Նիկո՛լ, ուշքի՛ արի, արել ես մի բան, որ նույնիսկ Թալեաթը չի արել, որի ժառանգ Էրդողանի հետ այսօր քիրվայություն ես անում, վազելինը վերցրած՝ փորձում քեզ տեղ անել թյուրքական աշխարհում․ Ա․ Գասպարյան
Քարոզարշավի մեկնարկի օրվանից պահել եմ խոստումս՝ չանդրադառնալ ներքաղաքական ատելության արշավի վերածված ընտրարշավին, այսօր բացառության կարգով խախտում եմ լռությունը: Երկրի ոչ ադեկվատ ղեկավար ունենալու վերջն էլ սա է, ստիպված եմ արձագանքել հայ ժողովրդի պատմության՝ հուսամ վերջին չարիքի՝ Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունը կրող Հայաստանի վարչապետի հերթական ցնդաբանությանը՝ ոչ թե նրան պարսավելու կամ անարգանքի սյանը գամելու, այս մասին «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման ընթացքում ասել է Աբրահամ Գասպարյանը։
«Նա այդ պատվին ու սյունյաց հազարավոր ողջույնների՛ է օրական արժանանում…իմունիտետ է ձեռք բերել և նրա վրա չի էլ ազդում հայհոյանքը…չնայած ինչու ազդվի…եթե կե՛ս գրամ արժանապատվությու՛ն ունենար, մի կես բերան իրեն ամեն օր հողին հավասարեցնող, կրնկակոխ անող Ալիևին կամ Էրդողանին կհամարձակվեր պատասխանել, ոչ թե թուրքի մաշիկների տակ քարշ գար՝ մուրալով իր վերարտադրվելու անհագուրդ ցանկությունը…Բանական ու ազգային ցանկացած հայի մոտ՝ Նիկոլը կորցրել է պետության ղեկավարին հասանելիք հարգանքն ու պատիվը, և ակնածանքի փոխարեն միայն նողկանք է ներշնչում, նույնիսկ՝ ո՛չ ատելություն…ատել կարելի է արժեք ներկայացնողի՛ն, ոչ թե անմեղսունակին: Կապիտուլյանտ, հողատու, թուրքի ծառա, ապիկար, անտաղանդ դերասան, անինքնասեր, ապաշնորհ…նմանատիպ տասնյակ բացասական ածականներ իր հաշվին գրանցած Նիկոլ Փաշինյանն այսօր իր բնութագրիչների շտեմարանը հարստացրեց և՛ս մեկով՝ գլխավոր միմոս: Ճղճղան ձայնը գլխին գցած՝ հարյուրավոր մեքենաներով այսօր նա սլացավ Սյունիք՝ կրկեսային հերթական համարը ցույց տալու: Հազարավոր ոստիկաններով շրջապատված, պետության հաշվին այդքան բենզին ու միջոցներ ծախսելով, հարյուրավոր թիկնապահների ու ոստիկանների ուղեկցությամբ՝ տղամարդ խաղացողն այսօր գնացել էր Սյունիք…ոչ թե հերթական սիրատոչոր ողջույններն ընդունելու, այլ մարդկանց ասելու, որ Սյունիքը Հայաստան է»,– ասել է նա:
Հողինակը հիշեցրել է, որ մի անգամ նման զառանցանքով Փաշինյանը հայտարարեց՝ Արցախը Հայաստան է և վերջ, մենք էլ ստացանք պատերազմ ու դեռ չդարմանված խոր վերքեր: «Ավելի լավ է լռի, քան ասի՝ Սյունիքը Հայաստան է…այս մարդը ձախողակ է, ինչին ձեռք է տալիս՝ կամ փչանում է, կամ ջարդվում: Ինքնատիրապետումը կորցրած, պետության ղեկավարի տիտղոսը վաղուց աճուրդի հանած, փողոցային անառակի բառապաշարով աչքի ընկնող սույն անձնավորությունը, որ աջուձախ՝ ուր գնում է՝ խոսում է ընտրությունից հետո իր քաղաքացիներին…կներեք արտահայտությանս համար՝ շինելու, կզցնելու և մզցնելու մասին…վաղուց դարձել է անտանելի: 88 թվականից այս կողմ՝ կարող եմ վստահորեն հայտարարել՝ իմ պետությունը չի ունեցել նման որակի՝ շրիշակից ցածր մակարդակի ղեկավար կամ պաշտոնյա… ապազգային ու հակապետական իր WINDOWS-ի մասին չեմ է՛լ խոսում…Առաջինների՛ց եմ եղել որ դիպուկ ու տիպիկ եմ բնութագրել նրա էությունը՝ Անկարայի ու Բաքվի շահերի հավատարիմ սպասարկու, Մեծ Թուրանի ազնիվ գործակալ…խոսքը ոչ քաղաքակա՛ն հայացքների մասին է, ոչ չդավանած իզմ-երի, ոչ տապալված տնտեսության ու անվտանգության…զուտ ղեկավարին բնորոշ կամային հատկանիշների, որոնց շնորհիվ էլ նա պիտի հարգանք ու ակնածանք ներշնչի իր ժողովրդին ու արտաքին աշխարհին»,– ասել է նա:
Աբրահամ Գասպարյանը նշել է, որ պետության ղեկավարը պիտի մակարդակ ունենա, տարբերվի բոլորից, իսկ այդ զգացողությունը՝ Նիկոլ Փաշինյանը չունի։ «Դու ոչ թե ժողովրդակա՛ն ես, մարդամոտ, այլ՝ էժան, ամեն առաջարկված օղու բաժակ վերցնող, երկրորդ բաժակից ալիքները խառնող, տգետ գավառական: Ղեկավարը պիտի ծանրակշի՛ռ լինի, հագուկապը՝ տեղը, բերանից դուրս եկած խոսքը՝ ուսուցանող, մեսիջները՝ հստակ, արտաքին աշխարհին ու թշնամուն ուղղված հայտարարություններն էլ՝ իրական հպարտություն, քաղաքացուն ապահովություն ու անվտանգություն ներշնչող…ղեկավարը մի փոքր արիստոկրա՛տ պիտի լինի, որին հարգեն ու զգաստանան…ոչ թե Գավրոշի հոգեկերտվածք ունենա: Նիկո՛լ, մի բաժակ ջուր խմիր ու հանգստացի՛ր, շա՛տ ես բորբոքվում: Համը մի՛ հանիր էլի: Գրեթե մեկ տարի առաջ այս նույն թեմայով մի բարոյախրատական դասախոսություն կարդացի քեզ՝ տգետիդ, շատ մեղմ ու ուսուցանող, երբ Դաշնակցությանը համեմատել էիր բացիլի հետ…ճիշտ է, դրանից հետո քո ֆեյքաբուծարանի բացիլներին բաց էիր թողել, կամ նրանց դեպքում ավելի ճիշտ կլինի ասել՝ բրախե՛լ էիր ինձ վրա, բայց դրանց հախից էլ եկանք՝ ամենակարևորը՝ պատվով ու արժանապատվությունը չկորցնելով:
Նիկո՛լ, լսի՛ր, Դաշնակցության նման կուսակցությունը փաստաբանի կարիք չունի՛ իհարկե, իմ այս հարթակն էլ երբե՛ք այս կամ այն ուժին սատարելու համար չեմ գործածել, բայց ինքս որպես ուղն ու ծուծով, գեներով, դաստիարակությամբ, գիտակցությամբ, ընտրությամբ, կենցաղով ու ամեն ինչով՝ ազգային մարդ, ինձ իրավունք եմ վերապահում պատասխանել Դաշնակցության դրոշի հասցեին քո թրքահաճո հայտարարությանը: Մի անգամ էլ կրկնեմ այն, ինչ ասել էի անցած տարի…երևի ասածս տեղ չի հասել…Դաշնակցությանը սիրես, թե ոչ, ատես, թե չգիտեմ ինչ անես, ուզես թե չուզես, քո հոգևոր կնքահայրերը կամենան, թե ոչ…Դաշնակցությունը մեր ազգային արժեքներից է, մեր նորագույն պատմության կարևորագույն մասնիկը՝ անկախ իր ղեկավարների սխալներից կամ քայլերից: Դաշնակցության դրոշի վրա հայի արյան գույնն է՝ կարմիրը, մշակի՝ բահը, մտավորականի գրիչը, զինվորի թուրը…ի դեպ, սա էլ ասեմ իմացիր, տգիտությունը լավ բան չէ…Դաշնակցության զինանշանի վրա նշածս իրերը՝ բահը, սուրն ու գրիչը բռնել է մի բռունցք, որը Ռոստոմի՝ Ստեփան Զորյանի բռունցքն է: Ռոստոմի մասին նվազագույնն այս ինֆորմացիան իմացիր, որ ուրիշ տեղ չգնա՛ս խայտառակ լինես…Արամ Մանուկյանը, որի հիշատակը մի երկու անգամ պղծել ես՝ նրա անունը տալով…Արամն ու Ռոստոմը եթե չլինեի՛ն, այսօր մենք պետություն չէինք ունենա…ինչու հիշեցի Ռոստոմին…որովհետև այդ մարդը 3 տասնամյակ աշխատեց ու կրթեց ազգիս հատվածին ու պատրաստեց նրան՝ պետություն ունենալու, գաղափարապես հասունանալու…ոչ թե քեզ պես՝ մեղկ ու հակաազգային կենսագրությամբ՝ ազգը համախմբելու փոխարեն պառակտես ու դրանից հրճվես»,– ասել է նա:
Հեղինակը նշել է, թե գիտի, որ Փաշինյանն ինքն իրեն ներշնչել է որպես ամենագետ ու իր համար ոչ մի նշանակություն չունի՛ թիմում speech writer-ները կամ իր ելույթները գրողներն ինչ խորհուրդ են տալիս իրեն։ «Որպես կլասիկ գոռոզամիտ ու ձախողակ՝ դու մերժել ես բոլորին ու բոլորի խելոք մտքերը: Չե՛մ կարծում, որ քո թիմում տգիտությունը համընդհանուր արժեք է և վստահ եմ, որ եղել են ու կան մարդիկ, որոնք այս քո հայտարարությունից հետո նվազագույնն իրենց մտքում ասել են՝ հա էլի, Դիանա Գասպարյանը ճիշտ էր, որ սա հոգեկան է: Նիկո՛լ, ուշքի՛ արի: Դու արել ես մի բան, որ նույնիսկ Թալեաթ փաշա՛ն չի արել ու չի ասել: Թալեաթը, ի դեպ, Դաշնակցության մասին ասել է հետևյալը՝ Դաշնակցությունը հայ ժողովրդի կոկորդի փուշն է, որը եթե հանեք՝ այդ ազգը կվերանա: Սա էլի՛ եմ ասում...ասել է Թալեաթը, որի ժառանգ Էրդողանի հետ այսօր դու քիրվայությու՛ն ես անում, սիլի-բիլիներ, վազելինը ձեռքդ վերցրած՝ փորձում ես քեզ տեղ անել թյուրքական աշխարհում...վռա՛զիլ մի...կունենա՛ս աշխատանք, քեզ կհրավիրեն Բաքու կամ Անկարա ու մի փնթի գործ կգտնե՛ն քո համար: Դու իմ Եռագույնի ու հայ քաղաքական իրականության բոլոր նշանակալից դերակատարների, կուսակցությունների, գաղափարական ուժերի դրոշների հետ գործ չունե՛ս: Դու քո կուսակցության գերբի՛ն նայի...հիշեցնե՞մ թուրքական որ ընկերության տարբերանշանն է, հիշեցնե՞մ քո այս ընտրական կարգախոսը Թուրքիայի ու Իսրայելի ո՞ր կուսակցության ո՞ր թեկնածուից ես գողացել: Թուրքոֆիլությունը չգիտեմ՝ հոսո՞ւմ է արյանդ մեջ, թե ոչ, բայց որ պահվածքդ ծայրից ծայր թրքությու՛ն է բուրում, ակնհայտ է: Այդ հատուկ գնացիր Գորիս, որտեղից 70 կմ հեռավորության վրա այսօր քո քարդեշ Էրդողանն է այցելել, որպեսզի այդքան խոսքը նրա՞ն լսել տաս: Չէ, լուրջ: Դու ուրեմն իբր երկրի վարչապետ, Հայաստանի ղեկավար, գնացել ես Գորիս, որ այնտեղից Էրդողանին ասես՝ պրն նախագահ՝ տես՛եք, ես դաշնակներին ասում եմ ղալա՛թ ե՞ք անում, որ Թուրքիայի դրոշն եք վառում...այդքանով չես բավարարվում, մի հատ էլ ասում ես՝ Դաշնակցականներն իրենց կուսակցությա՞ն դրոշը պիտի վառեն:
Նիկո՛լ, 131-ամյա այս ազգային կուսակցությունը գիտե՞ս քանի հազար հատ Նիկոլ է տեսել, գիտե՞ս, որ Արցախի առաջին ազատամարտում Թուրքիայի ու Ադրբեջանի բոլոր հատուկջոկատայինները, պրոֆեսիոնալները Դաշնակցության այդ դրոշից վախենում էին...ընդ որում՝ շան պես...Թուրքիայում միայն MHP-ն՝ Ազգայնական շարժում կուսկցությունը կամ Գորշ գայլե՛րն են վառում Դաշնակցության դրոշը…ՀՅԴ-ն ունեցել է, ունի և կունենա քաղաքական հարյուրավոր հակառակորդներ, մրցակիցներ, չընդունողներ, կազմակերպական ու քաղաքական աններելի թվացող սխալներ…բա կուսակցություն է, պիտի սխալվի՛ էլ, աշխատի՛ էլ…131 տարի հայություն ու Հայաստան պահած կուսակցությունն իր բոլոր թերացումներով ու նվաճումներով հայ քաղաքական կյանքի ամենակազմակերպված, ամենաազգային, ամենագաղափարական կուսակցությունն է: Նիկո՛լ, դու քո ամբողջ կյանքով մեկ…չէ, մի՛ կյանք չէ…մի 3 կյանք էլ որ ապրես, գիտե՞ս նույնիսկ Դաշնակցության ո՞ր Սակրալին չես հավակնի մոտենալ…ասեմ, ասեմ իմանաս…Սիրիայի ամենախուլ անկյունում, անապատային Դեր Զորում, հայկական վարժարանի 4-րդ դասարանում կիսատ-պռատ հայերեն խոսող, բայց Հայաստանի ու հայի համար իր կյանքը տվող 10-ամյա երեխայի նվիրմա՛նն անգամ չես կարող հասնել: Նա քեզ կհաղթի…դու այ այդտե՛ղ ես պարտվել…ասում եմ՝ Սան Պաուլոյից մինչև Սիդնեյ՝ Դաշնակցության դրոշի տակ հայ մնացած երեխայի ազգային նվիրվածության 10 տոկոսը որ դու ունենայիր, թուրքի ու Թուրքիայի նկատմամբ նույնքան առողջ դատողություն ունենայիր, քեզ կկարգեին Նիկոլ մեծ: Բայց քանի որ քաղաքական միտքդ գաճաճ է, առավելագույնը թավալ գաս թուրքի ոտքի տակ և պաշտպանես թուրքին՝ քո իսկ ազգակցից: Նիկո՛լ, մռմռացել ե՞ս, որ դաշնակցականները Թուրքիայի դրոշն են այրել: Գիտե՞ս, ես ու հարյուր հազարավոր իմ հայրենակիցներ քեզ վաղու՛ց ենք գահընկեց արել»,– ասել է հեղինակը:
Աբրահամ Գասպարյանը նշել է, որ Նիկոլ Փաշինյանն այնքան է արժեզրկել ամեն ինչ, որ մարդու մեջ հոգի՛ անգամ չմնաց՝ հիշելու մեր գլխով անցածը: «Զո՞րն ասեմ, զո՞ր խոստովանեմ…կրկեսի գլխավոր հերոսի պես քեզ դես ու դեն ես նետում, մամուլին սպառնում, գիտնականներին անպատվում…բոլորը վատն են, միայն դու՞ ես հրեշտակ, իսկ գուցե՝ Քրիստոսից, Հռոմի պապից, Պապ թագավորից, Վարդան Մամիկոնյանից ու Հովհաննես Թումանյանից հետո հիմա էլ ուզում ես քեզ ասեն՝ սուրբ Նիկողայո՞ս: Դու որ հայելու առաջ կանգնում ես, լուրջ եմ հարցնում, քեզ իրո՞ք ներշնչում ես, որ երկրի ղեկավար ես ու գերազանցել ես բոլորին: Իմ պետության անցած բոլոր նախագահները, որոնց քննադատելուց բացի ուրիշ բանով չես զբաղվել այսքան ժամանակ, քանի ոչ IQ՛-դ է ձգում, ոչ ինտելեկտդ, ոչ շնորհքդ, ոչ ունակություններդ, ոչ բարեվարքությունդ, նիստուկացդ...դու միայն ճղճղան ձայնո՛վ ես նրանց գերազանցել, մեկ էլ՝ մանկամիտ ելույթներով...զարմանում եմ, թե քեզ դրսում ինչպե՞ս են լուրջ ընդունել…իմ պետության 3 նախագահները, որոնց քաղաքականության ու կառավարման տարիների հետ կապված կան լրջագույն ու ծանրակշիռ խնդիրներ, դու քո ամբողջ կենսագրությամբ ու թուրքի կոշիկը լիզող հարճերով, նրանց ապրածի մեկ տոկո՛սը չկաս: Հայաստանի ոչ մի ղեկավար թուրքի բերանը…ծամոն չի դրել իր ազգային այս կամ այն կուսակցությանը խայտառակ անելով…դու դա արեցիր: Դու այնքան դժբախտ ես ու դժգույն, այնքան փոքր, որ չես է՛լ գիտակցում խոսքիդ իմաստը: Ոչ մի դաշնակցական, սա իմացի՛ր, Նիկոլ, ոչ մի դաշնակցականի համար Եռագույնից անդին այլ դրոշ գոյություն չունի, իսկ ՀՅԴ-ի դրոշը կուսակցականների համար՝ Եռագույնից հետո երկրորդ սրբությունն է, որովհետև այդ դրոշը մեր ազգի պատմությունն է, այդ դրոշը՝ Դրոն է, Անդրանիկը, Հրայր Դժոխքը, Նժդեհը, Արամը, Քաջազնունին, Սարգիս Զեյթլյանը, Պետոն, Ասկոլկան, Կարոտը…քո իսկ հանձնած Շուշիի դարպասների մոտ ընկած իմ ընկերները՝ Կիմը, լիբանանահայ Գևորգը, կանադահայ Քրիստափորը, սիրիահայ Հարութ Փանոյանը...հիմա դու եկել ու ասում ես՝ տղե՛րք, գնացեք վառե՞ք այդ դրոշը: Չե՛ս ամաչում: Եթե մի դրոշ կա, որը դաշնակցականներն ու ազգային մտածողությամբ մարդիկ պատկերացնում են խարույկի վրա՝ դա թշնամու՛ դրոշն է: Դու դա չե՛ս կարող վառել, որովհետև շարքային վախկոտ ես, մտածում ես՝ հանկարծ քեզ չքննադատեն, որովհետև ո՛չ թե պետական գործիչ ես, այլ ծափողջյուններ կամ սյունյաց ողջույններ ակնկալող սովորական փառամոլ: Թուրքիայի դրո՞շն ես պաշտպանում, Նիկո՛լ, դու…լավ, դու չէ…մի ադեկվատ մարդ չկա՞ ի վերջո քաղաքական այս թիմում, որ գելխեղդին բացատրի, որ չի՛ կարելի պետական մակարդակ տեղափոխել այդ խոսույթը, որ դա վտանգավոր է, որ մեզ ավելի՛ ենք խայտառակ անում, որ Նիկո՛լ, մի օր քայլելուց, չգիտեմ որտեղ…դիցուք՝ Բեյրութի Բուրջ Համուդի Սարդարապատ ակումբում մեծացած մի 16 տարեկան երիտասարդ՝ պարզապես Թուրքիայի վառվող դրոշով քեզ կծածկի…որովհետև դու անցար բոլո՛ր սահմանները, քեզ համար ոչ մի սրբություն գոյություն չունի, ոչ զոհված տղերք, ոչ կորսված հայրենիք, ոչ մի բան…Նիկո՛լ, Էրդողանին քսմսվում ու շողոքորթու՞մ ես…քո հանձնած Շուշիու՛մ էր Էրդողանն այսօր…իսկ դու ունեցա՞ր մեջդ առնականություն՝ պատերազմից հետո գեթ մեկ անգամ այցելելու Ստեփանակերտ, թե՞ Ալիևն արգելել է քեզ այ ղազագիր ստորագրող: Եվ դու այս մակարդակով քեզ թույն հռետորի տեղ դրած մարտահրավեր է՞ր նետել 3 նախագահներին՝ նրանց հետ բանավիճելու: Եփած հավի ծիծա՛ղն անգամ կգա: Դու ավելի լավ է ընտրությունից հետո գնաս Թուրքիա և այնտեղից քննադատես Դաշնակցությանը, որպեսզի չվառե՛ն Թուրքիայի դրոշը: Թե դու՛ կհանգստանաս, թե այստեղ մենք կհամոզվենք վերջնականապես որ մեկ այլ Օմեգա ծածկանունով գործակալ վարչապետ ենք ունեցել և դա կլինի մեր ժողովրդի պատմության ամենատխուր էջի ամենափայլուն ավարտը»,– ասել է Աբրահամ Գասպարյանը:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
- 22:55 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
- 20:32 • 23.04.24 Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
- 16:03 • 23.04.24 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
- 16:01 • 23.04.24 Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
- 16:00 • 23.04.24 Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 13:51 • 11.04.24 Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 11:14 • 23/04 Կիրանցի գյուղապետը հանդիպումից հետո ասաց՝ ինչ կար, մնացել է նույնը, դեռ մի բան էլ ավելին, շատ այլայլված էր․ Բագրատ Սրբազան Ասաց, որ ինչ կար, մնացել է նույնը, դեռ մի բան էլ ավելին։ Պայմանավորվեցինք այսօր այստեղ հանդիպենլ, որին ներկա կլինեն և՛ երեք գյուղերի գյուղապետերը, և՛ ժողովուրդը, ու իրենք կասեն՝ ինչ են խոսել։
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղպահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
-
Իրադարձային 13:47 • 23/04 Ուզում եք թnւրքի հետ ապրեք, Ալիևին խնդրեք մի հատ գյուղ տա, այդ 100 հոգով գնացեք ապրեք, մենք տավուշցիների կողքին ենք․Գեղարքունիքի բնակիչ «Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, ես Հայաստանի վարչապետ չեմ ճանաչում։ Եթե թուրքի հետ ապրելը լավ է, գնացեք խնդրենք Ալիևին մի հատ գյուղ տա, գնացեք այդ 100 հոգով ապրեք մենք չենք ուզում իրենց հետ ապրենք»։
-
Իրադարձային 16:29 • 23/04 Սասուն Միքայելյան, հավաքե՛ք ձեզ, դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեք. Բագրատ Սրբազան «Այսօր ԵԿՄ անդամներն իրենց ղեկավարի գլխավորությամբ՝ Յուրա անունով, Կոթի գյուղից, ուղղակիորեն ահաբեկել են այն մարդկանց, ովքեր հույզերի մեջ որոշել են ինքնաբուխ ինչ-որ գործողություններ անել։
-
Մամուլի տեսություն 08:48 • 23/04 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ» Նկատենք, որ մինչ այս, թե’ օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների, թե’ պատվիրակությունների պաշտոնական այցերի օրակարգում Ծիծեռնակաբերդ այցը մշտապես պարտադիր է եղել. հասկանալի է, որ սա հայկական կողմի պարտադիր պահանջն է եղել, որին գործընկերները համաձայնել են:
-
Իրադարձային 22:37 • 23/04 Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովը. ՌԴ ՔԿ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով (կաշառք վերցնելը) ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Վլադիմիրովիչ Իվանովը
-
Իրադարձային 17:20 • 23/04 3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տրանսպորտային կապ տրամադրելու դրույթը. Ալիև Սակայն ասվում է, որ Ադրբեջանի արևելյան հատվածի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև պետք է լինի տրանսպորտային կապ, որի հսկողությունը պետք է ապահովեն ռուսական սահմանապահ ուժերը։
-
Իրադարձային 11:55 • 23/04 Նոյեմբերյան համայնքը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան. հայտարարություն Մասնավորապես, նոր սահմանի առկայությունը համայնքի տարածքի կարևորագույն հատվածներ դարձնում է խոցելի, որը էական վտանգ է ներկայացնելու համայնքի բնակչության համար։
-
Իրադարձային 07:49 • 23/04 Օշականում «VAZ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին․ վարորդը հոսպիտալացվել է Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին պատգարակով մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
-
Քաղաքականություն 15:51 • 23/04 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին (տեսանյութ) Մարիա Կարապետյանը նշեց, որ իրենց մոտեցումն այն է, որ ՀՀ-ն ունի պետական սահման և դա 91 թվականին Սովետական Միության փլուզումից հետո Սովետական Միության ադմինիստրատիվ սահմանի վերածումն է պետական սահմանի։
-
Իրադարձային 11:14 • 23/04 Կիրանցի գյուղապետը հանդիպումից հետո ասաց՝ ինչ կար, մնացել է նույնը, դեռ մի բան էլ ավելին, շատ այլայլված էր․ Բագրատ Սրբազան Ասաց, որ ինչ կար, մնացել է նույնը, դեռ մի բան էլ ավելին։ Պայմանավորվեցինք այսօր այստեղ հանդիպենլ, որին ներկա կլինեն և՛ երեք գյուղերի գյուղապետերը, և՛ ժողովուրդը, ու իրենք կասեն՝ ինչ են խոսել։
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղպահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
-
Իրադարձային 13:47 • 23/04 Ուզում եք թnւրքի հետ ապրեք, Ալիևին խնդրեք մի հատ գյուղ տա, այդ 100 հոգով գնացեք ապրեք, մենք տավուշցիների կողքին ենք․Գեղարքունիքի բնակիչ «Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, ես Հայաստանի վարչապետ չեմ ճանաչում։ Եթե թուրքի հետ ապրելը լավ է, գնացեք խնդրենք Ալիևին մի հատ գյուղ տա, գնացեք այդ 100 հոգով ապրեք մենք չենք ուզում իրենց հետ ապրենք»։
-
Իրադարձային 16:29 • 23/04 Սասուն Միքայելյան, հավաքե՛ք ձեզ, դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեք. Բագրատ Սրբազան «Այսօր ԵԿՄ անդամներն իրենց ղեկավարի գլխավորությամբ՝ Յուրա անունով, Կոթի գյուղից, ուղղակիորեն ահաբեկել են այն մարդկանց, ովքեր հույզերի մեջ որոշել են ինքնաբուխ ինչ-որ գործողություններ անել։
-
Մամուլի տեսություն 08:48 • 23/04 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ» Նկատենք, որ մինչ այս, թե’ օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների, թե’ պատվիրակությունների պաշտոնական այցերի օրակարգում Ծիծեռնակաբերդ այցը մշտապես պարտադիր է եղել. հասկանալի է, որ սա հայկական կողմի պարտադիր պահանջն է եղել, որին գործընկերները համաձայնել են:
-
Իրադարձային 22:37 • 23/04 Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովը. ՌԴ ՔԿ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով (կաշառք վերցնելը) ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Վլադիմիրովիչ Իվանովը
-
Իրադարձային 17:20 • 23/04 3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տրանսպորտային կապ տրամադրելու դրույթը. Ալիև Սակայն ասվում է, որ Ադրբեջանի արևելյան հատվածի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև պետք է լինի տրանսպորտային կապ, որի հսկողությունը պետք է ապահովեն ռուսական սահմանապահ ուժերը։
-
Իրադարձային 11:55 • 23/04 Նոյեմբերյան համայնքը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան. հայտարարություն Մասնավորապես, նոր սահմանի առկայությունը համայնքի տարածքի կարևորագույն հատվածներ դարձնում է խոցելի, որը էական վտանգ է ներկայացնելու համայնքի բնակչության համար։
-
Իրադարձային 07:49 • 23/04 Օշականում «VAZ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին․ վարորդը հոսպիտալացվել է Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին պատգարակով մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
-
Քաղաքականություն 15:51 • 23/04 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին (տեսանյութ) Մարիա Կարապետյանը նշեց, որ իրենց մոտեցումն այն է, որ ՀՀ-ն ունի պետական սահման և դա 91 թվականին Սովետական Միության փլուզումից հետո Սովետական Միության ադմինիստրատիվ սահմանի վերածումն է պետական սահմանի։
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Ժամանց 15:00 • 21/04 Հնդկաստանում զույգը որոշել է 24 մլն դոլար կարողությունը նվիրաբերել և դառնալ ողորմության հաշվին ապրող վանական Բհանդարի ամուսիններն արդեն երդվել է զուսպ կյանքով ապրել: Նրանք սկսել են իրենց ունեցվածքը բաժանել փետրվարին, երբ մասնակցել են չորս կիլոմետրանոց երթի, որի ընթացքում նրանք նվիրեցին ամեն ինչ՝ փողից մինչև բջջային հեռախոսներ և նույնիսկ օդորակիչներ:
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
-
Գիտություն/տեխնիկա 11:12 • 17/04 Dreame-ն առաջարկում է ռոբոտ փոշեկուլ, որն օգնում է մարդուն տնային գործերում՝ խնայելով նրա ժամանակը Տարիների ընթացքում ռոբոտ փոշեկուլների արդյունաբերության ոլորտում կուտակած փորձը, ինչպես նաև թերությունների ու սխալների ուսումնասիրությունը թույլ են տվել Dreame տեխնոլոգիական ընկերությանը կատարյալ սարք ստեղծել:
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
Տնտեսություն
-
10:30 • 22.04.24 Հանածո վառելիքի դարաշրջանը մոտենում է ավարտին. Շոլց
Սպորտ
-
20:30 • 23.04.24 Շատ ուրախ ու հպարտ եմ, եղբայր․ Խաչանովը՝ Մխիթարյանին
-
18:34 • 23.04.24 Հայ մարմնամարզիկներն Իտալիայում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը
Մամուլի տեսություն
-
09:16 • 23.04.24 Նոյեմբերյանի համայնքապետը գործուղվել է ԱՄՆ․ «Հրապարակ»
Իրադարձային
-
22:29 • 23.04.24 Ջահերով երթ՝ Կիրանցում. ճանապարհը դեռ փակ է
Գիտություն/տեխնիկա
-
16:51 • 18.04.24 Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը
Ժամանց
-
17:00 • 18.04.24 ՄԻԵԴ-ը մերժել է Կիրկորովի հայցն ընդդեմ Լիտվայի