ԱՄՆ առաջին տիկինն իր 70-ամյակը կնշի ծովափին (լուսանկարներ)
ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենն այսօր տոնում է իր ծննդյան 70-ամյակը, հաղորդում է The Hill-ը՝ նշելով, որ այդ կապակցությամբ նա ամուսնու՝ երկրի նախագահ Ջո Բայդենի հետ մեկնել է Դելավեր նահանգում գտնվող Ռեհոբոթ Բիչ լողափնյա քաղաք։
Զույգը նախատեսում է Սպիտակ տուն վերադառնալ ուրբաթ, իսկ մինչև այդ Բայդեններն առաջին տիկնոջ ծննդյան օրը կնշեն Բայդենի՝ 2017-ին 2,7 մլն դոլարով գնած ամառանոցում։
Հայտնի է, որ Բայդենն ամառանոցը գնել է ավագ որդու՝ Բո Բայդենի մահից 2 տարի անց․ ամառանոցին փակցված երկու ցուցանակներին գրված է․ «Բոյի նվերը», «Ընդմիշտ՝ Ջիլ»։
Նշենք, որ Ջո և Ջիլ Բայդեններն ամուսնացած են ավելի քան 43 տարի։ Զույգն իր ամուսնության 44-րդ տարեդարձը կնշի հունիսի 17-ին։


![]()











