Մենք իրականում պարտվել ենք ոչ թե Ադրբեջանին, այլ քաղաքական մտքի տհասության պատճառով ինքներս ենք այդ պարտությունը բերել մեր գլխին. Լևոն Տեր-Պետրոսյան
Ilur.am-ը հրապարակել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի «Փաշինյանն, իրոք, պարտության միակ պատասխանատուն չէ» վերտառությամբ հոդվածը, որում վերջինս անդրադարձել է 2020-ի պատերազմում հայկական կողմի կրած պարտության պատասխանատվությանը: Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
Ընդդիմադիր ուժերի մեծամասնության գլխավոր թեզն այն է, որ ղարաբաղյան վերջին պատերազմում կրած պարտության միակ պատասխանատուն և միակ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է: Այդ թեզի լավագույն ձևակերպումը տրված է «Հայրենիքի փրկության շարժման խորհրդի» անցյալ տարվա դեկտեմբերի 3-ի հայտարարության մեջ. «Նիկոլ Փաշինյանը և նրա վարչախումբը, ըստ էության, երկիրը տարան կապիտուլյացիայի՝ համայն հայ ժողովրդին կանգնեցնելով լրջագույն կորուստների առջև, փոշիացնելով տասնյակ տարիների մեր համազգային ձեռքբերումները, տևական ժամանակով խոցելի դարձնելով ազգային անվտանգությունը: Կատարվածն ազգային աղետ է և դավաճանություն...»:
Այս գնահատականի հետ կարելի էր լիովին համաձայնել, եթե այն կեսճշմարտություն չլիներ, և հայտարարությունը ստորագրած ուժերը խոստովանեին նաև, որ Նիկոլ Փաշինյանը հենց իրենց ստեղծածն է, իրենց կրեատուրան: 1997 թվականից ի վեր՝ Հայաստանի բոլոր կուսակցությունները, բացի ՀՀՇ-ից, վիժեցնելով փոխզիջումային լուծման ամենանպաստավոր հնարավորությունը, որդեգրեցին ստատուս-քվոյի պահպանման ու փոխզիջումների մերժման կործանարար ուղեգիծը: Այն դարձավ ՀՀ հաջորդ վարչախմբերի պետական մակարդակի բարձրացված քաղաքականություն, հասցնելով այն աղետին, ինչում նրանք այսօր մեղադրում են միայն Փաշինյանին:
Պատասխանատվության իր բաժինն ունի նաև, այսպես կոչված, ազգի վերնախավը՝ էլիտան, այն է՝ մտավորականության, քաղաքագետների, վերլուծաբանների, լրագրողների, ակադեմիական գիտնականների, բուհական պրոֆեսուրայի ճնշող մեծամասնությունը և Սփյուռքի գրեթե բոլոր ազգային կառույցների առաջնորդները: Մի խոսքով` ողջ այն ուժերը, որոնք հայդատականությունը, պահանջատիրությունը և ոչմիթիզականությունը դարձրել էին հայության ազգային դավանանքը, ընդ որում, նույնքան անքննելի, որքան Աստվածաշունչը: Պատկերավոր ասած՝ թվարկածս բոլոր ուժերը, Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ դերակատարությամբ, փայլուն կերպով իրականացրին Վազգեն Սարգսյանի երկու «պատվիրանները».
ա. «Արյունով նվաճված հողը թղթով չեն հանձնում» — այսինքն՝ հանձնում են ավելի մեծ արյունով, ինչը և տեղի ունեցավ:
բ. «Փոխզիջման կգնանք այն ժամանակ, երբ հարկադրված կլինենք» — իսկ հարկադրված լուծումը ոչ այլ ինչ է, եթե ոչ կապիտուլյացիա, ինչը նույնպես իրականություն դարձավ:
Արդարացի լինելու համար, պարտքս եմ համարում նշել, որ, ի պատիվ իրեն, Վազգենը, թեև ուշացած, զգաց իր սխալը և փորձեց այն ուղղել Կարեն Դեմիրճյանի հետ կնքած դաշինքի միջոցով: Հավատացած եմ, որ այդ դաշինքը, Վազգեն Սարգսյանի կողմից իր սխալի վերագնահատմամբ, զուգակցված Կարեն Դեմիրճյանի իմաստնությամբ, կարող էր ղարաբաղյան կարգավորման գործընթացը վերադարձնել իրատեսական հուն: Սակայն Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը վերջ դրեց այդ հուսադրող զարգացմանը:
Ինչ վերաբերում է ժողովրդին, որի անունից են, իբրև թե, հանդես գալիս վերը նշված ուժերը, իսկ վերջինիս կողմից մերժվելու պարագայում կշտամբում նրան անհասկացողության, տգիտության և անտարբերության մեջ, պետք է մեկանգամընդմիշտ հասկանալ՝ ժողովուրդը մեր երկրին բաժին ընկած աղետում ոչ մի մեղք չունի: Ավելին, հենց ինքն է դրա ծանրագույն հետևանքների անմիջական ու միակ կրողը: Ժողովրդի առջև պետք է միայն գլուխ խոնարհել. հանուն Արցախի ազատագրման նա գնաց հսկայական զոհողությունների, անտրտունջ կրեց լիակատար շրջափակման, Հայաստան մտնող գազամուղի և երկաթգծերի պարբերական պայթեցումների պատճառած անտանելի զրկանքները և, ամենակարևորը, զոհաբերեց տասնյակ հազարավոր իր զավակների կյանքը:
Հակառակ թե՛ իշխանական և թե՛ քաղաքական շրջանակներից հնչեցվող անարդարացի քննադատությունների, պարտության մեջ որևէ մեղք չունի նաև մեր բանակը: Իշխանությունների վարած հանցավոր քաղաքականության հետևանքով նա ստիպված եղավ խիզախաբար մարտնչել թվաքանակով և գերժամանակակից սպառազինությամբ իրեն բազմիցս գերազանցող հակառակորդի դեմ և մինչև վերջ անձնվիրաբար կատարեց իր պարտքը հայրենիքի հանդեպ:
Վերոշարադրյալի ողջ իմաստն այն է, որ մենք իրականում պարտվել ենք ոչ թե Ադրբեջանին, այլ քաղաքական մտքի տհասության պատճառով ինքներս ենք այդ պարտությունը բերել մեր գլխին:
Ինչևիցե, այս ամենն արդեն պատմություն է՝ ենթակա ցանկացած մեկնաբանության, որի իրավունքն ունի յուրաքանչյուր ոք: Խնդիրը, սակայն այն է, թե ինչպիսի դասեր պետք է քաղել պատմությունից: Դժբախտաբար, թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում տիրող ետպատերազմյան հռետորաբանությունը կրկին հագեցած է արտաքին աշխարհից աջակցության սին ակնկալիքներով, Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ շարունակվող հոխորտանքներով ու վրեժխնդրության անլուրջ, եթե ոչ վտանգավոր սպառնալիքներով: Նախընտրական քարոզարշավի ընթացքում այդ միտումն, անկասկած, ավելի է ուժգնանալու, ինչը դասեր քաղելու առումով ամենևին հույսեր չի ներշնչում: Իսկ դա նշանակում է, որ մեր ժողովրդին դեռևս սպասում են նորանոր կորուստներ և նորանոր հիասթափություններ:
Իմ կյանքում ես միայն մի քանի խորաթափանց մարդկանց եմ հանդիպել, որոնք դեռևս տասնյակ տարիներ առաջ, Խորհրդային ժամանակներում, Հայաստանի ապագան պատկերացրել են մեր նախկին սխալները չկրկնելու և հարևան ժողովուրդների հետ հաշտ ու խաղաղ ապրելու հեռանկարում: Դրանք են՝ առաջին հերթին, անշուշտ, համալսարանական տարիների իմ դասախոս Ռաֆայել Իշխանյանը, իսկ հետագայում՝ անվանի և վաստակաշատ պատմաբաններ Լևոն Խաչիկյանը, Հակոբ Փափազյանը, Գագիկ Սարգսյանը, Հրաչ Բարթիկյանը, Վլադիմիր Բարխուդարյանը, Աշոտ Հարությունյանը, Վահան Բայբուրդյանը, Էդուարդ Զոհրաբյանը և երաժշտագետ Նիկողոս Թահմիզյանը: Վստահ եմ, որ ուրիշները նույնպես իրենց շրջապատում ճանաչել են այսպիսի մտածողություն ունեցող հեղինակավոր անձանց:
Իսկ ավելի վաղ անցյալում, հայ-թուրքական հարաբերություններում զգուշավորություն և խոհեմություն դրսևորելու հորդորներով քաջություն են ունեցել հրապարակավ հանդես գալ միայն հատուկենտ մարդիկ, մասնավորաբար՝ Պոլսո պատրիարք Մաղաքիա Օրմանյանը, ինչի պատճառով 1908 թվականին, հայ հեղափոխականների գրգռությամբ, գահընկեց է արվել: Հաջորդը, թերևս, Հովհաննես Քաջազնունին է, որը, սակայն, անցյալի սխալներին հրապարակավ և ավելի հիմնավոր կերպով անդրադարձել է հետին թվով՝ Առաջին հանրապետության կործանումից հետո, ինչն, այնուամենայնիվ, չի նվազեցնում դրա արժեքը:
Անշուշտ, հայ քաղաքական մտքի սնանկության և դրա ողբերգական հետևանքներն ըմբռնելու առումով անհնար է չգնահատել նաև մեծանուն պատմաբաններ Լեոյի, Դավիթ Անանունի, Լևոն Չորմիսյանի հիմնարար աշխատությունները, իսկ գեղարվեստական գրականության մեջ՝ Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» և Գուրգեն Մահարու «Այրվող այգեստաններ» հանճարեղ, բայց հանիրավի քարկոծված վեպերը:
Ղարաբաղյան շարժման ակտիվիստները և «Ղարաբաղ» կոմիտեի անդամները 1965 թվականի ազգային զարթոնքի սերնդից էին և, ըստ էության, սնված էին այդ շրջանում տիրապետող դարձած հայդատական-պահանջատիրական գաղափարներով, գլխավոր կարգախոս ունենալով «հողերը, հողերը» վանկարկումը: Այդ պատճառով, երբ Վազգեն Մանուկյանը, 1988-ի առաջին հանրահավաքներից մեկում հայտարարեց, որ «չկան մշտական բարեկամներ և մշտական թշնամիներ», դա ռումբի ազդեցություն գործեց թե՛ ցուցարարների, թե՛ մանավանդ, այսպես կոչված, նոմենկլատուրային մտավորականության շրջանում: Ավելի ցնցող էր Ռաֆայել Իշխանյանի «Երրորդ ուժի բացառումը» հոդվածի հրապարակումը: Հաջորդը 1989թ. հունիսին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նիստում իմ ունեցած ելույթն էր, իսկ դրանից հետո Կտրիճ Սարդարյանի նույնաբնույթ հրապարակումները
Հանրությունն աստիճանաբար սկսեց ընկալել իրատեսության, պատրանքներից հրաժարվելու վրա հիմնված այս նոր մտածողությունը, իսկ նոմենկլատուրային մտավորականության շրջանակները՝ Սիլվա Կապուտիկյանի, Լենդրուշ Խուրշուդյանի և Զորի Բալայանի գլխավորությամբ, ընդարձակ հրապարակումներով կատաղի պայքար ծավալեցին դրա դեմ: Նույնպիսին էր նաև Սփյուռքի հայդատական ուժերի արձագանքը: Սակայն «Ղարաբաղ» կոմիտեի վայելած անվերապահ հեղինակության պատճառով այս ամենը որևէ ազդեցություն չգործեց հանրության վրա, ինչի վկայությունն է այն, որ թե՛ Սիլվա Կապուտիկյանը, թե՛ Լենդրուշ Խուրշուդյանը, թե՛ Զորի Բալայանը 1990թ. մայիսին կայացած Գերագույն Խորհրդի ընտրություններում, քվեների հսկայական տարբերությամբ, պարտվեցին Հայոց Համազգային Շարժման թեկնածուներին:
1990-1998 թվականներին պահանջատիրությունը բացարձակապես տեղ չգտավ Հայաստանի իշխանությունների վարած պետական քաղաքականության մեջ: Ամեն ինչ փոխվեց 1998-ի հեղաշրջումից հետո, երբ այն դրվեց հաջորդ իշխանությունների որդեգրած քաղաքականության հիմքում, ինչի կործանարար հետևանքները ես փորձեցի վերհանել սույն հոդվածի հիմնական մասում:
Ուշագրավը և ուրախալին այն է, սակայն, որ, եթե Ղարաբաղյան շարժման սկզբնավորման շրջանում պահանջատիրությունը մերժվում էր հատուկենտ անձանց կողմից, այսօր այդ գաղափարախոսության մերժումը դարձել է նոր սերնդի տասնյակ հազարավոր ներկայացուցիչների հավատամքը: Այս երևույթն, անշուշտ, ներկայիս մռայլ իրականության մեջ որոշ հույս և լավատեսություն է ներշնչում ապագայի հանդեպ:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր

Ալիևն ասաց՝ եթե ՀՀ չընդունի իրենց պայմաններով դելիմիտացիան, խաղաղության պայմանագիր չի լինի․ Փաշինյան

ՔՊ-ն վախեցավ իր անդամներին թողնել քվեարկության, որովհետև մի քանի հոգի կողմ կքվեարկեր. Ա. Մինասյան

Իրավիճակը նման է փակուղայինի, դա մեծացնում է հնարավոր մարտական գործողության հավանականությունը. Տիգրան Աբրահամյան

Լավրովն ակնարկ արեց Բաքվին՝ տեսեք Ուկրաինայում ինչ եղավ, երբ պարտավորություն չկատարեցին․ Կարեն Բեքարյան

Հայաստանը չի բանակցում Լաչինի միջանցքում անցակետ դնելու հարցի շուրջ. Արարատ Միրզոյան

ՔՊ-ին առաջարկել ենք հայտարարել, որ Ալիևը խեղաթյուրում է Պրահայի համաձայնությունը, չեն համաձայնվել․ Արծվիկ Մինասյան

Փաշինյանը դեռ դուրս չի եկել Մոսկվայի ազդեցության գոտուց, վերահսկելու լծակներ դեռ կան․ Վահագն Մելիքյան

Հայաստանի իշխանությունը շպագատ է իջել, բոլորին խոսք է տվել հակասող բաներ. Երվանդ Թարվերդյան

Ինչքան հաճելի է, որ նման դեպքն իրականություն է դառնում. զոհվածի մայրը՝ Աննա Հակոբյանին դիմավորելիս

Դատապարտյալներին տեղափոխող «Ուազիկները» փոխարինել ենք նորմալ, կոնդիցիոներով մեքենաներով. Մինասյան

Արայիկ Հարությունյանն ուզում է փախչել, Արցախի հանձնելը ուրիշի ուսերին թողնելով․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Կայացել է մարշալ Բաղրամյանին նվիրված «Հաղթանակի արվեստը» ֆիլմի պրեմիերան

Ես կաշկանդված եմ. Փաշինյանը՝ «Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում» հայտարարությունն անելու մասին

Մենք պատրաստ ենք մասնակցել Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպմանը. Փաշինյան

1 տարի է՝ իմ տունն ուզում եմ վաճառել, որ հնարավոր է՝ ես էլ բնակարան ձեռք բերեմ, չեմ կարողանում իմ ուզած գնով վաճառել. Փաշինյանը՝ Պապիկյանի գնած տան մասին

Էսկալացիայի հավանականությունը շատ մեծ է և՛ ՀՀ սահմանի երկայնքով, և՛ Լեռնային Ղարաբաղում. Փաշինյան

Մենք ՀԱՊԿ-ին դիմել ենք բոլոր հնարավոր հոդվածներով, բայց մեր գնահատականն այն է, որ ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից. Փաշինյան

Հայաստանում իշխանափոխությունը և վրացական ցույցերը նույն կենտրոնից են կազմակերպված․ Հրանտ Միքայելյան

Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Գևորգ Պետրոսյանի մասնակցությամբ միջադեպից

Պետք է հասկանանք՝ առանց առաջնորդի, որն ազգը տանում է իր հետևից, ոչինչ չի փոխվելու․ Ռուբեն Վարդանյան

Արցախում չկան Բաքվի հետ ինտեգրացիայի կողմնակիցներ, նախագահի հայտարարությունը շատ վտանգավոր էր․ Կարեն Միրզոյան

Սամվել Բաբայանը պատրաստ է Ադրբեջանի հետ ինտեգրացիայի, ասաց բացահայտ, ինքն էլ մարզպետ կլինի․ Տիգրան Քոչարյան

Մարտունու ուսումնարանի դասասենյակներից մեկն այսուհետև կրելու է սերժանտ Յուրի Փահրամազյանի անունը

3 հազար զոհ կտան, կխելոքանան, հողերը կհանձնեն, 2020-ին ասել է Նիկոլի ընտանիքի անդամը․ Ալեն Ղևոնդյան

Ուժգին քամին կաթվածահար էր արել Արմավիր քաղաքի Երևանյան փողոցը

Ինֆորմացիա կա, որ կարմրուկի տարածման օղակում եղել է բուժաշխատող՝ չպատվաստված․ Արսեն Թորոսյան

Հային ոչինչ չի սպառնում, բայց Հայաստանին սպառնում է․ Նիկոլ Փաշինյան

Մեքենայի ղեկին եմ նստել, քշում եմ այն, մեկ էլ «պագրիշկեն» թռնում է․ Նիկոլ Փաշինյան

Ես փախչող չեմ ու ինձ վրա դրված պատասխանատվությունը կրելու եմ մինչև վերջ․ Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը հայի հավաքական կերպարը չէ, նա ընդհանրապես ոչ մի բանի հավաքական կերպար չէ․ Հովհաննես Գալստյան

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն այցելել են Գերմանիայի նախագահի նստավայր

Մեղավոր եմ, որ 2018-ին հավատացի խոստումների, այս իշխանությունը շարունակեց նախկինների արատները․ Րաֆֆի Հովհաննիսյան

Նիկոլ Փաշինյանը՝ կնոջ ու դստեր հետ, ժամանել է Բեռլին

Մեզ ընտրելով քաղաքացիները տնտեսելու են, իրատեսական է դառնալու բնակարան ունենալու երազանքը. Երվանդ Թարվերդյան

Փորձ է արվում վերականգնել խորհրդային ժամանակների դատախազական վերահսկողական գործառույթը․ Մինասյան

Ակնհայտորեն շփոթ կա, այո՛, բայց միգուցե հասկանալի դարձնեիք նախագիծը, նո՞ր բերեիք․ Արթուր Խաչատրյան

Ռուբեն Վարդանյանը հերթական «գաստրալյորն» էր, Արմեն Սարգսյանի նման․ Էդգար Ղազարյան

«Միացյալ Հայաստան»-ի քննարկումները առավել շատ վերաքաղաքական են, հենց դա ինձ գրավեց. կինոռեժիսոր

Հարգանքի տուրք՝ Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին

Ռուբեն Վարդանյանը կարող է իշխանության հավակնել ՀՀ-ում, սցենարներից մեկն է, բայց ոչ հիմա. Կարեն Քոչարյան
-
13:20 • 23.03.23 Ալիևն ասաց՝ եթե ՀՀ չընդունի իրենց պայմաններով դելիմիտացիան, խաղաղության պայմանագիր չի լինի․ Փաշինյան
-
13:20 • 23.03.23 ՔՊ-ն վախեցավ իր անդամներին թողնել քվեարկության, որովհետև մի քանի հոգի կողմ կքվեարկեր. Ա. Մինասյան
-
13:18 • 23.03.23 Իրավիճակը նման է փակուղայինի, դա մեծացնում է հնարավոր մարտական գործողության հավանականությունը. Տիգրան Աբրահամյան
-
10:17 • 23.03.23 Լավրովն ակնարկ արեց Բաքվին՝ տեսեք Ուկրաինայում ինչ եղավ, երբ պարտավորություն չկատարեցին․ Կարեն Բեքարյան
-
17:19 • 22.03.23 Հայաստանը չի բանակցում Լաչինի միջանցքում անցակետ դնելու հարցի շուրջ. Արարատ Միրզոյան
-
12:14 • 21.03.23 ՔՊ-ին առաջարկել ենք հայտարարել, որ Ալիևը խեղաթյուրում է Պրահայի համաձայնությունը, չեն համաձայնվել․ Արծվիկ Մինասյան
-
20:53 • 20.03.23 Փաշինյանը դեռ դուրս չի եկել Մոսկվայի ազդեցության գոտուց, վերահսկելու լծակներ դեռ կան․ Վահագն Մելիքյան
-
20:51 • 17.03.23 Հայաստանի իշխանությունը շպագատ է իջել, բոլորին խոսք է տվել հակասող բաներ. Երվանդ Թարվերդյան
-
14:28 • 17.03.23 Ինչքան հաճելի է, որ նման դեպքն իրականություն է դառնում. զոհվածի մայրը՝ Աննա Հակոբյանին դիմավորելիս
-
14:26 • 17.03.23 Դատապարտյալներին տեղափոխող «Ուազիկները» փոխարինել ենք նորմալ, կոնդիցիոներով մեքենաներով. Մինասյան
-
20:56 • 15.03.23 Արայիկ Հարությունյանն ուզում է փախչել, Արցախի հանձնելը ուրիշի ուսերին թողնելով․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
-
17:17 • 15.03.23 Կայացել է մարշալ Բաղրամյանին նվիրված «Հաղթանակի արվեստը» ֆիլմի պրեմիերան
-
16:56 • 14.03.23 Ես կաշկանդված եմ. Փաշինյանը՝ «Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում» հայտարարությունն անելու մասին
-
16:48 • 14.03.23 Մենք պատրաստ ենք մասնակցել Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպմանը. Փաշինյան
-
14:52 • 14.03.23 1 տարի է՝ իմ տունն ուզում եմ վաճառել, որ հնարավոր է՝ ես էլ բնակարան ձեռք բերեմ, չեմ կարողանում իմ ուզած գնով վաճառել. Փաշինյանը՝ Պապիկյանի գնած տան մասին
-
13:46 • 14.03.23 Էսկալացիայի հավանականությունը շատ մեծ է և՛ ՀՀ սահմանի երկայնքով, և՛ Լեռնային Ղարաբաղում. Փաշինյան
-
13:45 • 14.03.23 Մենք ՀԱՊԿ-ին դիմել ենք բոլոր հնարավոր հոդվածներով, բայց մեր գնահատականն այն է, որ ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից. Փաշինյան
-
20:50 • 13.03.23 Հայաստանում իշխանափոխությունը և վրացական ցույցերը նույն կենտրոնից են կազմակերպված․ Հրանտ Միքայելյան
-
15:24 • 13.03.23 Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Գևորգ Պետրոսյանի մասնակցությամբ միջադեպից
-
14:36 • 10.03.23 Պետք է հասկանանք՝ առանց առաջնորդի, որն ազգը տանում է իր հետևից, ոչինչ չի փոխվելու․ Ռուբեն Վարդանյան
-
20:48 • 09.03.23 Արցախում չկան Բաքվի հետ ինտեգրացիայի կողմնակիցներ, նախագահի հայտարարությունը շատ վտանգավոր էր․ Կարեն Միրզոյան
-
20:49 • 08.03.23 Սամվել Բաբայանը պատրաստ է Ադրբեջանի հետ ինտեգրացիայի, ասաց բացահայտ, ինքն էլ մարզպետ կլինի․ Տիգրան Քոչարյան
-
13:55 • 07.03.23 Մարտունու ուսումնարանի դասասենյակներից մեկն այսուհետև կրելու է սերժանտ Յուրի Փահրամազյանի անունը
-
20:49 • 06.03.23 3 հազար զոհ կտան, կխելոքանան, հողերը կհանձնեն, 2020-ին ասել է Նիկոլի ընտանիքի անդամը․ Ալեն Ղևոնդյան
-
16:01 • 06.03.23 Ուժգին քամին կաթվածահար էր արել Արմավիր քաղաքի Երևանյան փողոցը
-
14:34 • 06.03.23 Ինֆորմացիա կա, որ կարմրուկի տարածման օղակում եղել է բուժաշխատող՝ չպատվաստված․ Արսեն Թորոսյան
-
13:55 • 04.03.23 Հային ոչինչ չի սպառնում, բայց Հայաստանին սպառնում է․ Նիկոլ Փաշինյան
-
13:54 • 04.03.23 Մեքենայի ղեկին եմ նստել, քշում եմ այն, մեկ էլ «պագրիշկեն» թռնում է․ Նիկոլ Փաշինյան
-
13:15 • 04.03.23 Ես փախչող չեմ ու ինձ վրա դրված պատասխանատվությունը կրելու եմ մինչև վերջ․ Նիկոլ Փաշինյան
-
20:48 • 03.03.23 Փաշինյանը հայի հավաքական կերպարը չէ, նա ընդհանրապես ոչ մի բանի հավաքական կերպար չէ․ Հովհաննես Գալստյան
-
17:29 • 03.03.23 Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն այցելել են Գերմանիայի նախագահի նստավայր
-
20:54 • 02.03.23 Մեղավոր եմ, որ 2018-ին հավատացի խոստումների, այս իշխանությունը շարունակեց նախկինների արատները․ Րաֆֆի Հովհաննիսյան
-
16:23 • 02.03.23 Նիկոլ Փաշինյանը՝ կնոջ ու դստեր հետ, ժամանել է Բեռլին
-
12:53 • 02.03.23 Մեզ ընտրելով քաղաքացիները տնտեսելու են, իրատեսական է դառնալու բնակարան ունենալու երազանքը. Երվանդ Թարվերդյան
-
14:47 • 28.02.23 Փորձ է արվում վերականգնել խորհրդային ժամանակների դատախազական վերահսկողական գործառույթը․ Մինասյան
-
14:46 • 28.02.23 Ակնհայտորեն շփոթ կա, այո՛, բայց միգուցե հասկանալի դարձնեիք նախագիծը, նո՞ր բերեիք․ Արթուր Խաչատրյան
-
20:50 • 27.02.23 Ռուբեն Վարդանյանը հերթական «գաստրալյորն» էր, Արմեն Սարգսյանի նման․ Էդգար Ղազարյան
-
15:32 • 27.02.23 «Միացյալ Հայաստան»-ի քննարկումները առավել շատ վերաքաղաքական են, հենց դա ինձ գրավեց. կինոռեժիսոր
-
14:49 • 27.02.23 Հարգանքի տուրք՝ Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին
-
21:08 • 24.02.23 Ռուբեն Վարդանյանը կարող է իշխանության հավակնել ՀՀ-ում, սցենարներից մեկն է, բայց ոչ հիմա. Կարեն Քոչարյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 22:19 • 22/03 Թթվասեր՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերով. 10 նմուշից 4-ում խախտում կա․ hetq.am Մարտի 2-ին «Հետք»-ը փորձաքննության էր ներկայացրել տեղական արտադրության թթվասերի 10 նմուշ։ Նմուշներից 4-ում հայտնաբերվել է խախտում, մասնավորապես՝ աղիքային ցուպիկ և խմորասնկերի բարձր քանակ, գրում է Hetq.am-ը:
-
Իրադարձային 11:25 • 23/03 Թալիշում Ալիևը բառացի ասաց՝ եթե Հայաստանը չընդունի Ադրբեջանի պայմաններով դելիմիտացիան, ոչ մի խաղաղության պայմանագիր էլ չի լինելու․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) ԼՂ էթնիկ զտման ենթարկված Թալիշ գյուղում Ադրբեջանի ղեկավարի ունեցած ելույթն այլ կերպ, քան ագրեսիվ, դժվար է որակել։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
Իրադարձային 13:35 • 23/03 «Բայրաքթար»-ը, որի մասին շատ խոսվեց, իրականում այդքան էլ լավը չէ. Մեդվեդև Ոչ բոլոր արտասահմանյան անօդաչու թռչող սարքերն են կատարյալ, խոսքն այդ թվում թուրքական «Բայրաքթար»-ի մասին է, ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, գրում է rbc.ru-ն:
-
Իրադարձային 19:37 • 22/03 Երասխի հատվածում հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել․ ՀՀ ՊՆ Մարտի 22-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Արշակ Սերյոժայի Սարգսյանը: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից:
-
Իրադարձային 14:51 • 23/03 Հենց որ նրանք հայտնվեցին, միանգամից առաջացան մասշտաբային խնդիրներ. ՌԴ ԱԳՆ-ն՝ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում Արևմուտքի, ԵՄ-ի ներգրավման մասին «Հենց որ նրանք հայտնվեցին, միանգամից առաջացան մասշտաբային խնդիրներ: Խաղաղության և օգնելու ցանկության մասին բոլոր խոսքերի հետևում իրական գործընթացում տեսնում ենք Արևմուտքի հայտարարություններին միանգամայն հակասող բաներ», - ասել է դիվանագետը:
-
Իրավունք 10:15 • 23/03 Եթե Գերմանիան որոշի ձերբակալել Պուտինին, դա հավասարազոր կլինի Ռուսաստանին պատերազմ հայտարարելուն. Մեդվեդև «Որոշ ապուշներ, Գերմանիայի արդարադատության նախարարի նման հիմարներ ասում են. «Դե, եթե նա գա, մենք նրան կձերբակալենք»: Նա կարծես թե փաստաբան է, հասկանու՞մ է, թե դա ինչ է նշանակում», - ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահը։
-
Իրադարձային 20:33 • 22/03 Գյուղի 5 բնակիչ կանգնեցրել են մեքենան և ծեծի ենթարկել վարորդին և ուղևորուհուն Մարտի 21-ին, ժամը 15.00-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են դիմել գլխի և դեմքի վնասվածքով՝ 33-ամյա երիտասարդ, նախաբազկի վնասվածքով՝ 55-ամյա կին:
-
Իրադարձային 14:37 • 23/03 Մոսկվան անհանգստացած է թշնամական հռետորաբանության սրման, ԼՂ-ում միջադեպերի ավելացման և Լաչինի միջանցքի հարցում կողմերի՝ փոխզիջումներին պատրաստակամ չլինելու առնչությամբ. Զախարովա ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովանամենաշաբաթյա ճեպազրույցում, անդրադառնալով հայադրբեջանական կարգավորման գործընթացին, նշել է, որ ռուսական կողմի մոտ ավելանում է անհանգստությունը՝ կապված թշնամական հռետոր
-
Իրադարձային 17:34 • 23/03 Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր լինելու է, նոր էսկալացիա չի լինելու. Նիկոլ Փաշինյան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր լինելու է, և այն հիմնված է լինելու բարձրագույն մակարդակներում ձեռք բերված պաշտոնական հայտարարությունների վրա։ Այս մասին Թվիթերում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը «
-
Իրադարձային 16:10 • 23/03 Ուզում եմ այս հարցը ուղղել հայկական կողմին՝ ինչպե՞ս են նրանք տեսնում ՀԱՊԿ-ի Հայաստան մտնելու գործընթացը, եթե նրանք ֆիքսում են, որը ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից. Զախարովա Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունն այն մասին, որ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այցից անկախ, Երևանը շարունակում է մտածել, որ Հավաքական...
-
Իրադարձային 15:37 • 22/03 Խնդրում եմ տարածեք առանց «փիլիսոփայելու». Աննա Հակոբյանը կրկին հրապարակում է արել կորած զարդի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը ֆեյսբուքյան իր էջում հերթական գրառումն է կատարել«Ժողովուրդ ջան, ամեն հարցի հետ կապված չէ, որ պետք է գեոպոլոտիկ վերլուծություններ անել։ Զարդ է ընդամենը, ինչոր մեկի համար երևի թանկ
-
Իրադարձային 22:19 • 22/03 Թթվասեր՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերով. 10 նմուշից 4-ում խախտում կա․ hetq.am Մարտի 2-ին «Հետք»-ը փորձաքննության էր ներկայացրել տեղական արտադրության թթվասերի 10 նմուշ։ Նմուշներից 4-ում հայտնաբերվել է խախտում, մասնավորապես՝ աղիքային ցուպիկ և խմորասնկերի բարձր քանակ, գրում է Hetq.am-ը:
-
Իրադարձային 10:46 • 22/03 Սոլովյովի հաղորդման ուղիղ եթերում հյուրն ուշագնաց է եղել (տեսանյութ) «Երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդաշարի ուղիղ եթերում հյուրերից մեկը կորցրել է գիտակցությունը և ընկել հատակին. խոսքը ՌԴ Ազգային Հետազոտական Համալսարանի Տնտեսագիտության բարձրագույն Դպրոցի Արևելագիտության դպրոցի ղեկավար Անդրեյ Կարնեևի մասին է:
-
Ժամանց 16:55 • 22/03 18 տարեկանում ծնողների պատճառով բաժանված բրիտանացի զույգը 60 տարի անց կրկին հանդիպել է ու վերջապես ամուսնացել (լուսանկարներ) Բրիտանացի զույգը, որն առաջին անգամ փորձել է ամուսնանալ 1963 թվականին, սակայն բաժանվել է հարսնացուի ծնողների դեմ լինելու պատճառով, ցավոտ բաժանումից վեց տասնամյակ անց ի վերջո ամուսնացել է:
-
Իրադարձային 10:56 • 22/03 Մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս մոլորված զինծառայողը հայտնաբերվել է. ՊՆ Մարտի 22ին ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ Գն, ով մարտի 21ին մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս մոլորվել էր տեղանքում, որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է Այս մասին հաղորդում է ՊՆն Զինծառայ
-
Իրադարձային 11:17 • 22/03 Երկու ռուս զինծառայող գլխի շրջանում վնասվածքներով դիմել է Գորիսի ԲԿ Մարտի 21ի երեկոյան Սյունիքի մարզպետարանի ենթակայության Գորիսի բժշկական կենտրոն է դիմել ազգությամբ ռուս երկու զինծառայող՝ գլխի շրջանում թեթև մարմնական վնասվածքներով ոչ հրազենային։ Այս մասին հաղորդում է մարզպետարանը Ն
-
Ժամանց 15:05 • 22/03 Խաղաղ օվկիանոսում ահռելի կետը հարվածել է նավին. այն 15 րոպեում խորտակվել է, իսկ անձնակազմը` 10 ժամ մնացել բաց օվկիանոսում (լուսանկարներ) Աղբյուրը մանրամասնում է, որ ընկերները՝ 31-ամյա բրիտանացի Ռիկ Ռոդրիգեսի գլխավորությամբ, ծրագրում էին երեք շաբաթվա ընթացքում նավարկել Ռոդրիգեսի 40 մետր երկարությամբ The Raindancer նավով՝ Գալապագոսյան կղզիներից հասնելով մինչև Ֆրանսիական Պոլինեզիա:
-
Իրադարձային 14:20 • 22/03 Ստեփանակերտ-Ղաբալիշեն-Լիսագոր անտառային ճանապարհով տեղի է ունենում քաղաքացիական անձանց և հումանիտար բեռների տեղափոխություն. Արցախի ՆԳՆ -ն՝ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել այն մասին, թե իբր հայկական կողմը՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, զորք և զինամթերք է տեղափոխել ՍտեփանակերտՂաբալիշենԼիսագոր անտառային ճանա
-
Քաղաքականություն 12:38 • 22/03 Հենց հիմա տեղի են ունենում փոփոխություններ, որոնք չէին եղել 100 տարի. մենք միասին առաջնորդում ենք այդ փոփոխությունները. Սի Ծինփինը՝ Պուտինին Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը երեք օր տևած պետական այցի ավարտին, հրաժեշտ տալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ուշագրավ հայտարարություն է արել։ Այս մասին գրում է ՏԱՍՍըՊուտինը դուրս է եկել Կրեմլի մեծ պալատի շքամուտքի մոտ՝
-
Իրադարձային 10:33 • 22/03 Կոչ ենք անում Արցախի ԱԳՆ-ին՝ զերծ մնալ արկածախնդիր նախաձեռնություններից. ԼՂ-ից տեղահանվածների ներկայացուցիչները հայտարարում են՝ կապ չունեն Ալիևին դիմած ՀԿ-ների հետ Մի շարք ՀԿներ հանդես են եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև «Մենք, Արցախի Հանրապետությունից 2020 թվականի պատերազմի և մեր տարածքների բռնազավթման հետևանքով բռնի տեղահանված բնակիչների իրավունքները պաշտ
-
Իրադարձային 19:37 • 22/03 Երասխի հատվածում հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել․ ՀՀ ՊՆ Մարտի 22-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Արշակ Սերյոժայի Սարգսյանը: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից:
-
Իրադարձային 12:11 • 22/03 Ադրբեջանցիները տեղյակ են եղել, որ ռուս զինծառայողները մոտենում են, սակայն նրանց ուղղությամբ կրակահերթեր են արձակել. Տիգրան Աբրահամյանը՝ 2 ռուս զինծառայողի վիրավորման մասին Եղանակային վատ պայմանների հետևանքով մոլորված հայ զինծառայողը վերադարձել է առաջնագծի` մեր վերահսկողության հատված, սակայն դեռ մի շարք հարցերի պատասխան չկա Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմ
-
Իրադարձային 11:59 • 22/03 Ռոբերտ Քոչարյանն իսկապե՞ս առողջական խնդիրներ ունի, թե վախեցած է դատական նիստերից, ժամանակին «տուռնիկից» 10-12 «ժիմ» էր անում․ ՔՊ-ական պատգամավորը՝ Արծվիկ Մինասյանին Պարոն Մինասյան Ձեզ հաջողվե՞ց ճշտել, թե ձեր խմբակցությունից քանի պատգամավոր է անցնում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքով և առհասարակ ձեր քաղաքական թիմից քանի հոգի է անցնում այդ գործով։
-
Իրադարձային 16:11 • 22/03 Հայաստանում ապաստան հայցողների համար նոր կացարան է կառուցվում, շինարարության բյուջեն 1,5 մլն դոլար է ՀՀում ապաստան հայցողների նոր կացարանի շինարարական աշխատանքները այս տարի կհասցվեն ավարտին Կացարանը կառուցվում է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, նախատեսված է մինչեւ 120 ապաստան հայցողի համար Այս մասին հաղորդում է ՀՀ ՆԳՆ
-
Մամուլի տեսություն 10:17 • 18/03 ՔՊ-ն երկու ճանապարհ ունի. ինչ է սպասվում Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթը գրում է «Ինչպես եւ սպասվում էր, քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը երեկ երեկոյան հրաժարական տվեց Իր հեռանալու մասին հայտարարությունը նա արեց Երեւանի քաղաքապետարանում հրավիրած գործակարգավ
-
Սպորտ 21:32 • 18/03 Ըմբշամարտի Մ23 ԵԱ. Մարտին Սիմոնյանը կիսաեզրափակչում է. նրան հաղթած ադրբեջանցին՝ որակազրկված Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Մարտին Սիմոնյանը կիսաեզրափակիչ է դուրս եկել, քանի որ վերջինիս հաղթած ադրբեջանցի ըմբիշը որակազրկվել է վրացի ըմբիշի հետ գոտոմարտի վերջում ծեծկռտուքի համար:
-
Իրադարձային 15:37 • 22/03 Խնդրում եմ տարածեք առանց «փիլիսոփայելու». Աննա Հակոբյանը կրկին հրապարակում է արել կորած զարդի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը ֆեյսբուքյան իր էջում հերթական գրառումն է կատարել«Ժողովուրդ ջան, ամեն հարցի հետ կապված չէ, որ պետք է գեոպոլոտիկ վերլուծություններ անել։ Զարդ է ընդամենը, ինչոր մեկի համար երևի թանկ
-
Իրադարձային 22:19 • 22/03 Թթվասեր՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերով. 10 նմուշից 4-ում խախտում կա․ hetq.am Մարտի 2-ին «Հետք»-ը փորձաքննության էր ներկայացրել տեղական արտադրության թթվասերի 10 նմուշ։ Նմուշներից 4-ում հայտնաբերվել է խախտում, մասնավորապես՝ աղիքային ցուպիկ և խմորասնկերի բարձր քանակ, գրում է Hetq.am-ը:
-
Մամուլի տեսություն 10:19 • 18/03 Քաղաքապետի թեկնածուները. ովքեր կգլխավորեն ցուցակները ընտրությունների ժամանակ. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթը գրում է «Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը անակնկալ հրաժարական ներկայացրեց Երեւանում սպասվում են ավագանու նոր ընտրություններ երբ՝ դեռ պարզ չէ Կլինի արտահերթ, թե հերթական՝ էլի պ
-
Ժամանց 15:05 • 21/03 Չեմ պատրաստվում գումար ծախսել հեղինակությունս մաքրելու համար. Պիկեն «Այն օրը, երբ ես մահանամ, ես հետ կնայեմ և հուսով եմ կմտածեմ, որ արել եմ այն ամենը, ինչ ուզում էի: Ես ուզում եմ հավատարիմ լինել ինքս ինձ: Ես չեմ պատրաստվում գումար ծախսել իմ հեղինակությունը մաքրելու համար: Ինձ ճանաչում են այն մարդիկ, որոնց մասին հոգ եմ տանում և սիրում եմ: Մնացածի մասին չեմ...
-
Իրադարձային 14:56 • 18/03 Ալիևը նշել է՝ որն է «Հայաստանի համար 29,000 քառակուսի կիլոմետր տարածքում հանգիստ ապրելու պայմանը» Եթե Հայաստանը չճանաչի մեր տարածքային ամբողջականությունը, մենք էլ չենք ճանաչի նրանց տարածքային ամբողջականությունը։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Հայաստանի համար 29 հազար քառակուսի կիլոմետր տարածք
-
Սպորտ 12:19 • 17/03 Հայտնի է Հայաստան-Թուրքիայի ֆուտբոլային հանդիպմանը Հայաստանի ազգային հավաքականի ընդլայնված կազմը Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը ներկայացրեց ազգային թիմի ընդլայնված կազմը Թուրքիայի և Կիպրոսի հավաքականների հետ առաջիկա խաղերի համար «Արմենպրես»ի հաղորդմամբ` &
-
Իրադարձային 10:46 • 22/03 Սոլովյովի հաղորդման ուղիղ եթերում հյուրն ուշագնաց է եղել (տեսանյութ) «Երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդաշարի ուղիղ եթերում հյուրերից մեկը կորցրել է գիտակցությունը և ընկել հատակին. խոսքը ՌԴ Ազգային Հետազոտական Համալսարանի Տնտեսագիտության բարձրագույն Դպրոցի Արևելագիտության դպրոցի ղեկավար Անդրեյ Կարնեևի մասին է:
-
Ժամանց 14:27 • 21/03 Երգչուհի Լոլիտան խոստովանել է, որ խաղատանը 1,7 մլն դոլար է կորցրել Միլյավսկայան նշել է, թե ինչպես է կորցրել 1,7 մլն դոլար։ Երգչուհին պարզաբանել է, որ այդ ամբողջ գումարը մեկ օրում չի կորցրել։ Մի անգամ խաղատան տերը մոտեցել է երգչուհուն և պատմել ընդհանուր կորցրած գումարի մասին։ Աստղը մանրամասնել է, որ չի հիշում այն ժամանակահատվածը, երբ կորցրել է միջոցները։
Սպորտ
-
00:15 • 23.03.23 Սա մրցունակ լիգա է․ Ռոնալդուն՝ Սաուդյան Արաբիայի առաջնության մասին
Մշակույթ
-
15:13 • 17.03.23 Մեկնարկել է Հայ կոմպոզիտորական արվեստի 14-րդ փառատոնը
Գիտություն/տեխնիկա
-
16:29 • 15.03.23 Ucom. նոր հավելված, նոր հնարավորություններ