«Միրանդայի կերպարը մարմնավորելիս ընկճախտի մեջ էի». Մերիլ Սթրիփն ուշագրավ բացահայտումներ է արել «Սատանան Պրադա է կրում» ֆիլմի վերաբերյալ

11:49 • 15.06.21

Հոլիվուդյան գերաստղ Մերիլ Սթրիփն անդրադարձել է իր 45-ամյա կինոկարիերայի ամենահայտնի դերերից մեկին, որը խաղացել է «Սատանան Պրադա է կրում» ֆիլմում: Խոսքը նորաձևության ոլորտի ամենահայտնի ամսագրերից մեկի գլխավոր խմբագրի` Միրանդա Փրիսլիի դերի մասին է, գրում է Daily Mail-ը:

Արդեն դասական դարձած ֆիլմի 15-ամյակի կապակցությամբ 71-ամյա Սթրիփն ուշագրավ մանրամասներ է հայտնել` խոստովանելով, որ իրականում «ընկճախտի» մեջ է ընկել Միրանդայի կերպարը մարմնավորելիս:

Երեք անգամ հեղինակավոր «Օսկար» մրցանակի արժանացած Սթրիփը նշել է, որ «սառնասիրտ խմբագրի կերպարի մեջ մտնելն ուղղակի սարսափելի էր իր համար»: Նա որոշել է դիմել «դերասանական մեթոդի» օգնությանը, որը բավականին տարածված է այլ աստղերի շրջանում, օրինակ` Դենիել Դեյ Լյուիսի և Դենիս Հոփերի:

Այն ենթադրում է դերասանական խաղի նախապատրաստական մի փուլ, որի ընթացքում օգտագործվում են տարբեր մեթոդներ և տեխնիկաներ՝ դերասանի կողմից ավելի անկեղծ և հուզականորեն արտահայտիչ ներկայացում ստանալու համար։ Ըստ այդմ, Սթրիփը շարունակում էր սառնասիրտ և գոռոզ խմբագրի կերպարում մնալ նույնիսկ այն ժամանակ, երբ տեսախցիկների առջև չէր:

«Դա սարսափելի էր: Անձնակազմի մյուս անդամները ուրախանում էին, ծիծաղում, իսկ ես այնքան ընկճված էի: Բայց դա այն գինն էր, որը պետք է վճարեի ղեկավար խաղալու համար»,-նշել է դերասանուհին, որն այս դերի համար առաջադրվել էր «Օսկար»-ի:

The one and only Miranda: Meryl Streep shared some surprising revelations to Entertainment Weekly on Monday, ahead of the 15th anniversary of The Devil Wears Prada'It was horrible! I was [miserable] in my trailer,' Meryl recollected. 'I could hear them all rocking and laughing. I was so depressed!'; seen in the film with costar Anne HathawayNaturally: Hathaway shared that Streep's decision to maintain her fearsome character even while the cameras weren't rolling did make her 'feel intimidated'

«Միրանդայի կերպարը մարմնավորելիս ընկճախտի մեջ էի». Մերիլ Սթրիփն ուշագրավ բացահայտումներ է արել «Սատանան Պրադա է կրում» ֆիլմի վերաբերյալ