Քթին` օղ, երկար հյուսեր, վառ դիմահարդարում. Քիմ Քարդաշյանը` KKW Beauty-ի նոր ֆոտոշարքում (լուսանկարներ, տեսանյութ)
Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են իսպանացի մոդել Սիթա Աբելանի ոճավորմամբ՝ կիրառելով KKW Beauty ապրանքանիշի արտադրանքները, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը։
Լուսանկարները հրապարակվել են այն բանից հետո, երբ հաստատվել էր, որ 40-ամյա աստղը Քանյե Ուեսթից բաժանվելուց հետո դեռևս նոր հարաբերությունների պատրաստ չէ։
Լուսանկարներում KKW Beauty, KKW Fragracne և SKIMS ապրանքանիշերի հիմնադիր և սեփականատեր Քիմ Քարդաշյանը ներկայացել է KKW Beauty ապրանքանիշի արտադրանքով արված դիմահարդարմամբ, հյուսված մազերով և քթին ամրացված օղով։ Լուսանկարների մի մասում նա կրում է ծաղկավոր զգեստ, իսկ մյուս մասում ներկայացել է Ժան Փոլ Գոտյեի մոդելավորած կաշվե զգեստով։
Լուսանկարներին կից Քիմը գրել է․ «Ես ֆոտոշարք եմ ստեղծել Սիթայի հետ՝ օգտագործելով KKW Beauty ապրանքանիշի արտադրանքները։ Լուսանկարները, ոճավորումը և մտահաղացումը` Սիթա Աբելանի։ Հետևե՛ք KKW Beauty ապրանքանիշի էջին՝ բոլոր արտադրանքները տեսնելու համար։ Վաղը դրանք հրապարակված կլինեն»։
Վերոնշյալ լուսանկարներից բացի հեռուստաաստղը հրապարակել է նաև հայելու առջև արված ինքնանկար, որում կրում է SKIMS ապրանքանիշի տնային հագուստ և կից գրել․ «SKIMS-ի տնային հագուստը KKW Beauty ապրանքանիշի նկարահանման հրապարակում Սիթա Աբելանի հետ միշտ էլ լավ գաղափար է»։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Daily Mail-ին մոտ կանգնած աղբյուրը՝ հակառակ Քանյե Ուեսթից ամուսնալուծության գործընթացին, Քիմ Քարդաշյանն ամբողջությամբ կենտրոնացել է իր աշխատանքի վրա և շարունակում է զարմացնել երկրպագուներին։
















