Արիանա Գրանդեն հրապարակել է անշարժ գույքի գործակալի հետ հարսանեկան արարողության լուսանկարները
Ամերիկացի հայտնի երգչուհի Արիանա Գրանդեն սոցցանցերում հրապարակել է իր և ամուսնու՝ անշարժ գույքի գործակալ Դալթոն Գոմեսի հարսանեկան արարողության լուսանկարները, հաղորդում է Daily Mail-ը։
27-ամյա երգչուհին, որը 25-ամյա Գոմեսի հետ ամուսնացել է իրեն պատկանող 6,75 միլիոն դոլար արժեցող կալվածքում՝ Մոնտեսիտոյում, լուսանկարներում կրում է Vera Wang նորաձևության տան ատլասե երկարաքուղ հարսանեկան զգեստ և կարճ քող։
«5.15.21»,- լուսանկարներին կից գրել է նա։
Ավելի վաղ երգչուհու ներկայացուցիչը հաստատել էր Գրանդեյի և Գոմեսի ամուսնության մասին լուրը։
«Նրանք ամուսնացել են ընտանեկան միջավայրում․ եղել է 20-ից պակաս մարդ։ Օրը լի էր երջանիկ պահերով։ Զույգը և նրանց հարազատներն ավելի երջանիկ չէին կարող լինել»,- ասել էր նա։
Նշենք, որ Գրանդեն և Գոմեսն իրենց նշանադրության մասին հայտնել էին նախորդ տարվա դեկտեմբերն, իսկ իրենց հարաբերությունները հանրայնացրել էին Stuck with U երգի տեսահոլովակի միջոցով, որտեղ 27-ամյա Գրանդեն և 25-ամյա Գոմեսը միասին պարում էին։
Նշենք նաև, որ երգչուհին նախկինում նշանադրված է եղել կատակերգու Փիթ Դեյվիդսոնի հետ։



















