Այսքան ժամանակ չի եղել մի տեղ, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը դիտորդություն իրականացնի և այսքան լկտի և բռնություն քարոզող ընտրություններ անցկացվեն, մնում է ավտոմատը հանի. Ն. Սամսոնյանը՝ իշխանության մասին (տեսանյութ)

16:31 • 14.06.21

Ատելության խոսքի չափաքանակը գնալով բարձրանում է: Սերժ Սարգսյանի հայտնի ձայնագրության հրապարակումից հետո Փաշինյանի մոտ ստվել է քաղաքական վիճակը և ատելության խոսքն ամենածանր վիճակին է հասել, ամեն օր ատելության քարոզ է անում:  «Ընտրությունների վերահսկման կոմիտե»–ի անդամների ասուլիսի ժամանակ ասաց կոմիտեի անդամ Նարեկ Սամսոնյանը:

Սամսոնյանը նշեց, որ Փաշինյանը չի սահմանափակվում միայն ատելության քարոզով,այլ  հունիսի 21-24 հանրահավաքներ անելու մասին դիմում է տվել քաղաքապետարանին: «Չեմ պատկերացնում, թե հաղթող թիմն ինչ կարիք ունի հետընտրական հանրահավաքներ իրականացնելու»,-ասաց նա և նշեց, որ նման քայլերով Փաշինյանը պատրաստվում է իշխանությունը զավթելու փորձեր անել:

Սամսոնյանը նշեց, որ կան տեղեկություններ, որ Փաշինյանն արդեն պատրաստվում է քաղաքում բախումներ իրականացնելուն և բախումները հրահանգելու համար արդեն քաղաքի տարբեր փողոցներում բարձրախոսեր են տեղադրվել, ոստիկանները զենքերով են պարգևատրվել, նա նշեց, որ այս տեղեկությունները ճշտելու համար ՀՀ Ոստիկանությանը հարցում են ուղարկել:

«Ոստկանապետը թող ականջին օղ անի, որ եթե հանկած պարզի, որ այս տեղեկությունը թեկուզ 10  տոկոսով համապատասխանում է իրականությանը, ինքն անձամբ պատասխանատվության է ենթարկվելու, սրա ճշմարիտ լինելու դեպքում ոստիկանապետը պետք է պատրաստվի, որովհետև պատասխանատվության է ենթարկվելու»,-շեշտեց Սամսոնյանը:

Տարածվող ատելության խոսքի մասով Սամսոնյանը նշեց, որ ատելության խոսքի ակնհայտ, խայտառակ դրսևորմանն է ականատես լինում: Վերջինս ներկայացրեց, որ ԵԱՀԿ/ԺԳՄԻԳ-ը դիտորդական աշխատանքներ է իրականացնելու ընտրությունների ժամանակ: «Այսքան ժամանակ չի եղել մի տեղ, որտեղ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը  լինի դիտորդական առաքելություններ կատարող  և այս աստիճանի լկտի և բռնություն քարոզող ընտրություններ անցկավեն, մնում է ավտոմատը հանի, հիմա էլ մուրճն է ձեռքին ճոճելով ման գալիս»:

 

Այսքան ժամանակ չի եղել մի տեղ, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը դիտորդություն իրականացնի և այսքան լկտի և բռնություն քարոզող ընտրություններ անցկացվեն, մնում է ավտոմատը հանի. Ն. Սամսոնյանը՝ իշխանության մասին (տեսանյութ)