարգ է մտել արտահերթ ընտրությունների հարցը, բայց սա չի նշանակում, որ պետք է միայն արտահերթ ընտրություններով զբաղվենք և երբ տեսնում ենք, որ այս մարդը գաղտնի պայմանավորվածություն ունի, պետք չէ «նստել թախտին, սպասել բախտին»: Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում Լիլիթ Թումանյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:

«Եթե Միքայել Մինասյանի արձանագրումը չլիներ, ապա կապիտուլյանտը դժվար թե խոսեր այս փաստաթղթի մասին: Սա խոսում է այն փաստի մասին, որ մենք պետք է արթնանանք և հնարավորինս թույլ չտանք գաղտնի, ստվերային բանակցություններ, գաղտնի, ստվերային պայմանավորվածություններ, հրապարակային փաստաթուղթ և ոչ միայն հրապարակային մասի, այլ նաև գաղտնի մասի հրապարակում: Մենք պետք է պահանջենք այս փաստաթղթի փակ հատվածի մասին, որովհետև «շան գլուխը թաղված է լինելու այդ գաղտնի մասում», Նիկոլից ամեն ինչ սպասելի է»,-ասաց նա:

Էդուարդ Շարմազանովը խոսեց նաև այն տարածվող լուրերի մասին, թե սահմանազատումները տեղի են ունենալու ԽՍՀՄ քարտեզներով և շեշտեց, որ այդ քարտեզները մեզ համար որևէ իրավական ուժ չունեն:

«Այսօրվա Ադբեջանը Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը չէ, հետևաբար ԽՍՀՄ քարտեզները հայ-ադրբեջանական սահմանային դեմարկացիոն գիծը սահմանելու համար որևէ իրավական ուժ չունեն: Մենք ասում ենք, որ սա իշխանության պայքար չէ, ամեն օր այս կապիտուլյանտ իշխանության մնալը մեր հայրենիքն է մասնատում»:  

Մանրամասները՝ տեսանյութում։