Ավելի քան 20 սմ․ չինուհին աշխարհում ամենաերկար թարթիչներն ունենալու համար Գինեսի ռեկորդակիր է դարձել (լուսանկարներ, տեսանյութ)

22:11 • 11.06.21

20 սմ երկարությամբ թարթիչներ ունեցող չինուհին օրերս գերազանցել է իր իսկ սահմանած Գինեսի համաշխարհային ռեկորդը։

Յու Ջիենշիան, որը 12.7 սմ երկարությամբ թարթիչներ ունենալու համար ի սկզբանե ռեկորդ էր սահմանել 2016-ի հունիսին, հայտնել է՝ բժիշկները մինչ օրս չեն կարողանում բացատրել՝ ինչու են իր թարթիչներն այդքան երկարում։

«Թարթիչներս սկսել են երկարել 2015-ից։ Թեև այցելել եմ բժիշկների, որպեսզի պարզեմ՝ ինչու են իմ թարթիչները, ի տարբերություն մյուսների, այդքան երկարում, նրանք չեն կարողացել բացատրել»,- ասել է չինուհին։

Կնոջ խոսքով՝ ինքը նույնպես փորձել է այդ արտասովոր երևույթը բացատրելու համար «գիտական պատճառներ որոնել, սակայն նրա ջանքերն անհաջողությամբ են պսակվել»։

Նշվում է, որ Ջիենշիայի ամենաերկար թարթիչը, որը գտնվում է նրա ձախ աչքի վերին կոպին, 20.32 սմ է։

Guinness World Record For Longest Eyelashes | POPSUGAR Beauty UKLongest eyelash | Guinness World RecordsThis Woman Holds the Guinness World Record for Longest Eyelashes | Allure