Նա գնաց իր ծնունդը նշելու և իր լուսանկարներով կամ տեսանյութերով հասարակությանը մոլորեցնելու փորձ անելու, թե իբր աշխարհն իրեն ճանաչում է․ Աշոտյանը՝ Փաշինյանի Եվրոպա այցի մասին
Tert.am-ը Հայաստանի Հարապետական կուսակցության փոխնախագահ, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների նախկին փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ զրուցել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ հունիսի 1-2-ին Փարիզ և Բրյուսել աշխատանքային այցերի մասին։ Նրա խոսքով՝ դրսի աշխարհը, արտաքին մեր գործընկերները շատ լավ գիտեն, որ Նիկոլ Փաշինյանը չունի լեգիտիմություն։ Նրա այցերը զուտ ձևական, կոսմետիկ, դեկորատիվ բնույթ են կրել, որևէ բովադակային հարց խայտառակ եղած, իր երկրի ներսում վերջին հայհոյանքներին արժանացած վարչապետի հետ որևէ լուրջ միջազգային գործընկեր իրականում չի քննարկի՝ հատկապես առաջիկայում սպասվող խորհրդարանական ընտրությունների նախաշեմին»- ասում է նա։
-Պարո՛ն Աշոտյան, Նիկոլ Փաշինյանը անցած երկու օրերը աշխատանքային այցերով եվրոպական մայրաքաղաքներում էր՝ նախ Փարիզում, հետո՝ Բրյուսելում։ Մինչ յուրաքանչյուրի մասին առանձին խոսելը, նախ Ձեր տպավորությունը կուզեի իմանալ այցերից ընդհանուր առմամբ՝ արդյոք նպատակայի՞ն էր ընտրված պատվիրակության կազմը, ի՞նչ նպատակ ունեին դրանք։
-Նոյեմբերի 9-ի խայռատակ կապիտուլյացիայից հետո ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը չունի ոչ մի լեգիտիմություն՝ ոչ ներքին, ոչ էլ արտաքին։ Նա այլևս իրավունք չունի ներկայացնելու հայ ժողովրդին և Հայաստանի Հանրապետությունը: Դրսի աշխարհը, արտաքին մեր գործընկերները շատ լավ գիտեն այդ մասին, և Նիկոլ Փաշինյանը չունի նաև արտաքին լեգիտիմություն։ Նրա այցերը զուտ ձևական, կոսմետիկ, դեկորատիվ բնույթ են կրել, որևէ բովադակային հարց խայտառակ եղած, իր երկրի ներսում վերջին հայհոյանքներին արժանացած վարչապետի հետ որևէ լուրջ միջազգային գործընկեր իրականում չի քննարկի՝ հատկապես առաջիկայում սպասվող խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
Ֆիքսեմ նաև, քանիցս ասել եմ, կրկնեմ, որ արտաքին աշխարհի կոնսենսուսն է նաև, որ Հայաստանում պետք է արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինեն՝ գոլորշին բաց թողնելու և ի դեմս Հայաստանի ստաբիլ քաղաքական, տարածաշրջանային գործընկեր լինելու համար։ Նիկոլ Փաշինյանը չի կարող լինել այն գործոնը, որը կարող է արտաքին աշխարհում ներկայացնել ստաբիլ, արժանահավատ, կանխատեսելի և քաղաքական առաջորդության լեգիտիմ կերպար։ Չեմ բացառում, որ հասարակության մեջ տարածված այն վարկածը, որ «մարդը գնացել է իր ծնունդը եվրոպաներում նշելու» ամենակենսունակներից մեկն է։ Իհարկե, նա գնացել է դուրս, որպեսզի հասարակությանը ևս մեկ անգամ մոլորեցնի, թե իբր ինքը ունի արտաքին լեգիտիմություն, այնինչ թե՛ բանակցությունների բովանդակությունից, թե՛ հանդիպումներում եղած դատարկությունից պարզ է, որ դա ընդամենը շղարշ էր։
-Առաջին օրվա այցը Փարիզում էր, որտեղ Փաշինյանը հանդիպել է նախագահ Էմանուել Մակրոնի, Ազգային Ժողովի նախագահ Ռիշար Ֆերանի, Սենատի նախագահ Ժերեր Լարշեի, Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոյի հետ։ Այցի քննարկման գլխավոր թեմաները եղել են ադրբեջանական զինուժի ՀՀ տարածքում տեղակայվելը, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների որոշման գործընթացը։ Մակրոնը մասնավորապես հայտարարել է, որ «Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ` Ֆրանսիայի պարտքն է ամեն ինչ անել, որպեսզի կողմերը դեէսկալացիայի հասնեն, և հաստատվի երկխոսություն»։ Ի՞նչ եք կարծում՝ իրականում ի՞նչ կարող է անել Ֆրանսիան այս հարցում և ի՞նչ է արել մինչ այժմ։
-Ցավում եմ, որ Ֆրանսիայի նման հայ ժողովրդի բարեկամի և Հայաստանի լրջագույն գործընկերոջ «մեսիջները» բաժին են հասել մեր այս իրավիճակում երկիրը դեռևս ներկայացնող այդ ապիկար կապիտուլյանտի հետ հանդիպումներին։ Բայց Նիկոլ Փաշինյանին Ֆրանսիան օգտագործել է որպես դեկորացիա իր սեփական քաղաքական տարածաշրջանային հավակնությունները բարձրաձայնելու համար։ Հիշեցնեմ, որ 44-օրյա պատերազմի ընթացքում միջազգային կառույցները, գլոբալ Արևմուտքը բավականին լուռ էին, և աշխարհաքաղաքական հետևանքները այս խայտառակ վերջին պատերազմի այնպիսին էին, որ Արևմուտքը դուրս է մղվել այս տարածաշրջանից, իր տեղը զբաղեցրել է Թուրքիան։ Բնական է, որ հատկապես Ֆրանսիան նման քաղաքական բանաձևերով, սատարումներով, հայտարարություններով փորձում է Հայաստանում չկորցնել իր նկատմամբ հասարակական կարծիքը և վերադառնալ տարածաշրջան առնվազն որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող և ակտիվ համանախագահ՝ չբացառելով նաև այդ ձևաչափից դուրս աշխարհաքաղաքական և տարածաշրջանային այլ ամբիցիաներ։
Ինչ վերաբերում է նրան, թե ինչ կարող է անել Ֆրանսիան, ապա ասեմ, որ առաջինն եմ Հայաստանում բարձրաձայնել դեռևս պատերազմի օրերին և դրանից հետո, որ եթե հավաքական քաղաքակիրթ աշխարհը՝ Արևմուտքը, Ֆրանսիան, ցանկանում են օգտակար գործ անել, ապա բազմաթիվ հիմքեր կան Ադրբեջանին սանկցիոն ռեժիմի տակ մտցնելու, նրա նկատմամբ համապատասխան պատժամիջոցներ սահմանելու համար։ Եվրոպական Միությունն ունի վերջերս ընդունված Մարդու իրավունքների պաշտպանության համար «Մագնիտսկու ակտ» պատժամիջոցներ (նախատեսում է վիզային պատժամիջոցներ-Tert.am), որի տակ ընկնում են և՛ Ալիևը, և՛ Էրդողանը։ Քաղաքական հայտարարությունները, իհարկե, կարևոր են, բայց Արևմուտքը ունի արդյունավետ գործիքակազմ այդ հայտարարությունները գործողությունների վերածելու՝ կոնկրետ պատժամիջոցներ կիրառելով Ադրբեջանի նկատմամբ։ Այս մեխանիզմը պետք է գործարկել, և դրա իրական գործարկմամբ Արևմուտքը կարող է ապացուցել, որ դասեր է քաղել 44-օրյա պատերազմում հայ ժողովրդին և Հայաստանին թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ մեն-մենակ թողնելու հարցում։
- Հայաստանի սուվերեն տարածքներում ադրբեջանական զինված ուժերի տեղակայումից և մասնավորապես Գեղարքունիքում նրանց կողմից վեց հայ զինծառայողի գերեվարումից հետո Փաշինյանը հանդես էր եկել առաջարկությամբ, որ միջազգային դիտորդներ տեղակայվեն այդ հատվածներում։ Նրա կոչը մասնավորապես ուղղված էր ԵԱՀԿ Մինսկի խմբին և առանձնապես շեշտվել էր Ռուսաստանի դերը։ Այս այցից ի՞նչ տպավորություն ստացաք․ կոնկրետ առաջարկի հետ կապված ի՞նչ պատասխան է նա ստացել Փարիզում, Բրյուսելում։
-Ես անմիջապես արձագանքել էի այս արկածախնդրությանը, որը նախևառաջ ապացուցում էր, որ Հայաստանի կառավարությունը չունի հսկողություն և չի կարողանում կատարել իր պարտականությունները՝ Հայաստանի սուվերեն տարածքի պաշտպանության հարցում։
Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանի հնարավոր դելիմիտացիայի, դեմարկացիայի գործընթացին, ապա դա լուրջ և երկարատև քննարկումներ պահանջող խնդիր է, բայց բերել, սարքել աշխարհաքաղաքական շիլա-փլավ, այսինքն՝ նոր կոնտիգենտ բերել, որի անունը կլինի՝ «դիտորդներ», որը իրականում կլինի միջազգային նոր խաղաղապահություն, վտանգավոր է։ Առանց այդ էլ խճճված տարածաշրջանում հեռահար նպատակներով կամ հեռահար հաշվարկներ չունենալով՝ բերել բազմազգ խաղաղապահ կոնտիգենտ՝ հղի է վտանգով վերածելու Հայաստանը աշխարհքաղաքական նոր թատերաբեմի, ինչը մեզ արդեն դարձրել են։
-Այցի երկրորդ ուղղություն Բրյուսելում Փաշինյանը հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Բերլգիայի վարչապետ Ալեքսանդր Դե Կրոյի հետ։ Այստեղ ևս բանակցությունների օրակարգի մի մասը նվիրված է եղել հայ–ադրբեջանական սահմանային իրավիճակին։ Պետք է նկատել նաև, որ Շառլ Միշելը հեռախոսազրույց էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ դեր կարող է խաղալ Եվրախորհրդարանն իրավիճակի հանգուցալուծման գործում, ի՞նչ է իրականում ցանկանում Եվրոպան։
-Եվրախորհրդարանը Եվրոպական Միության ամենաքաղաքական մարմինն է, և պատահական չէ, որ այստեղի վերջին բանաձևերը, հատկապես հայ ռազմագերիների հետ կապածը, որի մեջ ես էլ ունեմ իմ համեստ, բայց կարևոր լուման, շատ ավելի հնչեղ են։ Բայց Եվրոպական Միությունը միայն Եվրոպական խորհրդարանը չէ։ Եվրոպական հանձնաժողովը, որը գործադիր մարմինն է, ունի գործիքակազմ ոչ միայն խոսքերով, այլ նաև գործերով ապացուցելու իր նվիրվածությունն այն արժեքներին, որոնց մասին եվրոպական հանրույթը տարիներ շարունակ խոսել է Հայաստանում։ Մինչև կոնկրետ գործեր չլինեն, մնացածը պարզապես քաղաքական հայտարարություններ են լինելու։
-Բյուսել այցի շրջանակներում Եվրոպական խորհրդի նախագահի հետ հանդիպմանը ենթադրելի էր, որ պետք է քննարկում լիներ մարտի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի իրականացման, երկկողմանի հարաբերութունների զարգացման հեռանկարի մասին։ Կարծես թե խոսք չի գնացել Հայաստան-Եվրամիություն վիզայի ազատականացման գործընթացի մասին։ Ձեր տպավորությամբ՝ մենք որտե՞ղ ենք հասել այս երկկողմ հարաբերությունների զարգացման գործընթացում, արդյո՞ք իրականացվում են այս հարաբերություններում ՀՀ-ի համար առաջնային համարվող նպատակները։
-CEPA-ն (Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր-Tert.am) առանձին ֆեյլըրն է (ձախողումը-Tert.am) այս ապիկար կառավարության քաղաքականության մեջ, որը ստորագրվել և իրականություն է դարձել Սերժ Սարգսյանի հմուտ, ճկուն քաղաքականության շնորհիվ, և համարվում էր մեր հիմնական ձեռքբերումներից մեկը՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության հետ միասին։ Այն ուժի մեջ էր մտել հայկական կողմից դեռևս 2018 թվականի ապրիլի 1-ից, իսկ եվրոպական կողմից այս համաձայնագրի վավերացման հետաձգումը (իսկ այն վերջնական ուժի մեջ է մտել վերջերս միայն-Ա․Ա․), հայկական կողմից համաձայնագրի իրականացման տոտալ ձախողումը մի բան են նշանակում, որ նրանք դրա իրականացմամբ էլ չեն կարող զբաղվել, և այս ամենը քաղաքական կամքի և նաև՝ կազմակերպչական կարողությունների բացակայության մասին է վկայում։
Իսկ վիզաների ազատականացման մասին կարելի է երկար ժամանակով մոռանալ, քանի դեռ սրանք են իշխանություն։ Հայաստանում վերահաս իշխանափոխությունից հետո արտաքին քաղաքականության ոլորտում լրջագույն վերանայումների, առաջնահերթությունների սահմանում է ենթադրվում, այդ թվում, ՀՀ-ԵՄ հարաբերություններում․ Գործընկերության գերակայությունների սկզբունքները պետք է վերաբանակցվեն, վերանայվեն՝ ելնելով այն հանգամանքից, թե ինչ կործանանար հետևանքներ է ունեցել պատերազմը Հայաստանի Հանրապետության վրա։ Մենք ունենք նոր առաջնահերթություններ, որոնց շուրջ պետք է ԵՄ-ի հետ վերաբանակցել և մեր շահերը Գործընկերության գերակայություններ փաստաթղթի դրանք դնել որպես անկյունաքարային սկզբունքներ։
- Եթե ամփոփենք մեր խոսակցությունը՝ ի՞նչ եզրակացության կարող ենք գալ՝ ի՞նչ բերեց վարչապետի պաշտոնակատարը Եվրոպայից։ Ի՞նչ դեր կարող են խաղալ Փարիզում, Բրյուսելում եղած բանակցությունները Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման գործում։
-Նիկոլ Փաշինյանը չի կարող ներկայացնել հայ ժողովրդի կամ Հայաստանի Հանրապետության ազգային, պետական շահը, որովհետև նա ապալեգիտիմացվել է և՛ երկրի ներսում, և՛ երկրից դուրս։ Նա չի կարող դառնալ, վերընտրվել, վերանշանկվել որպես Հայաստանի նոր վարչապետ։ Եվրոպական Միության կողմից վաղուց արձանագրված էր այն ապիկարությունն ու անլրջությունը, որն ունի Նիկոլ Փաշինյանը և իր ոհմակը արտաքին քաղաքականության ոլորտում, և խնդիրները, որ ծագել են այս ոլորտում միայն Արցախյան վերջին պատերազմից հետո չէ, որ ի հայտ են եկել։ Մինչև պատերազմը, անգամ խաղաղ պայմաններում արտաքին քաղաքականության եվրոպական ուղղությունը նույնքան ձախողված է եղել, որքան ռուսականը, չինականը կամ ամերիկյանը։
Նիկոլ Փաշինյանը գնաց ընդամենը իր ծնունդը նշելու և իր լուսանկարներով կամ տեսանյութերով հասարակությանը մոլորեցնելու փորձ անելու, թե իբր աշխարհն իրեն ճանաչում է։ Այս այցի անունը կարող եմ դնել անգլերենով՝ «by-by party» կամ ֆրանսերենով՝ «adieu», այսինքն՝ հրաժեշտի։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 14:42 • 24.04.24 Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
- 14:31 • 24.04.24 Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
- 10:33 • 24.04.24 Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
- 22:11 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
- 20:32 • 23.04.24 Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
- 16:03 • 23.04.24 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
- 16:01 • 23.04.24 Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
- 16:00 • 23.04.24 Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 13:49 • 24/04 Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Թիկնապահի առաջարկին՝ հեռանալ, նա պատասխանեց մերժումով՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:
-
Քաղաքականություն 16:20 • 24/04 Չէի պատկերացնի, որ մի օր կուրախանանք, որ մեր երկրի ղեկավարը օգտագործել է Հայոց ցեղաuպանnւթյուն եզրույթը․ Սուրեն Մանուկյան Բացի այդ, աննախադեպ բան է տեղի ունեցել՝ Թուրքիայի նախագահը ուղղակիորեն հղում է կատարել Հայաստանի ղեկավարին, նման պրակտիկա չի եղել։ Իր երեկվա հարցազրույցում նա ասել է՝ նոր աշխարհ է կառուցվում և Փաշինյանը դա հասկանում է։
-
Մամուլի տեսություն 07:42 • 25/04 Հանիրավի տուգանք գրելու համար պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2023 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Մուսայել Անանյանը՝ ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի:
-
Իրադարձային 10:42 • 24/04 Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը CNN-ին Հայրս՝ Ռուբեն Վարդանյանը, ապօրինի ձերբակալվել է ավելի քան 200 օր առաջ։ Դրանից առաջ էլ 120 հազար այլ հայերի հետ գտնվում էր ավելի քան 9-ամսյա շրջափակման մեջ։ Ձերբակալությունից հետո անձամբ ես հորս հետ խոսել եմ մեկ անգամ՝ նոյեմբերին։
-
Քաղաքականություն 13:06 • 24/04 Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել ՀՀ ԱԺ՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել է սենատորներին պատրաստել և հարցում ուղարկել Հայաստանի Ազգային ժողով՝ կապված խոսնակ ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
-
Քաղաքականություն 11:38 • 24/04 Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հղել է Հայոց ցեղասպանության կապակցությամբ ապրիլքսանչորսյան ցավակցական ուղերձ, որը նա 2012 թվականից ի վեր հղում է Թուրքիայի Հայոց պատրիարքարանին և հայ համայնքին, հայտնում է agos.com.tr-ն։
-
Քաղաքականություն 13:12 • 24/04 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Հռչակագրում ասվում է, որ կողմերը ճանաչում են այն տարածքները, որոնք ունեին խորհրդային միության օրոք։ Խորհրդային միության օրոք նույն այդ անկլավը կամ Վերին Ոսկեպարը Ադրբեջանը ստորագրել և տվել է մեզ 1996-97 թթ-ին։
-
Քաղաքականություն 16:53 • 24/04 Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է մի շարք պաշտոնյաների կողմնակալ հռետորաբանությունը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ, որոնք նրանք անվանել են «հայ ժողովրդի ցեղասպանություն»։
-
Մամուլի տեսություն 09:19 • 25/04 Տարածվել է, կարդացվել է, ուրեմն բավարար է․ ԵԿՄ Վանաձորի ղեկավարը՝ ՀՀ օկուպացված տարածքներից ադրբեջանական ուժերի դուրսբերման մասին հայտարարությունը հեռացնելու մասին. «Հրապարակ» ԵԿՄ Վանաձորի ղեկավար Զավեն Էվոյանին հարցրինք՝ ինչո՞ւ, ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»: Նա ասաց, թե տեղյակ չէ. «Հեսա շլագբաումն եմ բացում, մտնեմ, հասկանամ` կզանգեմ»: Իսկ կո՞ղմ եք Տավուշում ընթացող գործընթացներին․ «Ոչ»:
-
Քաղաքականություն 15:39 • 24/04 ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հարցազրույց է տվել BBC-ին և մեկնաբանել է ապրիլի 23-ին Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանն առավել քան երբևէ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
-
Քաղաքականություն 12:24 • 24/04 Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրենին պարզապես զրկել է ազատությունից. ԱԺ պատգամավորներն այցելել են ձերբակալված Սուրեն Պետրոսյանին Ոստիկանական ուժերն ու սադրիչների խմբակները փորձում են մարդկանց բախումների դաշտ հրել, ինչն իրենց համար ճնշումների առիթ կստեղծի և ձերբակալությունների շարք կսկսեն:
-
Իրավունք 14:16 • 24/04 Նոյեմբերյանում տեղի ունեցած միջադեպի և ԵԿՄ մեքենայով քաղաքացիներին վնասվածքներ հասցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական գնահատականներ տալու ուղղությամբ։
-
Իրադարձային 13:49 • 24/04 Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Թիկնապահի առաջարկին՝ հեռանալ, նա պատասխանեց մերժումով՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:
-
Տնտեսություն 09:52 • 24/04 «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Տարիներ շարունակ գործարանի հումքի հիմնական մատակարար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը գործարանին։ Գործարանը մատնվել է պարապուրդի:
-
Իրադարձային 09:14 • 24/04 Այլևս երբեք․ մենք սա ուրիշներին չպետք է ասենք, այլ ինքներս մեզ, պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը․ Փաշինյանի ուղերձը Այս իմաստով, չափազանց կարևոր եմ համարում Մեծ եղեռնի ներքին հայեցումը: Հայոց ցեղասպանության, Մեծ եղեռնի մասին խոսելիս մենք մշտապես հղում ենք անում արտաքին աշխարհին, խոսում արտաքին աշխարհի հետ, բայց մեր ներքին խոսակցությունն այս թեմայով այդպես էլ չի կայանում:
-
Քաղաքականություն 16:20 • 24/04 Չէի պատկերացնի, որ մի օր կուրախանանք, որ մեր երկրի ղեկավարը օգտագործել է Հայոց ցեղաuպանnւթյուն եզրույթը․ Սուրեն Մանուկյան Բացի այդ, աննախադեպ բան է տեղի ունեցել՝ Թուրքիայի նախագահը ուղղակիորեն հղում է կատարել Հայաստանի ղեկավարին, նման պրակտիկա չի եղել։ Իր երեկվա հարցազրույցում նա ասել է՝ նոր աշխարհ է կառուցվում և Փաշինյանը դա հասկանում է։
-
Իրադարձային 10:42 • 24/04 Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը CNN-ին Հայրս՝ Ռուբեն Վարդանյանը, ապօրինի ձերբակալվել է ավելի քան 200 օր առաջ։ Դրանից առաջ էլ 120 հազար այլ հայերի հետ գտնվում էր ավելի քան 9-ամսյա շրջափակման մեջ։ Ձերբակալությունից հետո անձամբ ես հորս հետ խոսել եմ մեկ անգամ՝ նոյեմբերին։
-
Քաղաքականություն 13:06 • 24/04 Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել ՀՀ ԱԺ՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել է սենատորներին պատրաստել և հարցում ուղարկել Հայաստանի Ազգային ժողով՝ կապված խոսնակ ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
-
Քաղաքականություն 11:38 • 24/04 Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հղել է Հայոց ցեղասպանության կապակցությամբ ապրիլքսանչորսյան ցավակցական ուղերձ, որը նա 2012 թվականից ի վեր հղում է Թուրքիայի Հայոց պատրիարքարանին և հայ համայնքին, հայտնում է agos.com.tr-ն։
-
Քաղաքականություն 13:12 • 24/04 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Հռչակագրում ասվում է, որ կողմերը ճանաչում են այն տարածքները, որոնք ունեին խորհրդային միության օրոք։ Խորհրդային միության օրոք նույն այդ անկլավը կամ Վերին Ոսկեպարը Ադրբեջանը ստորագրել և տվել է մեզ 1996-97 թթ-ին։
-
Քաղաքականություն 16:53 • 24/04 Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է մի շարք պաշտոնյաների կողմնակալ հռետորաբանությունը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ, որոնք նրանք անվանել են «հայ ժողովրդի ցեղասպանություն»։
-
Քաղաքականություն 15:39 • 24/04 ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հարցազրույց է տվել BBC-ին և մեկնաբանել է ապրիլի 23-ին Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանն առավել քան երբևէ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
-
Քաղաքականություն 12:24 • 24/04 Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրենին պարզապես զրկել է ազատությունից. ԱԺ պատգամավորներն այցելել են ձերբակալված Սուրեն Պետրոսյանին Ոստիկանական ուժերն ու սադրիչների խմբակները փորձում են մարդկանց բախումների դաշտ հրել, ինչն իրենց համար ճնշումների առիթ կստեղծի և ձերբակալությունների շարք կսկսեն:
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Ժամանց 15:00 • 21/04 Հնդկաստանում զույգը որոշել է 24 մլն դոլար կարողությունը նվիրաբերել և դառնալ ողորմության հաշվին ապրող վանական Բհանդարի ամուսիններն արդեն երդվել է զուսպ կյանքով ապրել: Նրանք սկսել են իրենց ունեցվածքը բաժանել փետրվարին, երբ մասնակցել են չորս կիլոմետրանոց երթի, որի ընթացքում նրանք նվիրեցին ամեն ինչ՝ փողից մինչև բջջային հեռախոսներ և նույնիսկ օդորակիչներ:
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Իրադարձային 13:49 • 24/04 Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Թիկնապահի առաջարկին՝ հեռանալ, նա պատասխանեց մերժումով՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
-
Տնտեսություն 09:52 • 24/04 «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Տարիներ շարունակ գործարանի հումքի հիմնական մատակարար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը գործարանին։ Գործարանը մատնվել է պարապուրդի:
Տնտեսություն
-
22:02 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս (տեսանյութ)
-
10:30 • 22.04.24 Հանածո վառելիքի դարաշրջանը մոտենում է ավարտին. Շոլց
Սպորտ
-
23:49 • 24.04.24 Հայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդամ ԵԱ-ի եզրափակչում է
-
23:34 • 24.04.24 Հայաստանը ներկայացնող 4 բռնցքամարտիկ դուրս է եկել ԵԱ-ի կիսաեզրափակիչ
Գիտություն/տեխնիկա
-
16:51 • 18.04.24 Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը
Ժամանց
-
17:00 • 18.04.24 ՄԻԵԴ-ը մերժել է Կիրկորովի հայցն ընդդեմ Լիտվայի