«Մակարդակը շրիշակից էլ ցածր է». Կիրկորովի և Դավիթ Մանուկյանի համատեղ տեսանյութը դուր չի եկել հետևորդներին (տեսանյութ)

10:37 • 31.05.21

ՌԴ ժողովրդական արտիստ Ֆիլիպ Կիրկորովն առաջացրել է երկրպագուների դժգոհությունը` տեսանյութում նկարահանվելով ռուսաստանցի բլոգեր Դավիթ Մանուկյանի (Դավա) հետ: Երգիչն ուշագրավ տեսանյութը հրապարակել է իր ինստագրամյան էջում:

Ֆիքսված կադրերում Կիրկորովը Դավիթ Մանուկյանի հետ պարում է խոհանոցում` կրելով փայլերով մարզակոշիկներ, մուգ ակնոց ու բազմագույն փետուրներից բոա:

«Տրամադրությունը` կիրակնօրյա. պարելու ժամանակն է», — տեսանյութին կից գրել է Կիրկորովը: Տեսանյութը բուռն արձագանք է առաջացրել ժողովրդական արտիստի երկրպագուների շրջանում:

«Նրանց ուղեղի հետ ամեն ինչ կարգի՞ն է», - մեկնաբանություններում զարմացել է հետևորդներից մեկը:

««Արքային (Կիրկորովին անվանում են ռուսական էստրադայի արքա-Խմբ.) այդքան էլ սազական չէ: «Մակարդակը շրիշակից էլ ցածր է»,« Կիրկորովին սազական չէ», «Ծաղրածու»», - վրդովված գրել են այլ հետևորդներ:

Կիրկորովն ու Մանուկյանը համագործակցում են ավելի քան մեկ տարի: 2020 թվականին նրանք թողարկել են Rolex երգի համատեղ տեսահոլովակը: